Jump to content

Ապատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապատիտ
Ընդհանուր
ԿատեգորիաՖոսֆատային միներալ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Ca5(PO4)3(F,Cl,OH)
Նիկել-Շտրունցի դասակարգում08.BN.05
Նույնականացում
ԳույնԿանաչ, կապտականաչ, մոխրագույն, գորշ[1]
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղի հատկությունԲյուրեղները երկար-պրիզմաձև
Բյուրեղային համակարգհեքսագոնային (6/m)[2]
Թերթականություն[0001] ոչ պարզ, [1010] անպարզ[2]
ԲեկումConchoidal to uneven[1]
Մոոսի կարծրություն5[1]
ՓայլԱպակենման[1] to subresinous
ՇերտերՍպիտակ
ԹափանցիկությունԹափանցիկից մինչև կիսաթափանցիկ[2]
Ձգողականություն3.16–3.22[2]
Օպտիկական հատկություններԿրկնակի բեկում[1]
Բեկման ցուցանիշ1.634–1.638 (+0.012, −0.006)[1]
Երկճառագայթաբեկում0.002–0.008[1]
Դիսպերսիա0.013[1]
Ենթակատեգորիաapatite mineral group?[3], պարարտանյութեր և phosphate mineral?

Ապատիտ (հին հունարեն՝ ἀπατάω - խաբում եմ, ապատիտը հաճախ շփոթել են այլ միներալների հետ), միներալ, կալցիումի ֆոսֆորաթթվային աղ, պարունակում է փոփոխական քանակությամբ ֆտոր և քլոր։ Ֆտորի գերակշռությունը տալիս է ֆտորապատիտ (Ca5[PO4]3F), քլորի գերակշռությունը՝ քլորապատիտ (Ca5[PO4]3Cl)։ Հանքանյութերի որակը որոշվում է նրանց մեջ P2O5-ի քանակով, որը ֆտորապատիտում կազմում է 42,3 %, իսկ քլորապատիտում՝ 41 % ։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառնուրդների ձևով ապատիտում առկա են ստրոնցիում, մանգան, նատրիում և հազվագյուտ հողեր։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Բյուրեղները երկար-պրիզմաձև են, հազվադեպ՝ աղյուսաձև, գույնը՝ կանաչ, կապտականաչ, մոխրագույն, գորշ և այլն։

Կարծրությունը՝ 5, խտությունը՝ 3160-3200 կգ/մ3։ Ապատիտ որպես սովորական ուղեկից միներալ հանդիպում է բազմաթիվ հրային և մետամորֆային ապարներում։ Ալկալային ապարների գանգվածներում առաջանում են ապատիտի հանքանյութերի խոշոր կուտակներ։

Նստվածքային ապարներումապատիտի խմբի միներալները հանդես են գալիս գյխավորապես ֆոսֆորիտների ձևով։ Ապատիտը հանդիպում է նաև երկաթի բարձր ջերմաստիճանային հանքավայրերում։

Օգտագործվում է արհեստական պարարտանյութ, ֆոսֆոր և ֆոսֆորային միացություններ ստանալու համար, սև և գունավոր մետալուրգիայում, ապակու արդյունաբերության մեջ և այլն։

ԽՍՀՄ-ում է գտնվում Խիբինի ապատիտի՝ աշխարհի խոշորագույն հանքավայրը։ ՀԽՍՀ-ում ապատիտի հանքայնացում հայտնի է Աբովյանի երկաթի հանքավայրում։ Արտասահմանում ապատիտի հանքավայրեր կան Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Gemological Institute of America, GIA Gem Reference Guide 1995, ISBN 0-87311-019-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 Apatite. Webmineral
  3. Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ферсман А. Е. Наш апатит. — М., 1968
  • Киевленко Е. Я., Чупров В. И. Декоративные коллекционные минералы. — М.: Недра, 1987. — 223 с.
  • Волошин А. В., Майстерман С. А. Минералы Кольского полуострова. — Мурманское книжное издательство, 1983. — 110 с. — ISBN 5-85510-011-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապատիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 502