Jump to content

Սինգառիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սնկառիճից)
Գյուղ
Սինգառիճ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներՍնկառիճ,Սնկարիչ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ25000
Սինգառիճ (Աշխարհ)##
Սինգառիճ (Աշխարհ)

Սինգառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք, գետափի վրա։

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Սանկառիջ, Սանկարիձ, Սենգարիչ, Սենկառիճ, Սենկարիջ, Սընգառիջ, Սընգարիչ, Սընկարիչ, Սընկառիջ, Սինգարիշ, Սինգարիչ, Սինկյառիչ, Սնկառիճ, Սնկառիչ, Սնկառիջ, Սնկառունջ, Սնկարիչ, Սնկոառիջ, Սնկառիջ, Սնկառունջ, Սնկարիչ, Սնկոառիջ, Սունգարիշ։

1830 թվականին, առաջին բռնագաղթի ժամանակ, Սինգառիճ գյուղի մի խումբ բնակիչներ հիմնել և հաստատվել են Ջավախքի Կուլիկամ գյուղում։ Սնկառիճի բնակչության հիմնական մասը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, իսկ մի մասը ապաստանել են տարբեր երկրներում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին ուներ 81 թուրք և 92 հայ բնակիչ, իսկ XX դարի սկզբին հայերի թիվը կազմում էր 30 տուն՝ 240 բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվել է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգառիճն ուներ Ս. Մինաս անունով եկեղեցի։

Գյուղում գործում էր Արշակյան վարժարանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 607
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 481