Դախաու (համակենտրոնացման ճամբար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դախաու (այլ կիրառումներ)
| Տեսակ | Նացիստական համակենտրոնացման ճամբարներ, Հանցագործություն մարդկության հանդեպ և state crime? |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Դախաու |
| ԲԾՄ | 478 մետր |
| Ղեկավար կազմակերպություն | ՍՍ |
| Հիմնադրված է | 1933 |
| Բացված | մարտի 22, 1933 |
| Քանդվել է | ապրիլի 29, 1945 |
| Տնօրեն | Հիլմար Վեքելե, Թեոդոր Էյկե, Հայնրիխ Դոյբել, Հանս Լորից, Ալեքսանդր Պիորկովսկի, Մարտին Գոթֆրիդ Վայս և Էդուարդ Վեյթեր |
| Իրադարձություններ | Liberation of the Dachau concentration camp? |
![]() | |
![]() | |
| 48°16′12″N 11°28′06″E / 48.2699°N 11.4683°E | |
| Պաշտոնական կայք | |

Դախաու (գերմ.՝ Dachau), Նացիստական Գերմանիայի տարածքում առաջին համակենտրոնացման ճամբարը[1], որը գտնվում է Բավարիայի Դախաու քաղաքի մոտակայքում։ Հիմնվել է 1933 թվականին։ Տխրահռչակ ճամբարում մարդկանց վրա կատարել են փորձեր[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Դախաու համակենտրոնացման ճամբարը հիմնվել է 1933 թվականի մարտի 20-ին (այլ տվյալներով մարտի 22-ին)[3] Դախաու քաղաքում (Բավարիա)[4], Մյունխենից ոչ շատ հեռու, ռազմամթերքի գործարանի տեղում։ Այն նախագծել է Թեոդոր Էյկեն, ով հաջորդիվ դառնում է ճամբարի երկրորդ պարետը։ Նրա կողմից նախագծված ճամբարը չափանիշ է ծառայել այլ ճամբարների համար։ Էյկեն մշակեց այնպիսի համակարգ, որտեղ վերակացուները ընտրվում էին կալանավորների շարքերից և, որպեսզի առավել թեթև անցնի իրենց ծառայությունը, պատրաստ էին դաժանորեն վերաբերել մյուս կալանավորներին[5]։
1933 թվականի փետրվարի 27-ին տեղի ունեցավ Ռայխստագի հրկիզումը և մարտ ամսից նախագահ Հինդենբուրգի հրամանով սահմանվեց արտակարգ դրություն հինգ տարով։ Արտակարգ դրությունը թույլ տվեց նացիստներին սկսելու զանգվածային ձերբակալությունները և առաջին հերթին ձերբակալվեցին Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցության անդամները։
Այդ ժամանակից սկսած մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը Դախաուում պահվել են, ըստ Նացիզմի ռասայական տեսության, «արիական ռասան» «կեղտոտողները», ինչպես նաև նացիզմի քաղաքական հակառակորդները՝ կոմունիստները, սոցիալիստները և հակասոցիալական անձինք՝
- անտուններ
- մուրացկաններ
- պորտաբույծներ
- գնչուներ
- հարբեցողներ
- մտավոր հետամնացներ
- հոգեկան հիվանդներ
- պացիֆիստներ
- մարմնավաճառներ
- կավատներ
- լեսբուհիներ և գեյեր։
Նրանցից ոմանք (բացառությամբ հրեաների ու կոմունիստների) անցել են «վերադաստիարակման» փուլով և ազատ են արձակվել[6][7]։
Դախաուն դարձավ առաջին «փորձակայանը», որտեղ մշակվեց պատիժների համակարգ՝ ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունը կալանավոների վրա։ Ճամբարի բանտարկյալներին օգտագործել են որպես անվճար աշխատուժ շրջակայքի գործարաններում և IG Farben-ում։
Դախաուում հրեաների թիվը կտրուկ աճել է Բյուրեղապակյա գիշերից հետո (1938 թվականի նոյեմբերի 10-11), երբ նրանց թիվը գերազանցեց տասը հազարը[8]։
1941 թվականի աշնանը զանգվածաբար Դախաու բերվեցին և հենց այդտեղ էլ սկսեցին սպանել կալանավորներին, որոնք հիմնականում այլ ճամբարներից բերված խորհրդային ռազմագերիներ էին․ սպանվեց 34 000 մարդ[9][10]։ Դախաուում գնդակահարությունները իրագործվել են Հեբերտսհաուզենի հրաձգարանում։


Ճամբարում գործել է ընդհատակյա կազմակերպություն, որը ղեկավարել է Վալտեր Նեֆը և Գեորգ Շերերը․ նրանց գլխավորությամբ 1945 թվականի ապրիլի 28-ին, ամերիկյան զորքի գալուց մեկ օր առաջ, ապստամբություն են սանձազերծել ճամբարում՝ տապալելով ճամբարում ողջ մնացածներին վերացնելու պլանը։
Ճամբարի ազատագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականի ապրիլի 29-ին ԱՄՆ-ի 45-րդ հետևակային դիվիզիան, որը 7-րդ բանակի կազմում էր, կազմակերպեցին «Դախաուի սպանդը»․ ամերիկացի զինվորներն ու ճամբարի նախկին կալանավորները մի քանի ժամ ծեծեցին, տանջեցին և սպանեցին ճամբարի պահակախմբի անդամներին, որոնք առանց դիմադրության գերի էին հանձնվել։
Ժամանակագրություն[11]․
6:00 Ճամբարի նոր պարետ, օբերշտուրմֆյուրեր Հայնրիխ Սկոձենսկին (գերմ.՝ SS-Obersturmführer Heinrich Skodzensky) հրամայել է իր ենթականերին հանձնվել։ Նրա ենթակայության տակ այդ պահին կար 560 մարդ, որոնց մի մասը հոսպիտալում գտնվող վիրավոր զինվորականներն էին։
10:55 Պարետ Սկոձենսկին դուրս եկավ հանդիպելու ամերիկացիների հետ, սակայն սպանվեց ճամբարը հանձնելու ժամանակ սկսված փոխհրաձգության պատճառով։
11:00 Ամերիկյան 45-րդ դիվիզիայի երրորդ գումարտակի զորքերը մտան ճամբար։
11:30 Ամերիկացի զինվորները, ազդվելով ճամբարի սոսկալի տեսարաններից, սպանում են 122 գերմանացի ՍՍ-ական զինվորի։ Ազատված կալանավորները մոտ 40 պահակի սպանում են առանց զենքի օգտագործման, հիմնականում ձեռքերով։
12:00 Ճամբարում կարգուկանոնը ժամանակավոր վերականգնվում է։ 358 գերմանացի զինվոր գերի են վերցվում, որոնցից շատերը հոսպիտալի մահճակալներից։
12:05 «Թռչնի աչք» (անգլ.՝ Birdeye) մականունով գնդացրորդը անսպասելիորեն բղավում է․ «Նրանք փորձում են փախչե՛լ» և 30 տրամաչափի գնդացիրից կրակում է 12 զինվորի մինչ այն պահը, երբ փոխգնդապետ Ֆելիքս Սփարքսը (անգլ.՝ Lt. Colonel Felix L. Sparks) հրում է նրան գնդացիրը՝ ասելով․ «Ի՞նչ ես անում, գրողը տանի»։
12:15 Կարգուկանոնը վերականգնվում է։
12:30 Կալանավորների մեծ մասը վերադառնում է բարաքներ։
14:45 Գերմանացի 346 գերի գնդակահարվում է C բլոկի պատի մոտ։ Ողջ մնացածներին սպանում են հատ-հատ կրակոցներով։
18:00 Գալիս են լրացուցիչ օգնական ուժեր ճամբարը պահպանելու նպատակով։
Սպանդի ոչ մի մասնակից պատիժ չի կրում, գեներալ Ջորջ Փաթթոնի բոլոր մեղադրանքները հանվում են։ 1992 թվականին այդ գործի հետաքննությունը ապագաղտնագրվում է[12]։
Ճամբարի պահակախմբի 560 անձանցից․
- 122՝ գնդակահարվում են տեղում
- 40՝ սպանվում են կալանավորների կողմից
- 358՝ գնդակահարվում են գնդացրից
- 30՝ սպանվել են փախրաձգությունից
- 10՝ փախուստի է դիմում
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճամբարն ուներ 123 տարբեր մասնաճյուղ։ Տարածքը կազմել է 235 հա։
Պարետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր Հիլմար Վեկերլե (1933 թվականի մարտի 22-ից հունիսի 26)
- ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր Թեոդոր Էյկե (1933 թվականի հունիսի 26-ից 1934 թվականի հուլիսի 4)
- ՍՍ-ի օբերֆյուրեր Ալեքսանդր Ռեյներ (1934 թվականի հուլիսի 4-ից հոկտեմբերի 22)
- ՍՍ-ի օբերֆյուրեր Մաակ Բերթոլդ (1934 թվականի հոկտեմբերի 22-ից 1935 թվականի հունվարի 12)
- ՍՍ-ի օբերֆյուրեր Հայնրիխ Դոյբել (1935 թվականի հունվարի 12-ից 1936 թվականի մարտի 31)
- ՍՍ-ի օբերֆյուրեր Հանս Լորից (1936 թվականի ապրիլի 1-ից 1939 թվականի հունվարի 7)
- ՍՍ-ի հաուպտշտուրմֆյուրեր Ալեքսանդր Պիորկովսկի (1939 թվականի հունվարի 7-ից 1942 թվականի սեպտեմբերի 1)
- ՍՍ-ի օբերշտուրմբաննֆյուրեր Մարտին Վայս (1942 թվականի սեպտեմբերի 1-ից 1943 թվականի հոկտեմբերի 31)
- ՍՍ-ի օբերշտուրմբաննֆյուրեր (1943 թվականի նոյեմբերի 1-ից 1945 թվականի ապրիլի 26)
- ՍՍ-ի օբերշտուրմբաննֆյուրեր Մարտին Վայս (1945 թվականի ապրիլի 26-ից 28)
- ՍՍ-ի օբերշտուրմֆյուրեր Հենրիխ Սկոձենսկի (1945 թվականի ապրիլի 28-ից 29)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The liberation of Dachau was not a moment of celebration, says Dan Stone, The Economist, Apr 25th 2025
- ↑ «Топ-12 страшных экспериментов над людьми в концлагерях». pressa.tv (ռուսերեն). 2017. Արխիվացված է օրիգինալից 2023-07-21-ին.
- ↑ «Дахау (концентрационный лагерь)». Большая российская энциклопедия (ռուսերեն). 2023-08-15. Վերցված է 2024-11-10-ին.
- ↑ Steinbacher S. Dachau - die Stadt und das Konzentrationslanger in der NS-Zeit. Die Untersuchung einer Nachbarschaft. — Munchen, 1993. — С. 85.
- ↑ «Первый концентрационный лагерь в фашистской Германии в Дахау» (ռուսերեն). РИА Новости. 2013-03-22. Արխիվացված օրիգինալից 2020-08-07-ին. Վերցված է 2020-04-13-ին.
- ↑ Wachsmann, 2009, էջ 20
- ↑ Buggeln, 2015, էջ 334
- ↑ «Дахау». Энциклопедия Холокоста (ռուսերեն). Мемориальный музей Холокоста. Արխիվացված օրիգինալից 2023-09-16-ին. Վերցված է 2023-09-17-ին.
- ↑ Аристов С. В. Повседневная жизнь нацистских концентрационных лагерей. — М.: Молодая гвардия, 2017. — 320 с. — (Живая история: Повседневная жизнь человечества). — ISBN 978-5-235-03936-0
- ↑ Шнеер А. И. «Плен». jewniverse.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-11-28-ին.
- ↑ Американская резня в Дахау Արխիվացված 2013-01-03 Wayback Machine
- ↑ Упоминание о расследовании Արխիվացված 2024-09-10 Wayback Machine на сайте 45-й пехотной дивизии США
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wolfgang Benz, Angelika Königseder (Hrsg.): Das Konzentrationslager Dachau. Geschichte und Wirkung nationalsozialistischer Repression. Metropol Verlag, Berlin 2008, ISBN 978-3-940938-10-7, 460 S.
- Wolfgang Benz, Barbara Distel (Hrsg.): Der Ort des Terrors. Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Band 2: Frühe Lager, Dachau, Emslandlager. C.H. Beck, München 2005, ISBN 3-406-52962-3.
- Comité International de Dachau – Barbara Distel: Konzentrationslager Dachau 1933 bis 1945. Dachau 2005, ISBN 3-87490-750-3.
- Barbara Distel, Wolfgang Benz: Das Konzentrationslager Dachau 1933–1945. Geschichte und Bedeutung. Hrsg. Bayerische Landeszentrale für politische Bildungsarbeit, München 1994
- Barbara Distel, Wolfgang Benz: Dachauer Hefte. Studien und Dokumente zur Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Internetseite der Dachauer Hefte.
- Barbara Distel (Bearb.): Konzentrationslager Dachau. 1933 bis 1945; Text- und Bilddokumente zur Ausstellung. Katalog zur Ausstellung „Konzentrationslager Dachau 1933 bis 1945“; Neugestaltung der Ausstellungen der KZ-Gedenkstätte Dachau. 4. Auflage. München 2005, ISBN 978-3-87490-750-7.
- Johann Neuhäusler: Wie war das in Dachau? Ein Versuch, der Wahrheit näherzukommen. Kuratorium für Sühnemal KZ Dachau, 1960 (13. Auflage 1986).
- Hans-Günter Richardi: Schule der Gewalt. Die Anfänge des Konzentrationslagers Dachau 1933–1934. Beck, München 1990, ISBN 3-406-09142-3.
- Dirk Riedel: Kerker im KZ Dachau. Die Geschichte der drei Bunkerbauten. Dachau 2002.
- Sabine Schalm: Überleben durch Arbeit? Außenkommandos und Außenlager des KZ Dachau 1933 1945, Metropol Verlag, Berlin 2009, ISBN 978-3-940938-45-9.
- Sybille Steinbacher: Dachau – Die Stadt und das Konzentrationslager in der NS-Zeit. Die Untersuchung einer Nachbarschaft. Peter Lang, Frankfurt a. M. 1993, ISBN 3-631-46682-X.
- Nikolaus Wachsmann: KL: Die Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Siedler Verlag, München 2016, ISBN 978-3-88680-827-4.
- Stanislav Zámečník (Hrsg. Comité International de Dachau): Das war Dachau. Luxemburg 2002, ISBN 2-87996-948-4.
- Ausführliche Liste weiterer Literatur auf hagalil.com
- Бондарец, Владимир Иосифович Военнопленные: Записки капитана / Художник Ю. Ребров. — М.: Молодая гвардия, 1960. — 288, [16] с. — 160 000 экз. (в пер.)
- Бикташев, Вали Минигалимович| Мы старше своей смерти: Записки узника Дахау / Лит. запись С. С. Саитова при участии В. Я. Канторовича. — Изд. 4-е, доп. и перераб. — Уфа: Башкирское книжное издательство, 1990. — 352 с. — 60 000 экз. (1-е изд. — 1966; 3-е изд., доп. и перераб. — 1978)
- Дахау / Вишлёв, Олег Викторович // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 352. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
- Маркс Дж. ЦРУ и контроль над Разумом: Тайная история науки управления поведением человека: В поисках «маньчжурского кандидата» / Пер. с англ. В. Ф. Енгалычева. — М.: Международные отношения, 2003. — 312 с. — (Секретные миссии). — ISBN 5-7133-1144-9 (в пер.)
- Рар, Глеб Александрович По этапам Третьего рейха // Судьбы поколения 1920—1930-х годов в эмиграции. — М.: Русский Путь, 2006. — 472 с. — ISBN 5-85887-253-0 (в пер.)
- Wachsmann, Nikolaus «The dynamics of destruction: The development of the concentration camps, 1933—1945». In Caplan, Jane; Wachsmann, Nikolaus (eds.). Concentration Camps in Nazi Germany: The New Histories. Routledge. pp. 17-43. ISBN 978-1-135-26322-5. — 2009.
- Buggeln, Marc «Forced Labour in Nazi Concentration Camps». In De Vito, Christian Giuseppe; Lichtenstein, Alex (eds.). Global Convict Labour. BRILL. pp. 333—360. doi:10.1163/9789004285026_014. ISBN 978-90-04-28501-9. — 2015.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- KZ-Gedenkstätte Dachau
- KZ Dachau – das erste NS-Konzentrationslager – Dossier auf BR.de
- Դախաու (համակենտրոնացման ճամբար) հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- (Bildungs-)Material zum KZ Dachau (Lernen aus der Geschichte)
- Michael Backmund, Thies Marsen: »Das deutsche Volk vergisst zu schnell«, Neues Deutschland, 18. April 2020
- Ende des Schreckens? Die Befreiung der KZ Flossenbürg und Dachau, Doku, Bayerisches Feuilleton
- Erinnerungsort Արխիվացված 2021-12-28 Wayback Machine (Webauftritt zur Geschichte des KZ-Außenlagerkomplexes Kaufering)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 265)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դախաու (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։ |
| ||||||||||||

