Կլարա Իմմերվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլարա Իմմերվար
գերմ.՝ Clara Helene Immerwahr[1]
գերմ.՝ Clara Helene Haber
Clara Immerwahr.jpg
Ծնվել էհունիսի 21, 1870(1870-06-21)[2][3][4]
Wojczyce, Gmina Środa Śląska, Środa Śląska County, Ներքինսիլեզյան վոևոդություն, Լեհաստան[5]
Մահացել էմայիսի 2, 1915(1915-05-02)[2][3] (44 տարեկան)
Դալեմ, Շտեգլից Ցելենդորֆ, Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5]
ինքնասպանություն[6][5]
ԳերեզմանԱմ Հյորնլի[7]
Բնակության վայր(եր)Բեռլին
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանական կայսրություն
Դավանանքլյութերականություն[5] և հուդայականություն[5]
Մասնագիտությունքիմիկոս, ֆեմինիստ և հակապատերազմային ակտիվիստ
Գործունեության ոլորտքիմիա և ֆիզիկական քիմիա
Ալմա մատերՎրոցլավի համալսարան
Գիտական աստիճանբնական գիտությունների դոկտոր[5] (1900)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարՌիխարդ Աբերգ
Ամուսին(ներ)Ֆրից Հաբեր[6]
Երեխա(ներ)Հերման Հաբեր
ՀայրPhilipp Immerwahr?
ՄայրAnna Immerwahr?
Clara Immerwahr Վիքիպահեստում

Կլարա Իմմերվար (գերմ.՝ Clara Immerwahr, հունիսի 21, 1870(1870-06-21)[2][3][4], Wojczyce, Gmina Środa Śląska, Środa Śląska County, Ներքինսիլեզյան վոևոդություն, Լեհաստան[5] - մայիսի 2, 1915(1915-05-02)[2][3], Դալեմ, Շտեգլից Ցելենդորֆ, Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5]), գերմանացի քիմիկոս, կանանց իրավունքների պաշտպանության պայքարում ակտիվիստ[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրեսլաուին մոտ գտնվող մի ֆերմայում՝ հրեական ընտանիքում։ 1890 թվականին Կլարայի մայրը մահացել է քաղցկեղից[9]։ Դրանից հետո Կլարան և նրա հայրը տեղափոխվել են Բրեսլաու։ Այնտեղ ավարտել է Վրոցլավի համալսարանը։

1900 թվականին Կլարա Իմմերվարը Ռիխարդ Աբեգի ղեկավարությամբ ստացել է դոկտորի աստիճան քիմիայի բնագավառում[10]։

1901 թվականին ամուսնացել է քիմիկոս Ֆրից Հաբերի հետ։ Քանի որ այդ ժամանակ տարածված գենդերային նախապաշարմունքների պատճառով Կլարան չէր կարող ինքնուրույն զբաղվել գիտությամբ, օգնել է ամուսնուն՝ նրա գործերը թարգմանելով անգլերեն։ 1902 թվականի հունիսի 1-ին Կլարան ունեցել է որդի՝ Հերման Գաբերին (1902-1946)։ Թոռը`ամերիկացի պատմաբան Ֆրից Շտերն է։

Առաջին աշխարհամարտի բռնկումից հետո Ֆրից Հաբերը մասնակցել է գերմանական բանակի համար քիմիական զենքի մշակմանը։ Նրա շնորհիվ, գերմանական բանակը կարողացել է օգտագործել իպրիտ՝ Եփրեսի ճակատամարտի ժամանակ, Հաբերը անձամբ ներկա է եղել նոր զենքի առաջին մարտական օգտագործման ժամանակ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազելում Ֆրիցի և Կլարա Գաբերի գերեզմանները

Հաբերի Բելգիայից վերադառնալուց անմիջապես հետո, Կլարան ինքնասպանություն է գործել՝ կրակելով կրծքավանդակին։ Մահացել է 1915 թվականի մայիսի 2-ին։ Նրա մահվան լուրը գրեթե չի տարածվել թերթերում։ Միակ հաղորդագրությունը հրապարակվել է նրա մահվանից վեց օր անց Grunewald-Zeitung գավառական թերթում, որտեղ ասվում է. «Դոկտոր Գ.-ի կինը Դալեմից, որը ներկայումս գտնվում է ռազմաճակատում, ինքնասպանություն է գործել ինքն իրեն կրակելով։ Դժբախտ կնոջ այս արարքի պատճառներն անհայտ են»[11][12]։

Քանի որ նրա ինքնասպանության հանգամանքները հստակ հայտնի չեն եղել, իսկ դիահերձում չի իրականացվել, հետագայում նրա ինքնասպանության հանգամանքների և դրդապատճառների մասին լուրեր են շրջանառվել։ Հավանաբար, որպես պացիֆիստ, չէր կարողացել կրել իր ամուսնու ներգրավվածությունը, ինչպես նաև իր ոչ անմիջական ներգրավածությունը, զանգվածային զենքի ոչնչացման գործում։ Մահից հետո հաջորդ առավոտ ամուսինը կազմակերպել էր գազի առաջին հարձակումը Արևելյան ճակատում[13][14]։

Թաղվել է ամուսնու հետ Բազելում։

1991 թվականից ի վեր Միջուկային պատերազմի կանխարգելման համար աշխարհի բժիշկները միջազգային կազմակերպությունը ամեն տարի ներկայացնում է հեղինակավոր Կլարա Իմմերվար մրցանակը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Biographisch-literarisches Handwörterbuch zur Geschichte der exacten Wissenschaften (գերմ.)L.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 MAK (польск.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 https://stadtlexikon.karlsruhe.de/index.php/De:Lexikon:bio-0594
  6. 6,0 6,1 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 540—541. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  7. Find A Grave — 1995.
  8. Germans rediscover First World War heroine in new TV drama The Telegraph, 29 May 2014
  9. Clara Immerwahr profile, jwa.org; accessed 27 April 2015.
  10. Freemantle, Michael The Chemists' War: 1914-1918. — Royal Society of Chemistry, 2014. — ISBN 9781849739894
  11. «Clara Immerwahr, verh. Haber»։ FemBio։ Վերցված է 2015-10-12 
  12. Dick, Jutta Clara Immerwahr // Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. — Online. — Jewish Women's Archive, 2009.
  13. Cornwell, John Hitler's Scientists, Science, War and the Devil's Pact. — 2003. — С. 65. — ISBN 0-14-200480-4
  14. Stoltzenberg, Dietrich Fritz Haber: Chemiker, Nobelpreisträger, Deutscher, Jude: eine Biographie. — Weinheim, 1998. — С. 356.
  15. «ВЫБОР»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2016-02-24