Դախաու (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դախաու (այլ կիրառումներ)
Բնակավայր
Դախաու
գերմ.՝ Dachau
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես34,96 կմ²
ԲԾՄ480 մետր
Բնակչություն48 195 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Հեռախոսային կոդ08131
Փոստային դասիչ85221
Պաշտոնական կայքdachau.de
Դախաու (քաղաք) (Գերմանիա)##
Դախաու (քաղաք) (Գերմանիա)

Բերգկիրխեն (գերմ.՝ Dachau [ˈdaxaʊ]), քաղաք Գերմանիայում, Բավարիա երկրամասի հարավում, Մյունխենից 17 կիլոմետր հեռավորության վրա։ Դախաուն հիմնադրվել է VIII դարում։ Այստեղ բնակվող մոտավորապես 40 հազար բնակիչների մեծ մասը աշխատում է Մյունխենում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դախաուն քաղաքի կարգավիճակ է ստացել 1933 թվականի նոյեմբերի 15-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքն աճում էր հիմնականում Արևելյան Պրուսիայի վերաբնակիչների շնորհիվ։ Նրանք մի ամբողջ թաղամաս ստեղծեցին քաղաքի արևելքում։ Այդ աճի արդյունքում 1973 թվականի փետրվարի 1-ին Դախաուն ստացավ շրջանային կենտրոնի կարգավիճակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դախաուի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 805 թվականին։ Այդ թվականին Էրհան տոհմի կոմսը Ֆրայզինգի եպիսկոպոսին իր հողերը նվիրեց. այդ հողերը գտնվում էին Դախաու կոչվող վայրում։ Տարածքը, որտեղ գտնվում էր Դախաուն, այնքան էլ բարենպաստ չէր. հարավում՝ ճահիճ, հյուսիսում՝ անտառային բլուրներ, բայց քաղաքը հայտնվել էր գլխավոր ճանապարհի վրա, որ կապում էր Աուգսբուրգը և Մյունխենը։ Նման պայմանները Դախաուին արտոնություններ և գումար բերեցին, ինչպես նաև այստեղ պարբերաբար սկսեցին անցկացվել տոնավաճառներ։ Դրանցից առաջինը հիշատակվում է 1270 թվականին։ Քաղաքը լրջորեն ավերվեց Երեսնամյա պատերազմի ժամանակ. այն գրավեցին և թալանեցին շվեդական զորքերը։ XIX դարում Դախաուն իսկական բացահայտում եղավ նկարիչների համար։ Ճահճային տարածքը բնանկարիչների սիրելի վայրը դարձավ։ Շատ նկարիչներ սկսեցին այստեղ բնակվել։ Դախաուի անվան հետ ընդմիշտ կապվեցին Կառլ Շիպցվեգի, Մաքս Լիբերմանի, Լյուդվիգ Դիլի և շատ այլ նկարիչների անուններ։ XIX-ի վերջում և XX դարի սկզբին այստեղ կատակում էին, որ քաղաքի փողոցների յուրաքանչյուր տասներորդ անցորդը նկարիչ է։

Համակենտրոնացման ճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դախաուն հայտնի է որպես առաջին մեծ համակենտրոնացման ճամբար և հիմնվել է 1933 թվականին։ Երրորդ ռեյխը այստեղ կալանքի տակ էր պահում ռեժիմի հակառակորդների։ Այս ճամբար է բերվել մոտ 250 000 մարդ, որոնցից 70 000-ը զոհվել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետո ճամբարի վայրում հուշահամալիր ստեղծվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանս-Գյունթեր Ռիխարդի. Dachauer Zeitgeschichtsführer, Դախաու 1998։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դախաու (քաղաք)» հոդվածին։