Կոնունգ
Արտաքին տեսք
Կոնունգ, ռազմական առաջնորդ, տոհմական ավագանու ներկայացուցիչ վաղ միջնադարյան սկանդինավների շրջանում։ Մինչև Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի քաղաքական միավորումը կոնունգը գլխավորել է առանձին մի ցեղ կամ մարզի բնակչություն։ «Վիկինգների դարաշրջանում» (9-11-րդ դդ.) սկանդինավյան յուրաքանչյուր երկրում կոնունգներից մեկը հզորանում և իրեն էր ենթարկում ողջ բնակչությանը։ Հասարակության ֆեոդալականացման պայմաններում կոնունգն աստիճանաբար դառնում է պետության ղեկավար՝ թագավոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 585)։ |