Ցիկլոն B

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիկլոն B-ի մետաղյա տուփը և հատիկները Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանում

«Ցիկլոն B» (գերմ.՝ Zyklon B), պեստիցիդ, որի պատրաստման հիմքում ցիանական թթուն է: Այս նյութը ամենաշատը հայտնի դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նացիստները մահվան ճամբարներում այն կիրառեցին գազի խցիկներում կալանավորների զանգվածային ոչնչացումն իրագործելիս[1][2]: Այն ցայսօր էլ արտադրվում է չեխական Կոլին քաղաքում և կոչվում է «Uragan D2» (Ուրագան D2)[3][4]:

Քիմիական և ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցիկլոն B» պեստիցիդն իրենից ներկայացնում է ադսորբենտ՝ հագեցած ցիանական թթվով (սկզբից այն դիատոմիտի հող էր, իսկ ավելի ուշ օգտագործվեց բարձր ծակոտկենություն ունեցող գիպսի հատիկներ): Բաղադրության մեջ մտնում են նաև 5 % նախազգուշացնող նյութեր՝ (բրոմաքացախային թթվի մեթիլային եթեր, արցունքաբեր գազ (լակրիմաներ) և կայունացուցիչ[5]: Համաձայն ներկայումս արտադրող ֆիրմայի տվյալների, այս պեստիցիդի հատիկները սենյակային ջերմաստիճանին գազ են արտադրում հընթացս երկու ժամերի, իսկ ավելի ցածր ջերմաստիճանային պայմաններում՝ առավել երկար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցիկլոն B» թույնը ստեղծվել է 1922 թվականին մի շարք գիտնականների համատեղ ջանքերով՝ Վալտեր Հերդտ, Բրունո Տեշ, Գերհարդ Պետերս: Նրանց ղեկավարում էր Ֆրից Հաբերը, ով դեռևս 1918 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի ասպարեզում: 1911 թվականից նա ղեկավարում էր Ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտը, որը Բեռլինի Կայզեր Վիլհելմի գիտական միության ենթակայության ներքո էր գտնվում: Այստեղ Ֆրից Հաբերը ղեկավարում էր քիմիական զենքի ստեղծման, կիրառության և մեթոդիկայի բաժինը: Գիտնականը ազգությամբ հրեա էր, և, Երրորդ ռայխի ձևավորումից ու Ադոլֆ Հիտլերի իշխանություն գալուց հետո, նա լքում է Գերմանիան և ստիպված արտագաղթում Շվեյցարիա: Մի տարի անց գիտնականը Շվեյցարիայում կնքում է իր մահկանացուն: Նրա ընտանիքի մի քանի անդամներ մահացան նացիստական մահվան ճամբարներում:

Օսվենցիմ մահվան ճամբարում օգտագործված Ցիկլոն B-ի թիթեղյա տուփերը

«Ցիկլոն B» արտադրել է գերմանական «Degesch» (գերմ.՝ Deutsche Gesellschaft für Schädlingsbekämpfung GmbH - «Վնասատուների դեմ պայքարի գերմանական հասարակություն») ֆիման, որը հանդիսացել է «Degussa» կորպորացիայի բաժանմունքը:

Կիրառություն համակենտրոնացման ճամբարներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակենտրոնացման ճամբարներում «Ցիկլոն B» նյութի կիրառության մասին հետազոտություններ է կատարել Ժան-Կլոդ Պրեսսակը՝ հընթացս 1979-ից 1985 թվականներին: Նա հանգել է հետևյալ եզրակացություններին.

  • Տոկոսային հարաբերությամբ մարդկանց զանգվածային ոչնչացման նպատակով «Ցիկլոն B» օգտագործվել է նվազագույն չափաքանակով:
  • «Ցիկլոն B» գազ արտադրող պեստիցիդը պահանջված էր Երրորդ ռայխի բանակի և համակենտրոնացման ճամբարների կողմից՝ մարդկանց զանգվածային ոչնչացման նպատակով:

«Degesch» ֆիրմայի դեմ դատական քննության ժամանակ պարզ դարձավ, որ 4 կիլոգրամ «Ցիկլոն B» հերիքում էր 1000 մարդու սպանության համար:

Առաջին անգամ «Ցիկլոն B», որպես մարդկանց զանգվածայի ոչնչացման միջոց, կիրառվել է 1941 թվականի սեպտեմբերին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում՝ ճամբարի պարետի առաջին տեղակալ Կարլ Ֆրիչի նախաձեռնությամբ: Որպես թունավոր գազ, այն օգտագործվեց 600 խորհրդային ռազմագերիների և 250 այլ կալանավորների սպանության համար[6]: Մահվան ճամբարի պարետ Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոսը հավանություն տվեց Ֆրիչի նախաձեռնությանը: Դրանից հետո հենց Օսվենցիմում սկսվեց «Ցիկլոն B» կիրառումը գազի խցիկներում՝ որպես զանգվածային ոչնչացման նյութ: 1941 թվականի դեկտեմբերի 10-ից թվով 8 համակենտրոնացման ճամբարների ադմինիստրացիա կարգադրություն եկավ ՍՍ-ի բժիշկների կողմից իրականացված հետազոտությունների վերաբերյալ և «Ցիկլոն B» սկսեցին ազատորեն օգտագործել մահվան ճամբարներում՝ թունավորելով սպանելու կալանավորներին[7]: Հետագայում այն նույնպես մեծ տարածում գտավ նոր կառուցված մահվան ճամբարներում[6]:

Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոսը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ մասնավորապես նշել է.

Aquote1.png 1941 թվականի հունիսիսն ես հրաման ստացա, որպեսզի Աուշվիցում հրեաներին ոչնչացնելու նպատակով ստեղծեմ հարմարություն: Երբ ես ստեղծեցի այդ շինությունը, այն հարմարեցրի «Ցիկլոն B» օգտագործման համար, որն իրենից ներկայացնում էր ցիանիդային թթվի բյուրեղներ: Մյուս կատարելագործված հարմարությունը դարձան գազային խցիկները, որոնք մենք ստեղծեցինք, այն միաժամանակ 2 հազար մարդու թողունակություն ուներ, այն դեպքում, երբ Տրեբլինկայի տասը գազի խցիկներում միանգամից կարող էին ոչնչացնել ընդամենը 200 մարդ` յուրաքանչյուրը:
- Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոս
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Günther Morsch, Bertrand Perz: Neue Studien zu nationalsozialistischen Massentötungen durch Giftgas. Metropol, Berlin 2011, ISBN 978-3-940938-99-2.
  • Gerhard Peters: Blausäure zur Schädlingsbekämpfung. Verlag Ferdinand Enke, Stuttgart 1933.
  • Jean-Claude Pressac: Auschwitz. Technique and operation of the Gas Chambers. (Beate Klarsfeld Foundation) New York 1989 – online.
  • Jean-Claude Pressac: Die Krematorien von Auschwitz: Die Technik des Massenmordes. Piper Verlag, Neuauflage München 1995, ISBN 3-492-12193-4.
  • Jürgen Kalthoff, Martin Werner: Die Händler des Zyklon B: Tesch & Stabenow. Eine Firmengeschichte zwischen Hamburg und Auschwitz. VSA-Verlag, Hamburg 1998, ISBN 3-87975-713-5.
  • Jörg Friedrich: Die kalte Amnestie. NS-Täter in der Bundesrepublik. Fischer TB 4308; Frankfurt/Main 1984, ISBN 3-596-24308-4.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]