Ձագավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձագավանք
Dzagavanq 54.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Կոտայքի մարզ, Առինջ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Ներկա վիճակվերականգնված
Ժառանգության կարգավիճակՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ7-17-րդ դարեր
Գմբեթ1
Կոորդինատներ: 40°14′4.488000100004″ հս․ լ. 44°35′38.745600100001″ ավ. ե. / 40.23458000002777624° հս․. լ. 44.59409600002777552° ավ. ե. / 40.23458000002777624; 44.59409600002777552[1]

Ձագավանք, գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Առինջ գյուղի արևելքում՝ փոքր բլրի լանջին, Գետարգել գյուղից հարավ, գերեզմանոցի մոտ։ Գետարգել գյուղին մոտ լինելու պատճառով էլ վանքը հայտնի է նաև Գետարգելի Սուրբ Նշան[2] անվամբ։ Ամեն տարի Զատիկին հաջորդող կիրակին «վանքի ուխտի օրն» է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, զանգակատնից, պարսպից, բնակելի խցերից և այլ նշանակության շինությունների ավերակներից։ Ձագավանքը վերականգնեցված է, սակայն վերականգման աշխատանքների ժամանակ շինարարները չեն օգտագործել հին վանքի քարերը, որոնք պիտանի էին օգտագործման համար, այդ պատճառով էլ վանքը կորցրել է մինչև ավերվելը ունեցած գեղեցկությունն և արժեքը։ Չօգտագործված քարերը, որոնցից մեծ մասը զարդաքանդակներով են պատված, ինչպես նաև վանքի եկեղեցու սյուները, ցիր ու ցան արված վիճակում գտնվում են վանքի պարիսպներից դուրս։ Ներկայումս վանքը ունի նորակառույց ու հասարակ եկեղեցու տեսք։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին հայտնի է Սուրբ Նշան անվամբ։ Ժամանակին ունեցել է նրան կպած երկու մատուռ, որոնք վերականգնումից հետո դարձել են ավանդատներ։ Յուրաքանչյուր ավանդատան մոտ կանգնեցված է խաչքար։ Եկեղեցին ունի խաչաձև հորինվածք։ Պատերի մեջ հազվադեպ նկատվում են հին վանքի քարերից, որոնք արձանագիր են։ Կառուցված է սրբատաշ կարմիր քարերից։

Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն եկեղեցու՝ զանգակատունը մասնակի է ավերվել։ Պատերը կառուցած են սրբատաշ քարերից։ Առկա են արձանագրություններ և խաչաքանդակներ։ Նրա հյուսիսային կողմում գտնվել է հին գերեզմանատունը, որում դեռ գտնվում են մի քանի տապանաքարեր։ Վերականգման ժամանակ որոշ չափով ձևափոխվել է նաև զանգակատունը. այն դարձել է գմբեթավոր։ Զանգակատան հարավային կողմում գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու ավերված գմբեթի մի հատվածը, որի շուրջը տեղացիները դասավորել են մի քանի խաչքարեր։ Զանգակատունը ներսից գրեթե ամբողջությամբ պահպանվել է, զգացվում է որ վանքը ժամանակին եղել է հոգևոր կենտրոն։

Օժանդակ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նշան եկեղեցու դիմաց սփռվում են տասնյակի ավել բնակելի խցերի ավերակներ։ Նրանք բոլորը իրար կից են։ Խցերից մեկի ներսում գտնվում է վանքի վերանորոգման ժամանակ «ավելորդ» համարված գույքը՝ սրբապատկերներ, փայտյա խաչեր և այլ պարագաներ, այդ պատճառով էլ այն զբոսաշրջիկի աչքերով նման է աղբանոցի։

Խաչքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի համալիրի տարածքում վերականգնումից հետո ստեղծվել է հատուկ «բակ» խաչքարերի համար։ Այնտեղի պատերին հենված իրար կողք-կողքի շարված են խաչքարերի բեկորներ, ինչպես նաև հին վանքի ավերակներից պահպանված արձանագիր քարեր։ Խաչքարերի մի որոշ հատվածն էլ դեռ գտնվում է պարսպից դուրս գտնվող քարակույտի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփան Մելիք-Բախշյան - «Հայոց պաշտամունքային վայրեր», Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 3, էջեր 3 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։