Jump to content

Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆ
իդիշ՝ לײזער לוי זאַמענהאָף
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1859(1859-12-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էապրիլի 14, 1917(1917-04-14)[1][2][3][…] (57 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի թագավորություն[4]
ԳերեզմանOkopowa Street Jewish Cemetery և grave of L. L. Zamenhof
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուիդիշ և ռուսերեն
Կրոնհոմարանիզմ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Վարշավայի կայսերական համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
ԵրկերUnua Libro, Dua Libro, Էսպերանտոի հիմունքներ, Ho, mia kor', էսպերանտո և հոմարանիզմ
Մասնագիտությունլեզվաբան, ակնաբույժ, գյուտարար, բանաստեղծ, թարգմանիչ, էսպերանտիստ, բժիշկ, բժիշկ-գրող, աստվածաշնչի թարգմանիչ, էսպերանտագետ և բանասեր
ԱմուսինԿլարա Զամենհոֆ[5]
Ծնողներհայր՝ Մարկ Զամենհոֆ, մայր՝ Ռոզալիա Զամենհոֆ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունLingva Komitato
ԵրեխաներԼիդիա Զամենհոֆ, Ադամ Զամենհոֆ և Զոֆիա Զամենհոֆ[6]
Ստորագրություն
Изображение автографа
 Ludwik Zamenhof Վիքիպահեստում

Լյուդվիկ Լազարուս (Ludwik Lejzer, Ludwik Łazarz) Զամեհոֆ (դեկտեմբերի 15, 1859(1859-12-15)[1][2][3][…], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 14, 1917(1917-04-14)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի թագավորություն[4]), լեհ ակնաբույժ, բանասեր և Էսպերանտո լեզվի ստեղծողը, որն աշխարհի ամենատարածված կառուցված լեզուն է։

Ըստ իր կենսագիրների՝ Ա. Զակրզևսկու և Ե. Վայզենֆելդի, Զամենհոֆի հարազատ լեզուներն էին լեհերենը՝ բնակավայրի լեզուն, և իր ծնողների լեզուները՝ ռուսերենն ու իդիշը, սակայն նրա հայրը գերմաներենի ուսուցիչ էր, և այդ պատճառով սրան էլ էր ազատ տիրապետում։ Ավելի ուշ նա սովորեց ֆրանսերեն, լատիներեն, հունարեն, եբրայերեն և անգլերեն, նաև հետաքրքրություն ուներ իտալերենի, իսպաներենի և լիտվերենի նկատմամբ։

Ծնվել է Բելոստոկում դեկտեմբերի 15(27)-ին 1859 թ.։ Սովորել է Վարշավայում, Մոսկվայում, Վիեննայում։ Ստեղծել և 1887 թ. հրատարակել է միջազգային լեզու էսպերանտոյի նախագիծը՝ նպատակադրվելով այն ծառայեցնել ժողովուրդների փոխըմբռնմանը։ Հետագայում լույս է ընծայել էսպերանտոյի բառարաններ, քրեստոմատիաներ, էսպերանտո լեզվով իր ստեղծագործությունները, թարգմանություններ համաշխարհային դասականների գեղարվեստական գործերից։ Մահացել է Վարշավայում ապրիլի 14(27)-ին 1917 թվականին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1959—1960 թթ. նշվել է Զամենհոֆի ծննդյան 100-ամյակը։

Unua libro - 1887

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Заменгоф Людвик Лазарь // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Tuider B. Die Lingvo Internacia des Dr. Esperanto (գերմ.) — 2017.
  6. Deutsche Nationalbibliothek Record #118643495 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 653