Սայմիշտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոլոքոստի զոհերի հուշարձան Սայմիշտեում

Սայմիշտե (սերբ.՝ Сајмиште), նացիստական մահվան ճամբար: Ստեղծել է 1941 թվականի դեկտեմբերին Խորվաթիայի անկախ պետությունում՝ Բելգրադի ծայրամասերում: Պատերազմի տարիներին այս ճամբարում հայտնվել է շուրջ 100 հազար մարդ, որոնցից մոտ 47000-ը խոշտանգվել են և սպանվել[1]: 8000 հրեա բանտարկյալներից փրկվել են միայն շուրջ 50 կանայք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հոկտեմբերի 28-ին նացիստական կառավարությունը որոշել է ճամբար ստեղծել Զեմունի շրջանում (Zemun կամ Semlin) Բելգրադի և Բանաթի հրեական բնակչության համար: Քանի որ Սավայի ձախ ափը պատկանում էր Խորվաթիայի անկախ պետությանը, նացիստները համաձայնության են եկել Խորվաթիայի կառավարության հետ համակենտրոնացման ճամբարի համար տարածքներ հատկացնելու վերաբերյալ այն պայմանով, որ վերահսկիչներ պետք է նշանակվեն գերմանացիներ, ոչ թե սերբեր[2]: 1941 թվականի դեկտեմբերի 9-ին քաղաքային իշխանությունները հրեական բնակչությունից պահանջում են ներկայանալ ոստիկանությանը և հանձնել տների և բնակարանների բոլոր բանալիները: Մինչև դեկտեմբերի 15-ը ճամբարում հավաքվել են Բելգրադի 5,291 հրեա բնակիչներ: Մինչ 1942 թվականի փետրվար կալանավորների թիվը հասել է 7000-ի[2]:

Սայմիշտե համակենտրոնացման ճամբարի կալանավորների մեծ մասը եղել են սերբեր։ Նրանց մեջ կային նաև մեծ թվով գնչուներ[3]:

1941 թվականի ամռանը/աշնանը կատարված զանգվածային գնդակահարություններից հետո դահիճների առողջությունը պաշտպանելու նպատակով որոշվել է օգտագործել գազային ավտոմեքենաներ (այնպես կոչված «գազվագեններ») բանտարկյալներին ոչնչացնելու համար: Այդ նպատակով օգտագործվել են 5,8 մ երկարությամբ և 1,8 մետր լայնությամբ բեռնատարներ, որոնցում նացիստները տեղավորել են միանգամից հարյուր հոգի: Բեռնատարի արտադրած գազը խողովակով լցվել է բեռնախցիկ, 15 րոպե տևողությամբ ուղևորությունը բավարար էր բեռնախցիկի բոլոր մարդկանց թունավորելու համար[2]:

Պատերազմից առաջ Սերբիայում ապրում էին շուրջ 16000 հրեաներ, որոնցից 10,4 հազարը ապրում էին Բելգրադում: Նրանցից 8 հազարը ոչնչացվել է Սայմիշտե համակենտրոնացման ճամբարում[2][4]:

1944 թվականին ԱՄՆ օդուժի նետած ռումներից մեկը, որ նախատեսված էր համակենտրոնացման ճամբարին մոտ գտնվող երկաթուղային կայարանին հարվածելու համար, սխալմամբ ընկել է Սայմիշտե ճամբար, ինչի արդյունքում զոհվել է 80 և վիրավորվել 170 կալանավոր[4]:

1995 թվականի ապրիլի 21-ին նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում տեղադրվել է զոհված կալանավորների հիշատակին նվիրված հուշարձան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Request Rejected
  2. 2,0 2,1 2,2 2,3 Semlin Judenlager 1941—1942, open.ac.uk
  3. Heer, Hannes, and Nauman, Klaus, War Of Extermination: The German Military In World War II, p.49, Berghahn Books 2004
  4. 4,0 4,1 In Belgrade, a concentration camp nearly slips away, Katka Krosnar, Jewish Telegraphic Agency], jweekly.com

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christopher Browning The semlin gas van an the final solution in Serbia // Fateful months. Essays on the emergence of the final solution. — New York, London: Holmes & Meier, 1985. — P. 68–85. — 111 p. — ISBN 9780841909670
  • Koljanin, Milan Nemački logor na Beogradskom Sajmištu. — Belgrade: Institut za savremenu istoriju, 1992. — P. 52. — 481 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]