Ֆրից Հաբեր
Ֆրից Հաբեր (գերմ.՝ Fritz Haber, դեկտեմբերի 9, 1868[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4] - հունվարի 29, 1934[5][1][2][…], Բազել, Շվեյցարիա[5]), գերմանացի քիմիկոս-անօրգանիկ,Կարլսրուեի պոլիտեխնիկ ինստիտուտի պրոֆեսոր (1898-1911)։
1904 թվականից ուսումնասիրել է բարձր ջերմաստիճանների և ճնշումների պայմաններում ազոտից ն ջրածնից ամոնիակի առաջացման ռեակցիայի հավասարակշռությունը։ 1908 թվականին կիսագործարանային սարքավորմամբ Հաբերը առաջինն է ստացել հեղուկ ամոնիակ, իսկ 1913 թվականին նրա ղեկավարությամբ կազմակերպվել է մթնոլորտային ազոտի ֆիքսացման գործարան (Նոբելյան մրցանակ, 1918)։ 1911 թվականից ղեկավարել է Բեռլին-Գալեմի ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հաբերը Գերմանիայի ռազմաքիմիական արդյունաբերության, մասնավորապես թունավոր նյութերի մշակման կազմակերպիչներից էր։ Ֆաշիստների իշխանության հաստատումից հետո՝ 1933 թվականի գարնանը, Հաբերը հեռացել է Գերմանիայից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118699814 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Габер Фриц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1918/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 39)։ ![]() |
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Վրոցլավ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 29 մահեր
- 1934 մահեր
- Բազել քաղաքում մահացածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի քիմիկոսներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին