Պլեոքրոիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Cordierite pléochroïsme.jpg

Պլեոքրուզմ (հին հուն․՝ πλέον - ավելի շատ և χρόα - գույն կամ Պլեոքրուզմ), բազմագունություն, նյութերի գունավորման փոփոխությունը դրանցով անցնող լույսի ազդեցությամբ՝ կախված վերջինիս տարածման ուղղությունից և բևեռացումից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը դիտել են Ժ. Բիոն և գերմանացի ֆիզիկոս Թ․ Զեեբեկը 1816 թվականին։ Պլեոքրուզմ նյութերի օպտիկական անիզոտրոպության դրսևորումներից է․ լույսի կլանումը դրանցում անիզոտրոպ է, իսկ կլանման կախումը ճառագայթման ալիքի երկարությունից («գույնից») հանգեցնում է պլեոքրուզմի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեոքրուզմի տեսակներից մեկը շրջանային դիքրոիզմն է՝ կլանման տարբերությունը աջ և ձախ շրջանային բևեռացման լույսի համար։ Պլեոքրուզմ ամենից հաճախ դիտվում է բյուրեղներում, որոնց համար բնորոշ, է նաև գծային դիքրոիզմը՝ սովորական և ոչ սովորական ճառագայթների ոչ նույնանման կլանումը։

Միառանցք բյուրեղների դեպքում տարբերում են 2 «գլխավոր» (հիմնական) գունավորում՝ օպտիկական առանցքի երկայնքով և դրան ուղղահայաց ուղղությամբ դիտելիս։

Երկառանցք բյուրեղներում դիտվում է 3 հիմնական գունավորում երեք ուղղություններով, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել բյուրեղի գլխավոր ուղղությունների հետ։ Մյուս ուղղություններով բյուրեղը երևում է այլ, այսպես կոչված, միջանկյալ գույներով։ Ուժեղ Պլեոքրուզմով աչքի են ընկնում, օրինակ, տուրմալինը (միառանցք բյուրեղ) և պղնձի ացետատը (երկառանցք բյուրեղ)։

Պլեոքրուզմ ուսումնասիրում են նուրբ հեղկուկներում, բևեռացած լույսի մանրադիտակով, որի սեղանիկը շրջելիս բյուրեղի գույնը փոխվում է կտրվածքի կողմնորոշմանը համապատասխան։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեոքրուզմի գործնական կարևոր կիրառություններից է պոլյարոիդների (բևեռացուցիչի տարատեսակ) օգտագործումը, որոնց աշխատանքի հիմքում ընկած է գծային դիքրոիզմի երևույթը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բևեացում լույսի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 330 CC-BY-SA-icon-80x15.png