Ալկանտարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ալկանտարա
իսպ.՝ Alcántara[1]
Զինանշան
Escudo de Alcántara.svg

Bridge Alcantara.JPG
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես552 կմ²
ԲԾՄ291±1 մետր
Բնակչություն1468 մարդ (2019)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ10980
Ավտոմոբիլային կոդCC
Պաշտոնական կայքalcantara.es
##Ալկանտարա (Իսպանիա)
Red pog.png

Ալկանտարա (իսպ.՝ Alcántara), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի նույնանուն շրջանում (կոմարկայում): Զբաղեցնում է 552 կմ² տարածք: Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 1630: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 63 կիլոմետր է: Գտնվում է Տախո գետի ափին՝ Ալագոն վտակի հետ նրա միախառնվելու մերձակայքում, Պորտուգալիայի հետ Իսպանիայի սահմանի մոտ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բնակավայրը մի ժամանակ եղել է Ալկանտարա պատմական երկրամասի մայրաքաղաքը: Անվանումն արաբական ծագում ունի. արաբերեն القنطرة (al-Qanṭarah) նշանակում է կամուրջ: Այդպես են կոչել՝ նկատի առնելով Տրայանոս կայսեր կարգադրությամբ Տախո գետի վրա գցված նշանավոր հին հռոմեական կամուրջը, որ այսօր էլ համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան պատմական հուշարձանը: Վեստգոթերն այն անվանել են Օլիբա[3]:

Բացի կամրջից, ալկանտարացիների հպարտությունն են Ալկանտարա ֆրանցիսկյան ռազմակրոնական օրդենը (հիմնվել է 12-րդ դարի կեսերին), «Ալկանտարայի բրոնզ» անվանումով հայտնի բրոնզե տախտակը՝ մեր թվականության առաջին դարի կեսերի լատինատառ արձանագրությամբ, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին դասված միջնադարյան ֆրանցիսկյան եկեղեցական Պեդրո դե Ալկանտարան, որը եղել է այդ օրդենում ասկետական բարեփոխումներ նախաձեռնողներից մեկը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկանտարայի Սուրբ Բենիտո կուսանոցը /16-րդ դար/
  • Ալկանտարայի կամուրջ - վեց սիմետրիկ կամարներով, 194 մետր երկարությամբ, 71 մետր բարձրությամբ կամուրջ. կառուցվել է 103-106 թվականներին, ի պատիվ Տրայանոս կայսեր: Ունի մակագրություն, որտեղ հիշատակված է կամրջի ճարտարապետի անունը՝ C. Iulius Lacer:
  • Սան Բենիտո վանք - (16-րդ դար)
  • Ալկոմբարի սուրբ Մոր եկեղեցի (13-րդ դար)
  • Մավրերի կառուցած պարսպի ավերակներ
  • Սբ. Ֆրենսիսի վանք (15-17-րդ դարեր)
  • Սբ. կույսերի վանք Los Remedios, որից պահպանվել է միայն բարոկկո ոճով կառուցված մատուռը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. Instituto Nacional de Estadística III // Real Decreto 743/2019, de 20 de diciembre, por el que se declaran oficiales las cifras de población resultantes de la revisión del Padrón municipal referidas al 1 de enero de 2019 (իսպ.) // BOEAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  3. Según el capítulo del programa de TV documental de viajes titulado Viajar por España: Extremadura desde el aire.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]