Մարդկության դեմ ուղղված հանցագործություն
Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, հատկացվելիք ժամանակակից միջազգային քրեական իրավունքում առանձնացած հանցագործությունների խումբը, որը զանգվածային բնույթ է կրում[1]։
Այս պահին մարդկության դեմ հանցագործությունների սահմանում տրվել է Հռոմի Միջազգային քրեական դատարանի ստատուտում[2]։
Տերմինի առաջացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության և կոտորածների առնչությամբ հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ։ Երեք դաշնակից պետությունները հայտարարում են, որ հայերի դեմ այս հանցագործության համար պատասխանատու է թուրքական կառավարությունը։ Հայտարարության մեջ առաջին անգամ միջազգային քաղաքական և դիվանագիտական բնագավառում կիրառվում է «հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության» հասկացությունը[3][4]։
Միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրության ձևակերպումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային ռազմական տրիբունալի Կանոնադրությունը կազմվել է hակահիտլերյան կոալիցիայի երկրների ներկայացուցիչների կողմից 1945 թվականի օգոստոսի 8-ին Լոնդոնում. Կանոնադրության վեցերորդ հոդվածը որոշում է այն հանցագործությունները, որոնք մտնում են տրիբունալի իրավասության տակ։ Նրանց են վերաբերում՝ Հանցագործություն մարդկության հանդեպ (a), ռազմական հանցագործությունները (b) և մարդկության դեմ[5] (c)։
Նյուրնբերգյան դատավարության ժամանակ մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղավոր են ճանաչվել 16 մարդ՝ Մարտին Բորմանը[6], Հերման Գյորինգը[7], Ֆրից Զաուկելը[8], Արտուր Զեյս Ինկվարտը[9], Ալֆրեդ Յոլը[9], Էռնստ Կալտենբրուները[10], Վիլհելմ Կեյտելը[11], Կոնստանտին ֆոն Նեյրատը[12], Իոախիմ ֆոն Ռիբենտրոպ[13], Ալֆրեդ Ռոզենբերգը[14], Հանս Ֆրանկը[15], Վիլհելմ Ֆրիկը[16], Վալտեր Ֆունկը[17], Բալդուր ֆոն Շիչախը[18], Ալբերտ Շպեյերը[19] և Յուլիուս Շտրեյխերը[20]։
Ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։
Հռոմի ստատուտի բնութագրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, որը հիմնել է Միջազգային քրեական դատարանը, ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցեղասպանություն
- Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա
- Ռազմական հանցագործություններ
- Զանգվածային սպանություններ
- Միջազգային դատական մարմիններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Конвенция о неприменимости срока давности к военным преступлениям и преступлениям против человечества Русский текст Конвенции на сайте ООН.
- ↑ «Римский статут Международного уголовного суда, ст. 7 «Преступления против человечности»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ France, Great Britain and Russia Joint Declaration.
- ↑ Барсегов, Ю. Г. Декларация 1915 года — этап формирования международной ответственности за геноцид // Турецкая доктрина международного права на службе политики геноцида. (О концепции члена «Комиссии примирения» Гюндюз Актана). — М.: Готика, 2002.
- ↑ Устав Международного Военного трибунала для суда и наказания главных военных преступников европейских стран оси
- ↑ Մարտին Բորմանի դատավճիռը
- ↑ Հերման Գյորինգի դատավճիռը
- ↑ Ֆրից Զաուկելի դատավճիռը
- ↑ 9,0 9,1 Արտուր Զեյս Ինկվարտի դատավճիռը
- ↑ Էռնստ Կալտենբրուների դատավճիռը
- ↑ Վիլհելմ Կեյտելի դատավճիռը
- ↑ Կոնստանտին ֆոն Նեյրատի դատավճիռը
- ↑ Իոախիմ ֆոն Ռիբենտրոպի դատավճիռը
- ↑ Ալֆրեդ Ռոզենբերգի դատավճիռը
- ↑ Հանս Ֆրանկի դատավճիռը
- ↑ Վիլհելմ Ֆրիկի դատավճիռը
- ↑ Վալտեր Ֆունկի դատավճիռը
- ↑ Բալդուր ֆոն Շիչախի դատավճիռը
- ↑ Ալբերտ Շպեյերի դատավճիռը
- ↑ Յուլիուս Շտրեյխերի դատավճիռը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 230)։ |