Պիետրո Արետինո
Պիետրո Արետինո իտալ.՝ Pietro Aretino | |
|---|---|
| Ծնվել է | ոչ վաղ քան ապրիլի 19, 1492 և ոչ ուշ քան ապրիլի 20, 1492 |
| Ծննդավայր | Արեցո, Տոսկանա, Իտալիա |
| Վախճանվել է | հոկտեմբերի 21, 1556[1][2][3][…] (64 տարեկան) |
| Վախճանի վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
| Գերեզման | Վենետիկ |
| Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, գրող, արվեստագետ, հավաքորդ, արվեստի քննադատ և երգիծաբան |
| Լեզու | իտալերեն |
| Քաղաքացիություն | |
Պիետրո Արետինո (Aretino) (ոչ վաղ քան ապրիլի 19, 1492 և ոչ ուշ քան ապրիլի 20, 1492, Արեցո, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 21, 1556[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի գրող, հրապարակախոս։ Վերածննդի դարաշրջանի համաեվրոպական հրապարակախոսական մտքի ներկայացուցիչ։ Գրական ասպարեզում հաջողության է հասել նամականի պամֆլետներով, երկխոսություններով և սատիրաներով, որտեղ մերկացրել է բռնապետությունը, հոգևորականների բարոյալքվածությունը, որի համար նրան կոչել են «թագավորների պատուհաս»։ Գրել է նաև դրամատիկական երկեր, բանաստեղծություններ, էպիկական պոեմներ։ Լավագույն գործերից են «Դարբինը» (1533), «Արքունական կյանք» (1534), «Տալանտա» (1542), «Երկերեսանին» (1542), «Փիլիսոփան» (1546) կատակերգությունները և «Հորացիոս» (1546) ողբերգությունը։ Հռչակվել է հինգ «Երկխոսությամբ», որոնցից երեքը հրատարակվել են «Դատողություններ» (1534, 1536, 1539) վերնագրով։ Հայտնի են նաև Արետինոի շուրջ 3300 նամակները, որոնք արտացոլում են Վերածնության դարաշրջանի հասարակական և մշակութային կյանքը։ Նորագույն ժամանակներում նրան անվանել են «լրագրության հայր»։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Innamorati G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1962. — Vol. 4.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 RKDartists (նիդերլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Արետինո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 46)։ |