Կոբլենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կոբլենց
գերմ.՝ Koblenz
Դրոշ Զինանշան
Flagge Koblenz.svg DEU Koblenz COA.svg

Koblenz - Panorama von Festung Ehrenbreitstein.jpg
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումKoblenz-Altstadt?, Koblenz-Arenberg?, Koblenz-Arzheim?, Koblenz-Asterstein?, Koblenz-Bubenheim?, Կոբլենց-Էրենբրայշտայն, Koblenz-Goldgrube?, Koblenz-Güls?, Bisholder?, Koblenz-Horchheim?, Koblenz-Horchheimer Höhe?, Koblenz-Immendorf?, Koblenz-Karthause?, Koblenz-Kesselheim?, Koblenz-Lay?, Koblenz-Lützel?, Koblenz-Metternich?, Koblenz-Mitte?, Koblenz-Moselweiss?, Koblenz-Neuendorf?, Koblenz-Niederberg?, Koblenz-Oberwerth?, Koblenz-Pfaffendorf?, Koblenz-Pfaffendorfer Höhe?, Koblenz-Rauental?, Koblenz-Rübenach?, Koblenz-Stolzenfels?, Koblenz-Süd? և Koblenz-Wallersheim?
Մակերես105 020 000 քառակուսի մետր, 105,25 կմ²
ԲԾՄ73 մետր
Բնակչություն114 024 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1][2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0261 և 02606
Փոստային ինդեքսներ56001–56077
Ավտոմոբիլային կոդKO
Պաշտոնական կայքkoblenz.de
##Կոբլենց (Գերմանիա)
Red pog.png

Կոբլենց (գերմ.՝ Koblenz, Coblenz, լատ.՝ Confluentes, «միախառնված»), քաղաք Արևմտյան Գերմանիայի, Ռայնլանդ Պֆալց հողում: Գտնվում է Հռենոս և Մոզել գետերի միախառնման տեղում:

Ռայնլանդ Պֆալցի բնակչության թվով երրորդ քաղաքն է (2006 թվական, 106 հազար բնակիչ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Կաստորի բազիլիկ

Մ.թ.ա. 55 թվականին հռոմեական զորքերը Հուլիոս Կեսարի գլխավորությամբ հասան այդ վայրերը, որտեղ էլՀռենոս գետի վրա կամուրջ կառուցեցին: Ավելի ուշ, Գերմանիան նվաճելու ռազմական արշավանքի ժամանակ, հռոմեական զորահրամանատար Դրուզը հիմնեց ռազմական ճամբար «Castellum apud Confluentes» անվամբ:

Տեսարան Էրենբրիտշտեյն ամրոցից, 2011 թ.

49 թվականին հռոմեացիների կողմից Հռենոս գետի վրա կառուցված կամրջի մնացորդները կարելի է տեսնել մեր օրերում: Գերմանական ցեղերից կամուրջը պաշտպանելու համար գետի յուրաքանչյուր կողմում կառուցվել է երկու ամրոց: Կամուրջը ավերվել է 259 թվականին` Ֆրանկների կողմից: Քաղաքի մերձակայքում էր Մերկուրիի տաճարը, որը կանգուն է մնացել մինչև V դարը:

1773 թվականին Կոբլենցում ծնվել է ապագա արտաքին գործերի նախարարը, և Ավստրիայի Հաբսբուրգյան դինաստիայի կանցլեր, 1814-1815 թվականներին Վիեննայի կոնգրեսի ղեկավար՝ արքայազն Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխը (գերմ.՝ Klemens Wenzel Lothar von Metternich-Winneburg-Beilstein)[3][4]:

Սուրբ Կաստորի Բազիլիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազիլիկի շինարարությունը սկսվել է քաղաքից դուրս, 836 թվականին: Օծման արարողությանը ներկա է եղել Լյուդովիկոս I Բարեպաշտը: Տաճարը օծվել է ի պատիվ տեղական սուրբ քրիստոնեական առաջնորդ` Կաստոր Կարդենացու (գերմ.՝ Castor von Karden): Հենց այստեղ են նախնական բանակցություններ վարել, որոնք հանգեցրել են 843 թվականին Վերդենում կնքված պայմանագրի կնքմանը, որն էլ իր հերթին նպաստել է Ֆրանկական թագավորության վերափոխմանը` Ֆրանսիայի, Գերմանիայի և 1000 տարի հետո` Իտալիայի: Բազիլիկը ժամանակակից տեսք է ձեռք բերել XII դարում:

Սուրբ Տիրամոր տաճարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Տիրամոր տաճարը գտնվում է քաղաքի ամենաբարձր մասում: Կառուցվել է XII—XV դարում, հռոմեական ոճով:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալդուինբրեկե (իտալ.՝ Balduinbrüke)` կամուրջ դեպի Մոզել (XIV դար)
  • Կոբլենցի ամրոց (XVIII դար)
  • Գերմանական անկյուն
  • Թքող տղայի շատրվան (գերմ.՝ Schängel Fontan)
  • Գլխավոր գերեզմանատուն
  • Ֆրանսիական գերեզմանատուն
  • Էրենբրիտշտեյնի բերդ (գերմ.՝ Festung Ehrenbreitstein)

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հետ կապված հայտնի գործիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]