Ջրային կուլտուրաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ձկնարդյունաբերությունից)
Ձկնաբուծարան Հայաստանում

Ջրային կուլտուրաներ, ջրագործություն, ակվակուլտուրա, վերահսկվող պայմաններում[1] ջրային օրգանիզմների (ձկներ, խեցգետնանմաններ, փափկամարմիններ, ջրային բույսեր) բուծման պրակտիկաների ամբողջություն[2][3]։ Ներառում է քաղցրաջրային և աղաջրային պոպուլյացիաների աճեցումը՝ հակադրվելով կոմերցիոն ձկնորսությանը, որն իրենից ներկայացնում է միայն վայրի պայմաններում ձկների զանգվածային որսը։ Պարզունակ ձկնորսության նկատմամբ ունի նույն արդիականացնող նշանակությունը, ինչը ժամանակին ունեցել է գյուղատնտեսությունը՝ պարզունակ որսորդության ու հավաքչության նկատմամբ։

Հանդիսանում է մեծ տեմպերով աճող արդյունաբերություն՝ ահռելի դերակատարում ունենալով ձկնամթերքների հանդեպ առկա համաշխարհային մեծ պահանջարկի բավարարման հարցում[1]։ Արդյունաբերության վերելքը պայմանավորված է անվտանգ և մատչելի սննդի հանդեպ հանրային պահանջի աճով, ինչպես նաև կոմերցիոն ձկնորսության ոլորտում առկա գերորսով և ջրերի աղտոտվածությամբ[1]։

Ենթատեսակներից են համարվում ձկնաբուծությունը, խեցգետնաբուծությունը, ոստրեբուծությունը, ջրիմուռաբուծությունը, ծովաբուծությունը (մարիկուլտուրա) և դեկորատիվ ձկնապահությունը։ Հիբրիդային եղանակներից է ակվապոնիկան, որի դեպքում համադրվում են ակվակուլտուրան և հիդրոպոնիկան (բույսերի աճեցումն առանց հողի)՝ ջրային միջավայրում բույսերի աճեցման համար որպես օրգանական պարարտանյութ օգտագործելով ձկների արտաթորանքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ձկնաբուծությունը ռեցիրկուլյացիոն ջրատնտեսական համակարգերում (ՌԱՀ)»(անգլ.)
  2. Ջրատնտեսության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Արխիվացված 2004-08-20 Wayback Machine(անգլ.)
  3. Aquaculture's growth continuing: improved management techniques can reduce environmental effects of the practice.(UPDATE)." Resource: Engineering & Technology for a Sustainable World 16.5 (2009): 20-22. Gale Expanded Academic ASAP. Web. 1 October 2009.(չաշխատող հղում)(անգլ.)
  4. «Ակվապոնիկա՝ գյուղատնտեսական նոու-հաու.«Բիզնեսի անատոմիա»». «Lratvakan.am». 2015 թ․ հուլիսի 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային կուլտուրաներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 707