Տրեբլինկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Տրեբլինկա
լեհ.՝ Treblinka
Wloty komór gazowych na terenie obozu zagłady - panoramio.jpg
Տրեբլինկա համակենտրոնական ճամբարի գազային խցիկների ավերակները
Տեսակհամակենտրոնացման ճամբար
ԵրկիրԼեհաստան
ՏեղագրությունՏրեբլինկա
ՎայրՏրեբլինկա
Ղեկավար կազմակերպությունՍՍ
ՍպասարկողSS-Totenkopfverbände
Կառուցման սկիզբ1942
Սկսել է աշխատել1942 թվականի հուլիսի 22
Փակվել է1943 թվականի վերջեր
Կարգավիճակավերված
ԻրադարձություններՀոլոքոստ
Ժառանգության կարգավիճակimmovable monument
Կոորդինատներ: 52°37′51.99960009999″ հս․ լ. 22°3′11.001600100006″ ավ. ե. / 52.6311110000277722° հս․. լ. 22.05305600002778021° ավ. ե. / 52.6311110000277722; 22.05305600002778021[1]

Տրեբլինկա (լեհ.՝ Treblinka), երկու համակենտրոնացման ճամբարներ՝ Տրեբլինկա 1 (այսպես կոչված «աշխատանքային ճամբար») և Տրեբլինկա 2 (մահվան ճամբար): Ճամբարները ձևավորվել են նացիստների կողմից օկուպացրած Լեհաստանի տարածքում, Տրեբլինկա գյուղից ոչ հեռու (Մազովեցկոյե վոևոդություն)՝ մայրաքաղաք Վարշավայից 80 կմ հյուսիս-արևելք: Տրեբլինկա 2 մահվան ճամբարը ստեղծվել է 1942 թվականի հուլիսի 22-ից և գոյություն է ունեցել մինչև 1943 թվականի հոկտեմբեր ամիսը: Ըստ տարբեր գնահատականների, ճամբարում նահատակվել են 750-ից 810 հազար անձինք: Մահացածների ճնշող մեծամասնությունը՝ 99,5 %, հրեաներ էին Լեհաստանից[2], իսկ մոտավորապես 2 հազարը՝ գնչուներ:

Ճամբարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրեբլինկայում կառուցած հուշահամալիր

Տրեբլինկա մահվան ճամբարները կառուցելու հրամանը տվել է ՍՍռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերի կողմից Վարկավայի շրջանի ՍՍ-ի ղեկավար Արպադ Վիգանդի գլխավորությամբ 1942 թվականի ապրիլի 17-ին: Ճամբարի շինարարությունը սկսվեց 1942 թվականի մայիսի վերջին:

Սամուել Վիլենբերգը

Ճամբարի տարածքը կազմում էր 24 հեկտար, որը պարսպապատված էր կրկնակի ցանկապատով. վերջինիս բարձրությունը կազմում էր 3 մետր: Կար նաև երեք մետր խորությամբ փոսորակ: Առաջին երեք գազախցիկները կառուցվել են 48 մ² մակերեսով և նույն հորինվածքն ունեին, ինչ որ Սոբիբոր մահվան ճամբարի գազախցիկները: 1942 թվականի հուլիսի 22-ին սկսվեց Վարշավայի գետտոյից և Վարշավայի շրջանի արևելյան հատվածներից Տրեբլինկա 1 ճամբարի հրեաներով համալրումը:

Հուշարձան-դամբարան Տրեբլինկա 2 մահվան ճամբարի տեղում

1942 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում այստեղ կառուցվեցին տասը լրացուցիչ գազային խցիկներ, որոնց ընդհանուր մակերեսը հասավ 320 մ²[3][4]:

Տրեբլինկայի մանրակերտը

Ճամբարի անձնակազմը կազմում էր ՍՍ-ի 30 աշխատակիցներ և գրեթե 100 վերակա անդամներ՝ գերմանացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, լիտվացիներ, բուլղարացիներ, լեհեր, ԽՍՀՄ Ասիական հանրապետությունների բնակիչներ: Հսկող համակարգը հիմնականում բաղկացած էր Կարմիր բանակի նախկին ծառայողներից[5][6]:

Գերեզմանոցի ձևով կառուցած հուշարձանը

Այսօրվա դրությամբ լեհ պատմաբանները ցուցակագրում են Տրեբլինկայում կոտորած կազմակերպողներին[7]: Տրեբլինկայից մազապուրծ եղած Սամուել Վիլլենբերգը ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ հսկիչները ՍՍ-ի անդամներն էին և ուկրաինացիները, ընդ որում ՍՍ-ի անդամները միաժամանակ հսկում էին ուկրաինացիներին, քանի որ «նրանց առանց հսկողության չէր կարելի թողնել»[8][9]:

1942 թվականին բեռնատար վագոններով հրեաներին դեպի Տրեբլինկա էին բերում անմարդկային պայմաններում՝ առանց ջրի և սննդի:

Ճամբար տեղափոխածներին մինչև վերջին վայրկյանը չէին հայտնում, որ նրանց մահ է սպասվում: Դա արվում էր նրա համար, որպեսզի ապստամբության ալիքներ չձևավորվեին: Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի շատ հրեաներ Տրեբլինկա են եկել սովորական մարդատար գնացքներով (իրենց իսկ կողմից գնված տոմսերով)՝ կարծելով, որ գետտոներից այլ բնակության վայր են տեղափոխվում: Արևելյան Եվրոպայի հրեաներին բերում էին ապրանքատար վագոններով, հսկիչների ուղեկցությամբ՝ չտալով ջուր և սննդամթերք:

Մահը ճամբարում իրականացվում էր հետևյալ կերպ. որպես լոգարան քողարկված գազային խցիկներ էին բերում մարդկանց և թունավոր գազ լցնում սենյակ օդելույզների միջոցով, որոնք մղվում էին տանկի շարժիչներով: Կամ էլ հակառակն էին անում՝ սենյակներից դուրս էին քաշում թթվածինը: Մահը երկու դեպքում էլ վրա էր հասնում կես ժամվա ընթացքում: Մահացածների դիակները սկզբում թաղում էին կոլեկտիվ գերեզմանոցներում: Սակայն, 1943 թվականի գարնանը, երբ Տրեբլինկա ժամանեց Հայնրիխ Հիմլերը, ճամբարում ստեղծեցին դիակիզարաններ: Հիմլերը հրամայեց, որ արտաշիրմումում կատարեն և բոլոր մարմինները այրեն, իսկ նոր սպանվածներին միանգամից վառեն հատուկ վառարաններում[10]:

1943 թվականի օգոստոսին Տրեբլինկա 2 ճամբարում, այն մարդկանց կողմից, ում կյանքը պահպանվել էր ճամբարի գործունեությունը չխաթարվելու նպատակով, ապստամբություն բարձրացրին: Արդյունքում նրանց մի մասը կարողացավ փախչել և հասնել Հակահիտլերյան կոալիցիայի տարածք ու վկայություն տալ դատարաններում: Սակայն շատ կալանավորներ բռնվեցին և սպանվեցին: Ճամբարը, ինչպես որ պլանավորել էին նացիստները, վերացրին: Ճամբարի տեղում գերմանացիները լուպին ցանեցին: Ապստամբության ժամանակ կենդանի մնացած անդամներից մեկը՝ Սամուել Վիլլենբերգը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գրեց ինքնակենսագրական վեպ՝ «Ապստամբություն Տրեբլինկայում» (Վիլլենբերգը մահացել է 2016 թվականի փետրվարի 20-ին Իսրայելում[11]):

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեղեն և թանկարժեք քարերի փնտրտուքով զբաղված լեհ գյուղացիները Տրեբլինկա ճամբարի մոտ գտնվող եղբայրական գերեզմանոցները բացեցին: Պատմաբան Յան Գրոսսը հավաստիացնում է, որ «դիակապտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեհաստանում համընդհանուր տարածում գտած զբաղմունք էր»[12][13]:

Վասիլի Գրոսմանն իր «Տրեբլինկյան դժոխք» գրքում հետևություններ է կատարել այն մասին, թե ինչ նպատակով է Տրեբլինկա այցելել Հայնրիխ Հիմլերն ու հրաման տվել դիակիզել հուղարկավորած անձանց մարմինները: Հեղինակը մասնավորապես նշում է.

Aquote1.png Պատճառը միայն մեկն էր՝ Կարմիր բանակի հաղթանակը Ստալինգրադի ճակատամարտում: Տեսանելի է ռուսական հարվածի ուժը Վոլգայի մոտ: Եթե մի քանի օր անց Բեռլինում առաջին անգամ մտածեցին պատասխանատվության մասին, պատժի մասին, հատուցման մասին, ուստի անձամբ Հիմլերը ինքնաթիռով ժամանում է Տրեբլինկա և հրամայում փութաջանորեն վերացնել հանցագործության բոլոր հետքերը՝ կատարված Վարշավայից վաթսուն կիլոմետր հեռավորության վրա: Այդպիսի արձագանքն առաջացրեց ռուսների՝ Վոլգայի վրա զորավոր հարված հասցնելուց հետո:
- Վասիլի Գրոսման
Aquote2.png

Սպանությունների համար պատասխանատվություն կրող անձանց մի մասը դատարան բերվեցին: 1951 թվականին Մայնի Ֆրանկֆուրտի դատարանը Ի. Հիտրեյտերին դատապարտեց ցմահ ազատազրկության: Եվս երկու դատավարություններ ընթացան գերմանական Դյուսելդորֆ քաղաքում: Առաջին պրոցեսի ժամանակ (1964 թվականի հոկտեմբերից 1965 թվականի օգոստոս) դատեցին ՍՍ-ի տասը անդամների: Ճամբարի պարետի տեղակալ Քուրտ Ֆրանցը և ևս երեք ամբաստանյալներ դատապարտվեցին ցմահ ազատազրկման, հինգը՝ երեքից տասներկու տարվա ազատազրկման, իսկ մեկը արդարացվեց: Մյուս դատական պրոցեսի ժամանակ (1970 թվականի մայիսից դեկտեմբեր) ցմահ ազատազրկման դատապարտվեց ճամբարի նախկին պարետ Ֆրանց Շտանգլը, ում ձերբակալեցին Բրազիլիայում և տեղափոխեցին Գերմանիա[14]:

Հայտնի բանտարկյալների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրեբլինկա 2 մահվան ճամբարի տեղում կառուցվել է հուշարձան-դամբարան և խորհրդանշական գերեզմանատուն:

Թել Ավիվում Նահալաթ Իցհակի գերեզմանոցում կառուցվել է Տրեբլինկայի զոհերի հիշատակին հուշարձան:

Տրեբլինկան մշակույթում և արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The United States Holocaust Memorial Museum encyclopedia of camps and ghettos, 1933-1945 / G. P. MegargeeIU Press, 2009.
  2. Treblinka — ein Todeslager der «Aktion Reinhard», in: «Aktion Reinhard» — Die Vernichtung der Juden im Generalgouvernement, Bogdan Musial (ed.), Osnabrück 2004, pp. 257—281.
  3. Энциклопедия Катастрофы — Треблинка
  4. Треблинка՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  5. The Death Camp Treblinka by Alexander Donat — Holocaust Library New York 1979.
  6. Surviving Treblinka by Samuel Willenberg — Basil Blackwell 1989.
  7. Радио Польша (11.05.2015)։ «Польские историки создают список ответственных за убийства в Треблинке» 
  8. Йозеф Паздерка (Josef Pazderka) (20.09.2013)։ «Воспоминания о Треблинке - перевод»։ «Интернет-проект «ИноСМИ.RU» 
  9. Josef Pazderka (08.09.2013)։ «Některé věci se nedají vyslovit - (original)»։ http://respekt.ihned.cz/ 
  10. Василий Семенович Гроссман Треблинский ад. — Москва: "Воениздат", 1958.
  11. Умер последний участник восстания в Треблинке
  12. «Золотая лихорадка в Треблинке»: историк Ян Гросс обвинил поляков в мародерстве
  13. Ян Гросс снова шокирует Польшу своей книгой
  14. Треблинка՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  15. Василий Гроссман Годы войны.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]