Մավրեր (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մավրեր ,

  1. Մավրիտանիայի հիմնական բնակչությանը հնում հռոմեացիների տված անվանումը։
  2. Միջին դարերում Արևմտյան Եվրոպայում Պիրենյան թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի արևմտյան մասի իսլամադավան բնակչության անվանումը։
  3. Մավրեր ցեյլոնյան, էթնիկական խումբ Ցեյլոն կղզում (Շրի Լանկա)՝ արաբ վերաբնակիչների (VII-XII դդ.) և բնիկ սինգալուհիների ու թամիլուհիների ամուսնությունից առաջացած սերունդները (ավելի քան 600 եզ., 1980)։ Խոսում են սինգալերեն կամ թամիլերեն։ Դավանում են իսլամ։ Ավանդական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 278