Շափյուղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սապֆիրից)
Շափյուղա
Կատեգորիամիներալների բազմազանություն
Գույնկապույտ
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն9
ԵնթակատեգորիաԿորունդ, թանկարժեք քար, նյութ և precious stone?
ՍՈւՏԱԿՆ

Շափյուղա (հնում սուտակն, երբեմն նաև սապֆիր) թանկարժեք կապույտ, երբեմն այլ երանգներով և գույներով քար, կորունդների տեսակ։ Տարածված է հիմնականում Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Տեսքով նման է ռուբինի, երբեմն ադամանդի։ Քիչ տարածված է։ Չափում են կարատներով։

Ոսկերիչները շափյուղայի անվան տակ ենթադրում են կոռունդը (ալյումինիումի օքսիդը), որն ունի կապույտ գույն։ Ընդհանրապես շափյուղա կարելի է անվանել միայն կապուտ գույնի քարերը, սակայն հանդիպում են նաև այլ գույնի շափյուղաներ, որոնց դեպքում քարի անվանումից առաջ անպայման նշվում է նրա գույնը. «դեղին շափյուղա», «սպիտակ շափյուղա»։ Իր հիանալի գույնով շափյուղան պարտական է տիտանի և երկաթի միակցմանը։ Կապույտի բոլոր երանգները, մանուշակակապտավուն, կանաչ, դեղին, թափանցիկ անգույն, նարնջագույն։ Քիմիական հատկանիշները. գույնը կախված է Fe, Ti, Cr, Mn, V, U խառնուրդի քանակությունից։ Կարծրությունը. 9[1]:

Համարվում էր երկնային գմբեթի խորհրդանիշը, ներհայեցողության քարը։ Ազնիվ շափյուղան Սատուրնի հովանավորության տակ ծնվածների կապույտ խորհրդավոր քարն է համարվում։ Կանայք կրում էին այն ոչ միայն նրա գեղեցկության համար։ Համարվում էր, որ այն մարմնավորում է հաստատունությունը, այն կարող է հանդարտեցնել կիրքը և մաքրել հոգին, օգնում է «հմայել» սիրելիին։ Հավատալիքների համաձայն այն օժտված է զրպարտությունից պաշտպանելու, հիշողությունն ամրապնդելու, խոհեմությունն ու դատողականությունը զարգացնելու հատկությամբ։ Դրա համար մուգ կապույտ շափյուղան, որի մեջ միահյուսվել են անցյալի իմաստությունն ու անտեսանելի և հեռավոր ապագան, համարվում էր «իմաստունների թալիսմանը»։ Այն հոգեկան խաղաղության և վստահության, առաքինության քարն է, որը հաղորդում է տիրոջը ժուժկալություն, բերում ներքին համաձայնության։ Այն խթանում է հոգու ջերմության և բարության զարգացումը, իր տիրոջն է ձգում ընկերներին և վանում թշնամիներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сапфир — статья из энциклопедии «Кругосвет»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]