Սպեսարտին
Սպեսարտին | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Mn²⁺₃Al₂(SiO₄)₃[1] |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.AD.25[2] |
Դանա դասակարգում | 51.4.3a.3 |
Գույն | դեղին, նարնջագույն և կարմիր |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ |
Ենթակատեգորիա | Նռնաքարեր[3] |
Սպեսարտին (անգլ.՝ Spessartine), (ԴՖՀ Շպեսարտ (Spessart) սարահարթի անվամբ), նռնաքարերի խմբի միներալ, մանգան պարունակող ալյումանռնաքար՝ Mn3Al2(Si04)3, սովորական են Fe2+, Mg2+, Ca2+, ինչպես նաե Y3+ իզոմորֆ խառնուրդները։
Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում է նռնաքարերի համար տիպիկ բյուրեղներ և հատիկավոր ագրեգատներ։ Սպեսարտինի գույնը, կախված խառնուրդներից, փոխվում է բաց վարդագույնից մինչե գորշ կարմիր։ Կարծրությունը՝ 7—7,5, խտությունը՝ 3800—4280 կգ/մ³։ Սպեսարտին ամենից հաճախ հանդիպում է գրանիտային պեգմատիտներում, մետամորֆային ապարներում և սկառներում։
Առաջացման վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձր որակի սպեսարտին հանդիպում է Շրի-Լանկայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում Նորվեգիայում, Շվեցարիայում, Մեքսիկայում, Իտալիայում, Մադագասկար կղզում։Բրազիլիայու Մադագասկարում և Ռուսաստանում հայտնաբերվել են մոտ 100 կարատանոց մաքուր սպեսարտինի կտորներ։
Պռակտիկ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունեն կոլեկցիոն նշանակություն։ Սմիթսոնյան համալսարանում գտնվում են 109 և 58,8 կարատանոց սպեսարտիններ Բռազիլիայից և 40,1 կարատանոց ԱՄՆ-ից։ Ամերիկայի բնական պատմության թանգարանում գտնվում է 96 կարատանոց սպեսարտին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 69)։ ![]() |