Կասերես (ինքնավար պրովինցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կասերես
Provincia de Cáceres
Դրոշ Զինանշան
Flag of the province of Cáceres.svg

Escudo de la Diputación de Cáceres.svg

J28 896 Poza del Trabuquete.jpg
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Կարգավիճակինքնավար համայնք
Մտնում էԷստրեմադուրա
Ներառում էԿասերես (պրովինցիա)
ՎարչկենտրոնԷստրեմադուրա
Ամենաբարձր կետLa Covacha?[1]
Բնակչություն408,703
Խտություն21 քառ․կմ
Տարածք19,898 քառ․ կմ
Caceres in Spain (plus Canarias).svg
Սահմանակցում էToledo Province?, Ավիլա, Սալամանկա, Բադախոս և Portalegre?
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդES-CC
Փոստային ինդեքսներ10
dip-caceres.es

Կասերես (իսպ.՝ Provincia de Cáceres), ինքնավար պրովինցիա Իսպանիայի արևմուտքում, Էստրեմադուրայի հյուսիսային մասում։ Սահմանակից է հարավում գտնվող Սալամանկա, Ավիլա, Տոլեդո, Բադախոս ինքնավար պրովինցիաներին, իսկ արևմուտքից՝ Պորտուգալիային[2]։ Որպես պրովինցիա ձևավորվել է 1833 թվականին։ 1229-ին Ալֆոնսո IX-ը նվաճել է այն։ Մայրաքաղաքը Կասերեսն է։ Մյուս քաղաքներն են Պլասենսիան, Նավալմորալ դե լա Մատան և Տրուխիլիոնը։ Վերջինս Ֆրանչեսկո Պիսառոյի ծննդավայրն է։ 2014 թվականի դրությամբ այստեղ բնակվել է 408,703 բնակիչ, որի մեկ քառորդն ապրում է մայրաքաղաքում[3]։ Թագուս գետը անցնում է պրովինցիայի միջով։

Աշխարհագրություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Parte del puente romano Alconétar, Caceres.jpg

Բացառությամբ հյուսիսային և հարավային հատվածների, մնացած ողջ պրովինցիան բերրի տարածություն է, որն օգտագործվում է գյուղատնտեսության և խոզաբուծության համար։ Հացահատիկները, ծխախոտը, լոլիկը և պղպեղը ամենակարևոր գյուղատնտեսական արտադրատեսակներն են։ Թագուս գետի և նրա վտակների ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Հյուսիսային և հարավային մասերը լեռներ են, որոնք ձևավորում են Կենտրոնական և Տոլեդո լեռները։ Այս տարածքները հարուստ են վայրի բնությունով, և 1979 թվականին Մոնֆրագում ստեղծվել է բնության պարկ։ Գաբրիել Ի Գալանը կառուցել է ամբարտակ Ալագոն գետի վրա՝ իրականացնելու պրովինցիայի իշխանության պահանջները։ Այստեղ կարևոր զբաղմունք է անասնապահությունը։

Վարչական ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասերեսի պրովինցիան բաժանված է 219 մունիցիպալիտետների։ Կան նաև ավանդական շրջաններ ինքնավար պրովինցիաում, ինչպիսիք են Լաս Հուրդեսն ու Լաս Վիլլուերկասը, բայց նրանք չունեն իրավական ճանաչում։ Լաս Հուրդեսը ամենաաղքատ շրջաններից մեկն է եղել Իսպանիայի պատմության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]