Բելժեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Բելժեց
լեհ.՝ Bełżec
Poland Belzec - extermination camp mausoleum.jpg
Բելժեցի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր Բելժեցում
Տեսակհամակենտրոնացման ճամբար
Մահվան ճամբար
ԵրկիրԼեհաստան
ՏեղագրությունԲելժեց (գյուղ)
ՎայրԲելժեց (գյուղ)
Ղեկավար կազմակերպությունՍՍ
Կառուցման սկիզբ1941 թվականի նոյեմբեր
Սկսել է աշխատել1939
Փակվել է1943 թվական
Դադարել է աշխատել1943 թվական
ԻրադարձություններՀոլոքոստ
Կոորդինատներ: 50°22′18.001200100008″ հս․ լ. 23°27′27.000000099998″ ավ. ե. / 50.37166700002777731° հս․. լ. 23.45750000002777824° ավ. ե. / 50.37166700002777731; 23.45750000002777824[1]
Պաշտոնական կայք

«Բելժեց» (լեհ.՝ Bełżec), Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման և մահվան ճամբար, որը գոյություն է ունեցել 1939-ից 1943 թվականներին օկուպացված Լեհաստանի Լյուբլինի վոևոդության Բելժեց գյուղի տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելժեց գյուղը հայտնի է դեռևս 1515 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի նախաշեմին բնակչությունը կազմում էր 2000 մարդ, որոնցից 100-ը ազգությամբ հրեաներ էին[2]։ Լեհաստանի տարածքը Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև բաժանվելու ժամանակ, 1939 թվականին նացիստները Բելժեցում կառուցեցին աշխատանքային համակենտրոնացման ճամբար։ 1940 թվականի օգոստոսին ճամբարում կային 11 հազար կալանավորներ՝ գնչուներ, հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներ Ռադոմից, Լյուբլինից, Վարշավայից և նրանց հարակից բնակավայրերից։ Կալանավորների պարտականությունների մեջ էր մտնում կառուցել հակատանկային պատնեշներ գերմանախորհրդային սահմանի երկայնքով։

1941 թվականի նոյեմբերին սկսվեց մահվան ճամբարի շինարարությունը լեհ և հրեա կալանավորների կողմից: Արդեն իսկ 1942 թվականի փետրվարին ավարտվեցին հիմնական օբյեկտների կառուցումը, որոնց մեջ էին մտնում գազի խցիկներն ու բարաքները: Ճամբարը Բելժեց գյուղի կայարանից կես կիլոմետր հեռավորության վրա էր՝ Լյուբլին-Լվով երկաթգծի հարևանությամբ: 1942 թվականի մարտի սկզբին ավարտվեցին գազի խցիկների փորձարկումները, որոնց ժամանակ կոտորվեցին բազմաթիվ հրեաներ Լյուբիչա-Կրուլևսկայա բնակավայրից, ովքեր կառուցել էին ճամբարը: 1942 թվականի մարտին մահվան ճամբարն աշխատում էր ամբողջ հզորությամբ: Արդեն մարտ ամսի ընթացքում գազի խցիկներում սպանվեցին շուրջ 80 հազար հրեաներ Լյուբլինի, Լվովի և Արևելյան Գալիցիայի այլ բնակավայրերի գետտոներից: Օրական հինգ անգամ կալանավորների էշելոններ էին բերվում Բելժեց:

Բելժեց համակենտրոնացման ու մահվան ճամբարը գործունեություն ծավալեց մինչև 1943 թվականը: Այդ ընթացքում երկու անգամ մեկական ամսով փակվեց՝ ապրիլից մայիս և հունիսից հուլիս: Փակման պատճառը շինարարական աշխատանքներն էին. գազի խցիկները երեքից դարձան վեցը: Իր ստեղծման պահից Բելժեց մահվան ճամբարում սպանվեցին 600 հազար հրեաներ և 2 հազար գնչուներ[3]:

Կալանավորների ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելժեց համակենտրոնացման ճամբարի սպանությունների համակարգը նույնն էր, ինչպես որ այլ մահվան ճամբարներում՝ Մայդանեկ, Օսվենցիմ, Սոբիբոր, Տրեբլինկա:

  1. Սելեկցիա՝ կանանց, տղամարդկանց ու երեխաների առանձնացում միմյանցից:
  2. Կալանավորներին ասվում էր, որ նրանք ժամանել են տարանցիկ ճամբար, որտեղից ուղարկելու են աշխատանքային ճամբարներ և, հիգինայից ելնելով նրանք պետք է մերկանային, որպեսզի ախտահանվեին ու լոգանք ընդունեին (գազի խցիկների մուտքին գրված էր «Լոգարան» և այն կառուցված էր լոգարանի տեսքով, որտեղ զոհերին խեղդամահ էին անում Ցիկլոն B գազով):
  3. Դեպի գազի խցիկներ գնալու ճանապարհին խոշտանգումներ, ծաղրուծանակ:

Ճամբարի ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1943 թվականի գարունը բոլոր սպանվածների մարմինները հանվեցին փոսերից, նույնիսկ հակատանկային խրամատներից, որոնք այդպես էլ չօգտագործվեցին, և այրեցին դրանք: Ճամբարի տարածքում տնկվել են ծառեր և թփեր, իսկ մի հատվածում գյուղատնտեսական ֆերմա է:

1945 թվականի հունվարի 12-ին մահվան ճամբարն ազատագրվեց ԽՍՀՄ Կարմիր բանակի կողմից:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wolfgang Benz, Barbara Distel (Hrsg.): Der Ort des Terrors. Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Bd. 8: Riga. Warschau. Kaunas. Vaivara. Płaszów. Klooga. Chelmno. Belzec. Treblinka. Sobibor. C. H. Beck, München 2008, ISBN 978-3-406-57237-1
  • Yitzhak Arad: Belzec, Sobibor, Treblinka. The Operation Reinhard Death Camps, Indiana University Press, Bloomington 1987, ISBN 0-253-34293-7.
  • Eugen Kogon, Hermann Langbein, Adalbert Rückerl (Hrsg.): Nationalsozialistische Massentötungen durch Giftgas. Fischer Taschenbuch. Frankfurt am Main 1986, ISBN 3-596-24353-X.
  • Robert Kuwałek: Das Vernichtungslager Bełżec. Aus dem Poln. übers. von Steffen Hänschen. Mit einem Vorw. von Ingo Loose. Metropol Verlag, Berlin 2013, ISBN 978-3-86331-079-0.
  • Adalbert Rückerl (Hrsg.): Nationalsozialistische Vernichtungslager im Spiegel deutscher Strafprozesse. Belzec, Sobibor, Treblinka, Chelmno. Deutscher Taschenbuch Verlag, München 1977, ISBN 3-423-02904-8.
  • Günter Schlusche: Erfassung einer Todeszone. Denkmal, Friedhof und Museum in Belzec/Polen. Planung: Solyga, Andrzej; Pidek, Zdislaw; Roszczyk, Marcin (Architekten); Fotos: Krynski, Wijciech, Warschau. In: Bauwelt, 2005, Jg.: 96, Nr. 22, S. 22–27.
  • Peter Witte, Stephen Tyas: A New Document on the Deportation and Murder of Jews during „Einsatz Reinhardt“ 1942. In: Holocaust and Genocide Studies, Vol. 15, No. 3, Winter 2001, ISBN 0-19-922506-0 (Höfle-Zahlen)
  • Jan H. Fahlbusch, Im Zentrum des Massenmordes. Ernst Zierke im Vernichtungslager Belzec, In: Andreas Mix (Ed.), KZ-Verbrechen. Beiträge zur Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Metropol-Verlag, Berlin 2007.
  • Nikolaus Wachsmann: KL: Die Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Siedler Verlag, München 2016, ISBN 978-3-88680-827-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]