Իենգ Սարի
Իենգ Սարի քմեր.՝ អៀង សារី | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1925[1] |
Ծննդավայր | Mekong Delta, Trà Vinh, Հարավային Վիետնամ |
Մահացել է | մարտի 14, 2013[2][1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Պնոմպեն, Կամբոջա[3] |
Գերեզման | Malai District |
Քաղաքացիություն | Կամբոջա |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Lycee Sisowath? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ամուսին | Ieng Thirith?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | Communist Party of Kampuchea?, Party of Democratic Kampuchea?, Cambodian National Unity Party?, Democratic National Union Movement?, Democratic Party? և Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Ieng Sary Վիքիպահեստում |
Իենգ Սարի (քմեր.՝ អៀង សារី, հոկտեմբերի 24, 1925[1], Mekong Delta, Trà Vinh, Հարավային Վիետնամ - մարտի 14, 2013[2][1], Պնոմպեն, Կամբոջա[3][5]), «Կարմիր քմերներ» վարչակարգի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է, Պոլ Պոտի բռնապետության ժամանակ (1975-1979) եղել է վարչապետ և «Ժողովրդավարական Կամպուչիայի» արտաքին գործերի նախարար։ Մամուլում անվանվել է Կամպուչիայի վարչակարգի «երկրորդ մարդը» (խորհրդային մամուլում նույնիսկ օգտագործվել է «Պոլ Պոտի վարչակարգ` Իենգ Սարի» տերմինը)։ Փաստացի Ինեգ Սարին «համար երեքն էր», քանի որ «համար երկուսի»` Նուոն Չեայի անունը գործնականում հայտնի չէր արտասահմանում, ինչչես նաև` հայտնի չէր հենց Կամբոջայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինեգ Սարին ծնվել է Վիետնամի հարավ-արևմուտքում։ Հայրը ազգությամբ քմեր էր, իսկ մայրը` չինացի[6]։ Ավարտել է Պնոմպենի Սիսովատ արքայի ուսումնարանը։ Ընդունվելով «Կարմիր քմերների» շարքերը` փոխել է իր վիետնամական Կիմ Չանգ անունը քմերականի` Իենգ Սարի։ Պոլ Պոտի կողմնակիցն էր, նրա հետ միասին սովորել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, հանդիպել է ֆրանսիական ձախ շարժման գործիչների հետ (ներառյալ Ժան Պոլ Սարտրը)։
1953 թվականին վերադառնալով Կամբոջա` Սիսովատի ուսումնարանում դարձել է պրոֆեսոր[7]։ 1960 թվականին ընտրվել է Կամպուչիի աշխատավորների կուսակցության Կենտրոնական կոմիտե։ 1971-1975 թվականներին քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Թագավորական կառավարության Կամպուչայի ազգային միության անդամ և Կամպուչայի ազգային միության հատուկ գործակալ։ Կարմիր քմերների իշխանության գալուց հետո 1975 թվականին եղել է վարչապետի` միջազգային գործերով տեղակալը և Կամպուչայի արտաքին գործերի նախարարը։
Կարմիր քմերների պարտությունից և նրանց` պարտիզանական պատերազմի մարտավարությանն անցնելուց հետո շարունակել է պահպանել իր առաջնորդության դիրքը, որպես աքսորված կառավարության անդամ, բայց ժողովրդական Կամպուչայի կոալիցիոն կառավարության ստեղծումից հետո 1982 թվականին իր արտաքին գործերի նախարարի պաշտոնը հանձնել է Կխիե Սամպխանին։ 1996 թվականին դուրս է եկել Կարմիր Քմերների շարքերից իր հազարավոր հետևորդների հետ` 1996 թվականի օգոստոսին թագավոր Նորոդոմ Սիանուկի համաներման դիմաց։ Հիմնել է ժողովրդավարական ազգային շարժման միությունը, դաշնակցելով Խուն Սենի կառավարության հետ, ստացել է Պայլինը ղեկավարելու փաստացի մանդատ։ 1996-2007 թվականներին ապրում էր Պնոմպենի անվտանգության աշխատակիցներով շրջապատված մեծ ամառանոցում և վերահսկում էր Թաիլանդի սահմանին թանկարժեք քարերի արդյունաբերությունը։
2007 թվականի նոյեմբերի 12-ին իր կնոջ` Իենգ Տիրիտի հետ ձերբակալվել է հատուկ դատարանի առջև պատասխանատվության կանչելու համար[8]։
2009 թվականի դեկտեմբերի 16-ին դատական կազմը նրան պաշտոնապես մեղադրել է ցեղասպանության, Կամբոջայում վիետնամական և մուսուլմանական փոքրամասնությունների սպանությանը մասնակցելու համար[9]։
Մահացել է 2013 թվականի մարտի 14-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Ieng Sary, Former Official of Khmer Rouge, Dies at 87|nytimes.com
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #122488709 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.lefigaro.fr/international/2007/11/13/01003-20071113ARTFIG00098-le-frere-n-du-regime-khmer-arrete-au-cambodge.php
- ↑ «BBC News - Khmer Rouge senior leader Ieng Sary dies». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
- ↑ Ieng Sary’s Brief Biography Արխիվացված 2008-01-18 Wayback Machine; Ieng Sary, Howard J. De Nike, John B. Quigley, Kenneth J. Robinson, Cambodia Tribunal Populaire Revolutionnaire, Helen Jarvis, Nereida Cross Genocide in Cambodia: Documents from the Trial from of Pol Pot and Ieng Sary (Pennsylvania Studies in Human Rights) (Hardcover). — С. 90. — ISBN 0812235398; Jurisdictional and Definitional Issues Արխիվացված 2018-11-06 Wayback Machine
- ↑ Chandler, David P., Revising the Past in Democratic Kampuchea: When Was the Birthday of the Party?: Notes and Comments, in Pacific Affairs, Vol. 56, No. 2 (Summer, 1983), pp. 288—300.
- ↑ «Ex-official of Khmer Rouge and wife arrested for crimes against humanity», Associated Press (International Herald Tribune), November 12, 2007.
- ↑ «Genocide charges for two former Khmer Rouge Leaders»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.seasite.niu.edu/khmer/Ledgerwood/biographies.htm Արխիվացված 2009-04-03 Wayback Machine
- Ieng Sary (Obituary), The Economist, Apr 6th 2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իենգ Սարի» հոդվածին։ |
|