Լեոնի կառավարիչների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնի թագավորությունը 1030 թվականին

Լեոնի կառավարիչների ցանկ, իրենից ներկայացնում է Լեոնի արքաների և կառավարիչների ցանկը։ Լեոնի թագավորությունը (իսպ.՝ Reino de León) միջնադարան պետություն է, որը գտնվում էր Պիրենեյան թերակղզու հյուսիսարևմտյան մասում, կազմավորվել է 910 թվականին, Աստուրիայի թագավորությունը արքա Ալֆոնսո III-ի որդիների մեջ տրոհումից։ Նրանցից ավագը՝ Գարսիան, ստանում է Լեոնը, երկրորդ որդին՝ Օրդոնյոն, ստանում է Գալիսիան, իսկ կրեսեր որդի Ֆրուելան՝ Աստուրիան։ 914 թվականին Լեոնին միավորվում է Գալիսիան, իսկ 924 թվականին Լեոնի, Գալիսիայի և Աստուրիայի հողերը միաձուլվում են Լեոնի թագավորության մեջ, որի մայրաքաղաքն է դառնում համանուն քաղաքը։

923 թվականին Կաստիլիան, որը մտնում էր Լեոնի թագավորության կազմի մեջ, ստանում է կոմսության կարգավիճակ, իսկ 1035 թվականին դառնում է ինքնուրույն թագավորություն։ 1037—1065 և 1072—1157 թվականներին Լեոնը և Կաստիլիան մտնում են Լեոնի և Կաստիլիայի թագավորության կազմի մեջ, նրանց վերջնական միավորումը կայանում է 1230 թվականին։

X դարի երկրորդ կեսից մինչև XI դարի սկիզբը Լեոնի թագավորութունը, որը հողեր էր զբաղեցնում մինչև Դուերո գետը, հարավից ենթարկվում էր Կորդովայի խալիֆայության ասպատակություններին։

Ռեկոնկիստայի արդյունքում, XI դարի վերջին քառորդում, Լեոնին են միավորվում մինչև Տախո գետն ընկած տարածքները։

1095 թվականին պորտուգալական տարածքնները, որոնք մտնում էին թագավորության կազմի մեջ, առանձնացվում են որպես կոմսություն, իսկ XII դարում Պորտուգալիան անկախություն է ձեռք բերում։

1516 թվականին Լեոնը Կաստիլիայի հետ միասին մտնում է Իսպանիայի թագավորության կազմի մեջ։ Լեոնի արքայի տիտղոսը մինչև 1707 թվականը մտնում էր Իսպանիայի արքաների տիտղոսակարգի մեջ, որից հետո այն վերջնականապես վերանում է։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անուն Կյանքի տարիներ Կառավարման տարիներ Մեկնաբանություններ Ծանոթագրություններ
Պերես դինաստիա
Գարսիա I մոտ 871914 հունվարի 19 910—914 հունվարի 19 [1][2]
Օրդոնյո II մոտ 873924 հունիս[3] 914—924 Նաև Գալիսիայի արքա 910 թվականից [4][5]
Ֆրուելա II Բորոտ մոտ 875925 հուլիս 924—925 Նաև Գալիսիայի արքա 924 թվականից և Աստուրիայի արքա 910 թվականից։ Կիրկին միավորում է երկիրը ավագ եղբայրների մահից հետո։ [6][7]
Ալֆոնսո Ֆրոյլաս[8] ? — 932-ից հետո 925 Նաև Գալիսիայի արքա 925—926 թվականներին։ Գահընկեց է արվել ոչ հարազատ եղբայրների կողմից։ [9]
Ալֆոնսո IV մոտ 899933 օգոստոս 925—931 Գահը զիջում է իր կրտսեր եղբայր Ռամիրո II-ին և հեռանում է մենաստան։ [10][11]
Ռամիրո II մոտ 900951 հունվարի 1 931951 հունվարի 1 [12][13]
Օրդոնյո III մոտ 926956 օգոստոսի 30-ի և նոյեմբերի 13-ի միջև 951—956 [14][15]
Սանչո I Գեր ? — 966 դեկտեմբերի 19-ից ոչ ուշ 956—958 958 թվականին գահընկեց է արվել Ֆեռնան Կաստիլիացու կողմից [16][17][18]
Օրդոնյո IV Չար մոտ 926—962 958—960 Գահ է բարձրացվել իր աներ Ֆեռնան Կաստիլիացու կողմից։ Գահընկեցությունից հետո փախչում է նախ Աստուրիա, իսկ այնուհետև Բուրգոս և Կորդովա։ [19][20]
Սանչո I Գեր ? — 966 թվականի դեկտեմբերի 19-ից ոչ ուշ 960—966 Իրեն է վերադարձնում գահը արաբների օգնությամբ։ Թունավորվում է կոմս Գոնսալո Մոնիսի կողմից։
Ռամիրո III Ֆլավիո 961985 հունիսի 26 966—984 Մինչ չափահասությունը երկիրը կառավարել է նրա հորաքույր, դքսուհի Էլվիրա Ռամիրեսը և մայր Թերեզա Անսուրեսը։ Գահընկեց է արվում ապստամբած գալիսիայկան ֆեոդալների կողմից։ [21][22]
Բերմուդո II մոտ 953999 սեպտեմբեր 984999 սեպտեմբեր Նաև Գալիսիայի արքա 982 թվականից։ Արքա է հռչակվել գալիսիական ազնվականների կողմից։ [23][24]
Ալֆոնսո V Ազնվազարմ 9961028 օգոստոսի 7 999 հոկտեմբերի 111028 օգոստոսի 7 Մինչ չափահասությունը թագավորությունը կառավարում էր նրա մայր Էլվիրա Գարսիան և Պորտուգալիայի կոմս Մենենդո II Գոնսալեսը։ Ինքնուրույն սկսել է կառավարել 1007 թվականից։ 1017 թվականին ստեղծում է ազնվականների խորհուրդ, որում հռչակվում է «ազատությունների հրովարտակը»։ Սպանվել է մավրերի վրա արշավանքի ժամանակ։ [25][26]
Բերմուդո III 1017/10181037 սեպտեմբերի 4 1028 օգոստոսի 71037 սեպտեմբերի 4 [27][28]
Հիմենես դինաստիա
Հիմենեսների դինաստիան ունի բասկյան ծագում։ Նրա ներկայացուցիչները IX—XIII դարերում կառավարում էին Նավառայի, Արագոնի և Կաստիլիայի թագավորություններում և առաջինն են կարողանում ժամանակավորես միավորել քրիստոնեական Իսպանիան, ինչպես նաև նրան առաջադրել եվրոպական լայն քաղաքական բեմ։ Հիմենեսների ստեղծած քաղաքական կառուցվածքը պահպանվել է մինչև միջնադարի վերջը։
Ֆերդինանտ I Մեծ 10171065 դեկտեմբերի 27 10371065 դեկտեմբերի 27 Նաև Կաստիլիայի արքա (1035—1065 թվականներ)։ 1037 թվականին միավորում է Լեոնը և Կաստիլիան մեկ պետության մեջ։ 1039 թվականին ընդունում է Իսպանիայի կայսրի տիտղոսը։ Հաջող պատերազմներ էր մղում արաբների դեմ։ [29][30]
Ալֆոնսո VI Քաջ 10431109 հունիսի 29 1065 դեկտեմբերի 27—1072 Նաև Կաստիլիայի արքա (1072—1109 թվականներին)։ 1072 թվականին պարտություն է կրում իր եղբայր Սանչո II-ի կողմից Գալպեհարի ճակատամարտում և կալանավորվում է բանտում։ [31]
Սանչո II Ուժեղ մոտ 10361072 հոկտեմբերի 7 1072 հունվար— 1072 հոկտեմբերի 7 Նաև Կաստիլիայի արքա (1065 թվականի դեկտեմբերի 27 — 1072 թվականի հոկտեմբերի 71072 թվականին գերևարում է իր եղբայր Ալֆոնսո VI-ին և դառնում է Լեոնի արքա։ Սպանվել է ասպետ Վելիդո Դոլֆոսի կողմից Սամորա ամրոցի պաշարման ժամանակ։ [32]
Ալֆոնսո VI Քաջ 10431109 հունիսի 29 10721109 հունիսի 29 Փախչում է կալանավորումից և իր եղսայր Սանչո II-ի մահից հետո, խաբեությամբ գերևարելով կրտսեր եղբայր Գարսիա Գալիսիացուն, միավորում է Կաստիլիան, Լեոնը և Գալիսիան։
Ուրակա 1081 հունիսի 241126 մարտի 8 1109 հունիսի 291126 մարտի 8 Նաև Կաստիլիայի արքա (1109—1126 թվականներ)։ [33]
Բուրգունդական դինաստիա
Հետևյալ կառավարիչները հանդիսանում են Ուրակայի ամուսին Ռայմունդ Բուրգունդացու ժառանգորդները։
Ալֆոնսո VII Կայսր 1105 մարտի 11157 օգոստոսի 21 1126 մարտի 81157 օգոստոսի 21 Նաև Գալիսիայի (1111—1157 թվականներ) և Կաստիլիայի (1126—1157 թվականներ) արքա։ 1135 թվականին Լեոնում թագադրվում է որպես Իսպանիայի կայսր։ [34]
Ֆերդինանտ II 11371188 հունվարի 22 1157 օգոստոսի 211188 հունվարի 22 Եղել է անվախ ռազմիկ, բայց վատ կազմակերպիչ և թույլ քաղաքագետ։ [35]
Ալֆոնսո IX 1171 օգոստոսի 151230 սեպտեմբերի 23 1188 հունվարի 221230 սեպտեմբերի 23 [36]
Ֆերդինանտ III Սուրբ 1199 օգոստոսի 51252 մայիսի 30 12301252 մայիսի 30 Նաև Կաստիլիայի արքա 1217 թվականից։ 1671 թվականին սրբացվել է պապ Կղեմես X-ի կողմից։ [37]
Բոլոր հետագա միապետները եղել են նաև Կաստիլիայի կառավարիչներ
Ալֆոնսո X Իմաստուն 1221 նոյեմբերի 231284 ապրիլի 4 1252 մայիսի 301284 ապրիլի 4 Նաև Սրբազան Հռոմեական կայսրության կայսր 1257—1273 թվականներին։ Զարգացրել է գիտությունը, կատարել է օրենքների միասնականացում, կազմելով «Յոթ մասերի օրենքները» հռոմեական իրավունքի ավանդույթներով։ [38]
Սանչո IV Քաջ 1258 մայիսի 121295 ապրիլի 25 1284 ապրիլի 41295 ապրիլի 25 [39]
Ֆերդինանտ IV Զինվորագրված 1285 դեկտեմբերի 61312 սեպտեմբերի 7 1295 ապրիլի 251312 սեպտեմբերի 7 [40]
Ալֆոնսո XI Արդար 1311 օգոստոսի 131350 մարտի 26 1312 սեպտեմբերի 71350 մարտի 26 Հաջող պայքարել է Գրանադայի էմիրության մավրերի դեմ։ Մահացել է Ջիբրալթարի պաշարման ժամանակ։ [41][42]
Պեդրո I Դաժան 1334 օգոստոսի 301369 մարտի 23 1350 մարտի 261369 մարտի 23 Սպանվել է իր խորթ եղբայր Հենրիի կողմից։ [43]
Տրաստամարա դինաստիա
1516 թվականից Իսպանիայի արքաների միությունը ավելի հաճախ անվանվում է Իսպանիա, իսկ Կառլոս V կայսրը համարվում է Իսպանիայի առաջին արքան։

Առանձին գույնով նշված են խնամակալները.

Հենրի II Կաստիլիացի 1334 հունվարի 131379 մայիսի 29 1369 մարտի 231379 մայիսի 29 [44][45]
Խուան I Կաստիլիացի 1358 օգոստոսի 241390 հոկտեմբերի 9 1379 մայիսի 291390 հոկտեմբերի 9 Անհաջող պայքար է վարել պորտուգալական գահի համար։ [46]
Հենրի III Կաստիլիացի 1379 հոկտեմբերի 41406 դեկտեմբերի 25 1390—1406 [47]
Խուան II Կաստիլիացի 1405 մարտի 61454 հուլիսի 20 1406—1454 [48]
Հենրի IV 1425 հունվարի 251474 դեկտեմբերի 11 1454—1474 [49]
Իզաբելլա I 1451 ապրիլի 221504 նոյեմբերի 26 1474—1504 [50]
Խուաննա I Անմիտ 1479 նոյեմբերի 61555 ապրիլի 12 1504—1555 [51]
Ֆիլիպ I Գեղեցիկ 1478 հուլիսի 221506 սեպտեմբերի 25 1504—1506 [52]
Ֆերդինանտ V 1452 մարտի 101516 հունվարի 23 1506—1516 [53]
Կառլոս I Հաբսբուրգ 1500 փետրվարի 241558 սեպտեմբերի 21 1516—1556 [54]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bernard F. Reilly. The Kingdom of León-Castilla under King Alfonso VI, 1065–1109. — Princeton: Princeton University Press, 1988.
  • Альтамира-и-Кревеа Рафаэль: История Средневековой Испании
  • Корсунский А. Р.: История Испании IX — XIII веков

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «KINGS of LEON» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
  • Пелайо из Овьедо. «Хроника королей Леона» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Garcias I» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 15.3.2012-ին.
  2. García I Վերցված է 2012-07-1
  3. По другим данным, король Ордоньо II скончался в январе 924 года.
  4. «Ordogno II» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 18.3.2012-ին.
  5. Ordonius II Վերցված է 2012-07-1
  6. «Fruela II» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  7. Fruela II Վերցված է 2012-07-1
  8. Froilaz является его отчеством, на галисийском языке оно означает сын Фруэла (գալ.՝ Froila)
  9. «ORDOÑO II 914-924, ALFONSO IV 925-931, ORDOÑO IV 958-960» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  10. «Alfonso IV» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  11. Alfonso IV Վերցված է 2012-07-1
  12. «Ramiro II» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  13. Ramiro II Վերցված է 2012-07-1
  14. «Ordogno III» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  15. Ordono III Վերցված է 2012-07-1
  16. «Sancho I» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  17. «Sancho I» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  18. Sancho I Վերցված է 2012-07-1
  19. «Ordogno IV» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  20. Ordono IV Վերցված է 2012-07-1
  21. «Ramiro III» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 22.3.2012-ին.
  22. Ramiro III Վերցված է 2012-07-1
  23. «Bermudo II. der Gichtige» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  24. Bermudo II Վերցված է 2012-07-1
  25. «Alfons V» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  26. Alfonso V Վերցված է 2012-07-1
  27. «Bermudo III» (գերմաներեն). Genealogia Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  28. Bermudo III Վերցված է 2012-07-1
  29. Книга:Рыжов К.: Все монархи мира. Западная Европа|Фердинанд I Кастильский|422
  30. Ferdinand I Վերցված է 2012-07-1
  31. «Alfonso VI» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  32. Книга:Рыжов К.: Все монархи мира. Западная Европа|САНЧО II|422
  33. «Urraca» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  34. «Alfonso VII» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  35. «Ferdinand II» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  36. «Alfonso IX» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  37. «St. Ferdinand III» (անգլերեն). Catholic Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  38. «Альфонс X». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  39. «Sancho IV» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  40. «Ferdinand IV» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  41. «Alfonso XI» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  42. «ALFONSO XI 1312-1350, PEDRO I 1350-1369» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  43. «Peter of Castile» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  44. Энрике II был незаконнорожденным сыном Альфонсо XI и стал графом Трастамарским.
  45. «Henry II» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  46. Книга:Рыжов К.: Все монархи мира. Западная Европа|Хуан I Кастильский|422
  47. «Heinrich III. der Kränkliche» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  48. «Johann II» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  49. «Heinrich IV. der Impotente» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  50. «Isabella I. die Katholische» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  51. «Johanna I. die Wahnsinnige» (գերմաներեն). Genealogie Mittelalter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  52. «Philip I» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  53. «Ferdinand II» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  54. «Charles V» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.