Զմրուխտ (պարս․՝ zuminurud, լատ.՝ smaragdus (հուն․՝ σμάραγδος, smáragdos)), միներալ, բերիլի տարատեսակը, թափանցիկ, վառ կանաչ գույնի առաջին կարգի թանկարժեք քար։ Հանդիպում է 2-5×0,5-2 սմ, հազվադեպ՝ ավելի մեծ չափերի, բյուրեղների ձևով գրանիտային պեգմատիտներում և կոնտակտային փայլարիտներում։ Խոշոր (1 գ ավելի քաշով), անթերի և լավ նիստավորված զմրուխտը գնահատվում է ադամանդից թանկ։ Ցածր որակի զմրուխտները սինթեզվում է նաև արհեստական ճանապարհով։ Հանքավայրերը հազվագյուտ են․ հանրահայտ են Կոլումբիայի, Բրազիլիայի, Ուրալի և Տրանսվալի հանքավայրերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 697)։