Հեքսագոնային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեքսագոնային համակարգ, ընդգրկում է համաչափության հինգ տեսակ, որոնք բնորոշվում են վեցերորդ կարգի մեկ առանցքի և երկրաչափական հաստատունների (a= = b=£c։ a=3=90°։ 7=120°) առկայությամբ։ Որոշ բյուրեղագետներ Հեքսագոնային համակարգի մեջ են ներառում նաև համաչափության արիգոնային համակարգի յոթ տեսակ։ Հեքսագոնային համակարգի մեջ են մտնում համաչափության հետևյալ տեսակները.

1. հեքսագոնա- պիրամիդային (մասնակցում է վեցերորդ կարգի միայն մեկ առանցք՝ Լ6),

2. հեքսագոնա-տրապեցոէդրային (վեցերորդ կարգի մեկ առանցք և նրան ուղղահայաց երկրորդ կարգի վեց առանցք՝ Լ66Լ2),

3. հեքսագոնադիպիրամիդային (վեցերորդ կարգի մեկ առանցք և նրան ուղղահայաց համաչափության մեկ հարթություն, նրանց հատման կետում համաչափության կենտրոն՝ L6PC),

4. դիհեքսագոնա-պիրամիդային (վեցերորդ կարգի մեկ առանցք և նրա հետ հատվող համաչափության վեց հարթություն՝ L66P),

5․ դիհեքսագոնա-դիպիրամիդային (վեցերորդ կարգի մեկ առանցք, նրան ուղղահայաց երկրորդ կարգի վեց առանցք, համաչափության յոթ հարթություն, որոնցից մեկը ուղղահայաց է գլխավոր առանցքին, իսկ մնացած վեցը հատվում են այդ առանցքի հետ, առկա է նաև համաչափության կենտրոն՝ L66L27PC)։ Հեքսագոնային համակարգին են պատկանում, տրիգոնայինի հետ մեկտեղ, բյուրեղագիտական տեսակետից ուսումնասիրված բոլոր միներալների և այլ նյութերի մոտ 7, 5% -ը, այդ թվում՝ քվարցը, բերիլը, ապատիտը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 385