Սեն Մալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սեն Մալո
ֆր.՝ Saint-Malo[1]
ֆր.՝ Commune-de-la-Victoire[2]
ֆր.՝ Mont-Mamet[2]
ֆր.՝ Port-Malo[2]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես36,58 կմ²
ԲԾՄ8 մետր
Բնակչություն47 323 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ35400[4]
Պաշտոնական կայքville-saint-malo.fr
Սեն Մալո (Ֆրանսիա)##
Սեն Մալո (Ֆրանսիա)

Սեն Մալո (ֆր.՝ Saint-Malo, բրետոներեն՝ Sant-Maloù), նավահանգստային քաղաք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետան տարածաշրջանի Իլ և Վիլեն դեպարտամենտում, Լա Մանշի ափին, Ռանսի գետաբերանի մոտ, Փարիզից՝ 404, Ռենից՝ 75 կիլոմետր հեռավորության վրա[5]։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 45.201[6]: Գրավիչ է զբոսաշրջիկների համար, և տաք տարեշրջանում բնակչության թիվը հասնում է 200 հազարի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ դարում ուելսցի վանական Մաքլոն (Մալոն) այստեղ վանք է հիմնել, որի շուրջն ստեղծվել է մի ոչ մեծ բնակավայր։ 12-րդ դարում այն ստացել է քաղաքի կարգավիճակ և որոշակի արտոնություններ։ 1144–1790 թվականներին եղել է եպիսկոպոսական նստավայր, մի քանի հարյուրամյակ՝ նաև ծովահենային հայտնի որջ՝ բավականին ազդու ամրություններով։ Առևտրական կարևոր կենտրոն է դարձել։ Երկար տարիներ կռվախնձոր էր Ֆրանսիայի արքաների և Բրետոնի իշխանների համար (վերջիններիս թիկունքին կանգնած էր Մեծ Բրիտանիան1491 թվականին միացվել է Ֆրանսիային։ Նոր աշխարհի՝ Ամերիկայի մի շարք հետազոտողներ, այդ թվում՝ Կանադայի անվանի ուսումնասիրող Ժակ Կարտիեն, այս ծովափնյա քաղաքում են ծնվել ու մեծացել, փորձ ձեռք բերել[7]։ 18-րդ դարի կեսերից Սեն Մալոյի դերն սկսել է նվազել՝ կապված մերձակա, ավելի խոշոր մի նավահանգստի՝ Լորյանի կառուցման հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ դաշնակիցների զորքերի Եվրոպա ափհանման ժամանակաշրջանում, քաղաքը գրեթե հիմնովին ավերվել է,ետպատերազմյան շրջանում կարճ ժամանակամիջոցում, արագ թափով վերակառուցվել;

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Սեն Մալոն տրանսպորտային կարևոր հանգույց է և զարգացած արդյունաբերական կենտրոն։ Լաստանավային հաղորդակցություն ունի Մեծ Բրիտանիայի հետ։ Զարգացած են ձկնորսությունն ու ձկնարդյունաբերությունը։ Քաղաքում է գտնվում «Սեն Մալո ֆուժեր» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր գրասենյակը, ինչպես նաև Atalante Saint-Malo տեխնոպարկը, որտեղ գործում են գիտահետազոտական, արտադրական և սպասարկող բազմաթիվ ընկերություններ։ Բնակավայրի մերձակայքում գործում է մակընթացության ուժով աշխատող հզոր էլեկտրակայան, որ իր տեսակի մեջ առաջինն ու ամենախոշորն է աշխարհում (ունի 240 մեգավատտ հզորություն, շահագործման է հանձնվել 1961 թվականին)։ Սեն Մալոն նաև զբոսաշրջային և առողջարանային գրավիչ կենտրոն է։

2010 թվականին քաղաքի աշխատունակ (15-64 տարեկան) բնակչության շրջանում աշխատանքային ակտիվության ցուցանիշը եղել է 67,8%։ Ոչ ակտիվ 8985 բնակիչներից 2662-ը սովորողներն էին, 3520-ը՝ թոշակառուները։ Գործազուրկների թվաքանակը 2472 էր[8]։ Աշխատողների տարեկան միջին եկամուտը կազմել է 18.641 եվրո[9]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Dinard Pleurtuit Սեն Մալոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.4
(61.5)
18.7
(65.7)
23.2
(73.8)
26.9
(80.4)
29.2
(84.6)
33.1
(91.6)
35.4
(95.7)
39.4
(102.9)
33.1
(91.6)
28.9
(84)
19.3
(66.7)
17.6
(63.7)
39.4
(102.9)
Միջին բարձր °C (°F) 8.8
(47.8)
9.3
(48.7)
11.9
(53.4)
13.7
(56.7)
17.0
(62.6)
19.8
(67.6)
21.9
(71.4)
22.0
(71.6)
20.0
(68)
16.3
(61.3)
12.0
(53.6)
9.2
(48.6)
15.2
(59.4)
Միջին ցածր °C (°F) 3.4
(38.1)
3.1
(37.6)
4.8
(40.6)
5.9
(42.6)
9.0
(48.2)
11.5
(52.7)
13.5
(56.3)
13.6
(56.5)
11.7
(53.1)
9.4
(48.9)
6.1
(43)
3.7
(38.7)
8.0
(46.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −13.7
(7.3)
−11.7
(10.9)
−6.2
(20.8)
−2.8
(27)
−0.2
(31.6)
3.6
(38.5)
6.7
(44.1)
5.0
(41)
2.3
(36.1)
−4.2
(24.4)
−5.9
(21.4)
−9.6
(14.7)
−13.7
(7.3)
Տեղումներ մմ (դյույմ) 67.0
(2.638)
57.6
(2.268)
53.5
(2.106)
53.0
(2.087)
63.6
(2.504)
49.1
(1.933)
49.7
(1.957)
49.4
(1.945)
62.2
(2.449)
86.8
(3.417)
86.8
(3.417)
80.0
(3.15)
758.7
(29.87)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 12.6 10.8 11.1 10.7 10.3 7.8 7.6 8.0 9.7 13.6 13.8 13.4 129.5
Միջ. ձնառատ օրեր 1.7 2.5 1.4 0.6 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.3 1.4 7.9
% խոնավություն 84 81 79 79 79 81 81 81 82 85 84 85 81.8
Միջին ամսական արևային ժամ 69.5 84.3 127.5 164.1 188.4 206.4 206.4 198.6 167.1 112.6 77.8 64.0 1666,6
Աղբյուր #1: Meteo France[10][11]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, snowy days 1961–1990)[12]

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Մալոյում ծնվածներ.

Սեն Մալոյում է ապրում և ստեղծագործում ժամանակակից ռուս անվանի գրող Բորիս Ակունինը (ի դեպ, նրա մի շարք երկերում գործողությունները ծավալվում են հենց Սեն Մալոյում)։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Մալոյում հաշվառված է 83 պատմամշակութային հուշարձան (և դա՝ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած ավերածություններից հետո՛ անգամ)։ Հիշարժան են հատկապես հետևյալ հուշարձանները.

  • Սոլիդոր աշտարակը — XIV դար
  • Մեծ ակվարիումը, որ ամենախոշորներից մեկն է Եվրոպայում
  • Սբ. Վինսենի տաճարը (գոթիկա ճարտարապետության նմուշ)
  • Սեն Մալոյի ամրոցը — XV դար
  • Գրան-Բե և Պըտի-Բե կղզիները (վերջինում է գտնվում Շատոբրիանի շիրիմը)
  • Կոնչե բերդը
  • «Նասիոնալь» բերդը
  • Գրան Ժարդին փարոսը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. 2,0 2,1 2,2 http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=33086
  3. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
  6. «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  7. |tytuł = Biographie – CARTIER, JACQUES (1491-1557) – Volume I (1000-1700) – Dictionnaire biographique du Canada |data dostępu = 2018-11-10 |url = http://www.biographi.ca/fr/bio.php?BioId=34229}}
  8. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  9. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  10. «Données climatiques de la station de Dinard Pleurtuit Saint-Malo» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Climat Bretagne» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Normes et records 1961-1990: Dinard - St Malo (35) - altitude 58m» (French). Infoclimat. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Մալո» հոդվածին։