Քննարկում:Ձագավանք

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ թե վանական համալիրն է Գետարգել գյուղից ստացել իր անվանումը, այլ հակառակը` գյուղն է վանքից ստացել նշված անունը: Ի դեպ, վանական համալիրը «Գետարգելի Սուրբ Նշան» չի կոչվում, Սուրբ Նշանը Ձագավանքի եկեղեցիներից մեկն է միայն:--Որոտ (քննարկում) 08:46, 29 Ապրիլի 2017 (UTC)[reply]

http://hpj.asj-oa.am/2370/1/2007-1(198).pdf --Soghomon Matevosyan (քննարկում) 15:17, 3 Մայիսի 2017 (UTC)[reply]

Շատ համոզիչ աղբյուր է և ամենայն մանրամասնությամբ նկարագրում է Ձագավանքի պատմությունը, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը: Միջնադարյան Ձագ գյուղի մասին գիտեի, եկեղեցու և վանքի անվան ստուգաբանությունը հայտնի է, բայց Վիքիպեդիայի «Ձագավանք» հոդվածում այնուամենայնիվ մեկ անճշտություն կա: Դա ներկայիս Գետարգել գյուղի մասին է (նախկին Սմո կամ Ռադիոկայանին կից բանավան): Այս գյուղը խորհրդային տարիներին կառուցված գյուղ է և չէր կարող վանքը այդ գյուղից ստանալ Գետարգել անունը: Դա պարզ երևում է մեջ բերված աղբյուրից: Խոսքս վերաբերվում է «Գետարգել գյուղին մոտ լինելու պատճառով էլ վանքը հայտնի է նաև Գետարգելի Սբ. Նշան անվամբ» նախադասությանը: Գյուղն իր Գետարգել անվանումը ստացել է վանքից` 2000-ական թվականներին:--Որոտ (քննարկում) 05:30, 1 Մայիսի 2017 (UTC)[reply]

Մոռացել էի իմ անվամբ մուտք գործել: Մերսի շտկումի համար: --Soghomon Matevosyan (քննարկում) 15:17, 3 Մայիսի 2017 (UTC)[reply]