Ռուտիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուտիլ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
TiO₂
Նիկել-Շտրունցի դասակարգում4.DB.05[1]
Դանա դասակարգում4.4.1.1
Բյուրեղային համակարգտետրագոնային համակարգ[1]
Ենթակատեգորիաrutile mineral group?[2]

Ռուտիլ (լատիներեն՝ rutilus — դեղնակարմիր, վառ կարմիր), միներալ, քիմիական կազմը՝ TiO2։ Խառնուրդների ձևով պարունակում է Fe, Cr, երբեմն՝ V, Nb, Та։ Բյուրեղային համակարգը տետրագոնային է։ Կարծրությունը՝ 6—6,5, խտությունը 4200—5600 կգ/մ3։ Անգույն է, սակայն խառնուրդների առկպյությամբ ձեռք է բերում տարբեր երանգներ։ Ապարների տարածված ուղեկից միներալներից է։ Պեգմատիտներում և հիդրոթերմալ երակներում հանդիպում է խոշոր զուգահեռանիստ և ասեղնաձև բյուրեղների ձևով։ Որպես կարևոր տիտանային հանքանյութեր արդյունաբերական նշանակություն ունեն ռուտիլաբեր քվարցիտները, քլորիտային, գրաֆիտային և այլ թերթաքարերը։ Առաջացնում է հարուստ ցրոններ։ Սինթետիկ ռուտիլը օգտագործվում է ոսկերչության մեջ։ Ռուտիլի հիմնական սպառողներն են էլեկտրոդային արդյունաբերությունն ու տիտանի պիգմենտային դիօքսիդի արտադրությունը։ Կիրառվում է նաև տիտանային պողպատների և կարբիդների արտադրության մեջ և որպես դիտեկտոր ռադիոտեխնիկայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 103