Լուի I Բարեպաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լյուդովիկոս I Բարեպաշտից)
Լուի I Բարեպաշտ
 
Մասնագիտություն՝ միապետ և գերիշխան
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր ապրիլի 16, 778[1][2], ապրիլի 20, 778[3] կամ սեպտեմբեր 778[2]
Ծննդավայր Chasseneuil-du-Poitou[1]
Վախճանի օր հունիսի 20, 840[1] կամ հունիսի 24, 840[3]
Վախճանի վայր Ինգելհայմ ամ Ռեյն, Ռայնլանդ Պֆալց[1]
Թաղված Abbey of Saint-Arnould
Դինաստիա Կարոլինգներ[1]
Քաղաքացիություն  Կարոլինգյան կայսրություն
Հայր Կառլոս Մեծ[1][4]
Մայր Hildegard of Vinzgouw?[1][4]
Ամուսին Ermengarde of Hesbaye?[1] և Judith of Bavaria?[5][4]
Զավակներ Լոթար I, Louis the German?[6], Gisela?[7], Կառլ II Ճաղատ[8][4], Arnulf of Sens?[9], Rotrude?[9], Bertha?[9], Hildegard, princess of Francia?[7], Pepin I of Aquitaine?, Alpais?[10], Adelaide d'Aquitaine?[10] և Hildegarde?

Լուի I Բարեպաշտ (լատին․՝ Hludovicus Pius, ֆր.՝ Louis le Pieux, գերմ.՝ Ludwig der Fromme, ապրիլի 16, 778[1][2], ապրիլի 20, 778[3] կամ սեպտեմբեր 778[2], Chasseneuil-du-Poitou[1] - հունիսի 20, 840[1] կամ հունիսի 24, 840[3], Ինգելհայմ ամ Ռեյն, Ռայնլանդ Պֆալց[1]), Աքվիտանիայի արքա (781-814), ֆրանկների արքա և Արևմուտքի տիրակալ՝ Կարոլինգների դինաստիայից։

Լուի Բարեպաշտը դարձավ Ֆրանկյան թագավորության վերջին միանձնյա տիրակալը։ Հոր՝ Կառլոս Մեծ տիրակալի մահից հետո ժառանգելով գահը՝ Լուին հաջողությամբ շարունակեց հոր բարեփոխումների քաղաքականությունը, բայց նրա կառավարման վերջին տարիներն անցան սեփական որդիների և արտաքին թշնամու դեմ պատերազմներում։ Պետությունը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ, որը նրա մահվանից մի քանի տարի անց միապետությունը հասցրեց անկման և վերջինիս տեղում նոր պետությունների ձևավորման՝ ժամանակակից Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի նախակարապետների։

Լուիի ծնունդը և բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիի ծննդյան մասին շատ քիչ բան է հայտնի։ «Ֆրանկյան թագավորության տարեգիրները», ֆիքսելով ընթացիկ տարվա բոլոր կարևորագույն իրադարձությունները, մեկ բառ անգամ չեն հիշատակում այս իրադարձության մասին։ Միայն ուշ քրիստոնեական քրոնիկներն են իրենց շարադրանքներում հիշատակում, որ դա տեղի է ունեցել 778 թվականին՝ Կառլոս Մեծի իսպանական արշավանքից վերադառնալուց շատ չանցած։ Լուին ծնվել է Կասսինոգիլում պերճատանը (լատին․՝ Cassinogilum)[11]։ Լուին երկվորյակ եղբայր ուներ, ով անվանակոչվեց Լոտար (Կարոլինգների մեջ առաջինն էր այդ անունով), բայց մանկահասակ էր, երբ մահացավ[12][13][14]։

Հոր նման Լուին էլ հասարակ էր իր սովորությունների մեջ և զուսպ՝ ուտելիքի[15] հարցում։ Նա խորը և համակողմանի գիտելիքներ ուներ աստվածապաշտության և ազատ գիտությունների բնագավառներում, ոչ միայն ռոմաներեն և գերմաներեն էր խոսում, այլև լատիներեն, իսկ հունարեն հասկանում էր։ Նրա կողմից Աքվիտանիայի ղեկավարումը ժամանակակիցները խոհեմ էին համարում, իսկ հարկերի իջեցման մասին նրա կողմից ընդունված կանոնները Կառլոս Մեծը տարածեց ամբողջ ֆրանսիական միապետությունում[13][16]։

Աստրոնոմի խոսքերով՝ Լուիի մեջ վաղ հայտնվեցին թերություններ, որոնք անբարենպաստ ազդեցություն թողեցին նրա վրա՝ որպես կառավարչի․ նա չէր կարողանում մարդկանց մասին ճիշտ դատողություններ անել, այդ իսկ պատճառով հաճախ էր լսում հիմար խորհրդատուներին, շատ առատաձեռն էր եկեղեցու նկատմամբ և մսխողաբար շռայլ՝ հոգևոր արժեքների հարցում, չէր կարողանում իրեն պահել որպես մեծատոհմիկ ազնվազարմ՝ ենթարկվելով ժողովրդի հալածանքներին։ Նա շատ քիչ որակներ ուներ, որոնք անհրաժեշտ էին այդպիսի ահռելի պետությունը ղեկավարելու համար, որը շրջափակված էր պատերազմող հարևաններով։ Նա ինքն էր զգում, որ ծնված չէ ղեկավար լինելու։ Եթե նրան չզսպեին ընկերներն ու կինը՝ Իրմենգարդան, ապա նա իր պապի՝ Կառլոմանի նման, կարող էր լքել գահը՝ հանուն եկեղեցականի[17] կյանքով ապրելու։

Աքվիտանիայի արքա (781-813)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիանոս I պապը թագադրում է Լուիին՝ որպես Աքվիտանիայի արքա, «Մեծ ֆրանսիացի քրոնիկներ» մանրանկար, 1460 թվական

778 թվականին Ռոնսեվալում բաքսերի կողմից կրած պարտությունից հետո՝ պետության սահմաններն անվտանգ դարձնելու նպատակով Կառլոս Մեծը վերստեղծեց Աքվիտանյան թագավորությունը։ Նրա արքա նշանակեց իր նորածին որդուն՝ Լուիին։ 781 թվականին Ադրիանոս I֊ի կողմից Լուին Հռոմում թագադրվեց Աքվիտանիայի արքա։ Մանկահասակ թագավորի փոխարեն թագավորությունը կառավարելու նպատակով նշանակվեցին խնամակալներ[12][18][19]։

Լուիի աքտիվանյան շրջապատը հիմնականում կազմում էին հոգևոր թեմի անձինք՝ եկեղեցական Բենեդիկտ Անիանցին ժամանակի ընթացքում դարձավ թագավորի՝ եկեղեցական հարցերով գլխավոր խորհրդականը, հոգևորական Էլիզաքարը դարձավ թագավորական դիվանատան ղեկավարը, Էբբոնը դարձավ թագավորական գրադարանավար՝ ավելի ուշ զբաղեցնելով Ռեյմսի արքեպիսկոպոսական ամբիոնը։

Կառլոսն ամեն կերպ ձգտում էր Լուիի մեջ հետաքրքրություն արթնացնել աշխարհիկ գործերի նկատմամբ․ նրան տվեց լավ կրթություն, ռազմական հիանալի պատրաստվածություն և ամեն տարի ստիպում էր մասնակցել սաքսոնների, մավրերի դեմ ռազմական արշավանքներին՝ հօգնություն եղբորը՝ Պիպինին։ Պատրաստվելով թագադրմանը՝ Լուին հոր կամքով ընդունեց դեսպանությունները[20]։

794 թվականին Կառլոսը որդուն ամուսնացրեց կոմս Ինգրամնի գեղեցկուհի դստեր՝ Իրմենգարդայի հետ[12][20]։

Մավրերի հետ պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

793 թվականին Կորդովայի էմիր Խիշամ I֊ը արշավանք նախաձեռնեց դեպի Սիպտամանիա և Օրբ գետի ափին պարտության մատնեց Գիլոնին՝ 790 թվականին կոմս Տուլուզայի կողմից նշանակված։ Բայց հանդիպելով համառ դիմադրության՝ մավրերն ստիպված էին նահանջել[21]։

794 թվականին 16-ամյա Լուին Տուլուզայում ընդունեց Աստուրիայի թագավոր Ալֆոնս II֊ի դեսպաններին, որոնց հետ նա միություն կազմեց՝ ընդդեմ մավրերի։ Ինչպես նաև նա ընդունեց Բախալուկի դեսպաններին, սարակինոսների առաջնորդին և Աքվիտանիայի մոտ գտնվող լեռնային շրջանի ղեկավարին, որը խաղաղություն խնդրեց և պարգևներ ուղարկեց։ Միևնույն ժամանակ նա հոգ տարավ նաև Աքվիտանիայի վստահելի պահակախմբի համար․ ամրացրեց Վիկ քաղաքը, Կարդոնի դղյակները, Կարտասերան և մնացյալ քաղաքները, որոնք երբևէ լքել էին բնակիչները, վերաբնակեցրեց դրանք և դրանց պաշտպանությունը հանձնեց կոմս Բորելին։ 799 թվականին ֆրանկների ղեկավարությունը տարածվեց Բալեարյան կղզիներում[22][20]։

800 թվականին Լուին արշավանք նախաձեռնեց դեպի Իսպանիա։ Երբ նա մոտեցավ Բարսելոնային, Սաադուն ալ Ռույանի[23] վալին ընդունեց ֆրանկների իշխանությունը, բայց քաղաքը չհանձնեց։ Հետևում թողնելով Բարսելոնան՝ արքան նվաճեց և ավերեց Լերիդան։ Հետո ամայացնելով նաև այլ տարածքներ՝ նա հասավ Ուեսկիին, բայց քաղաքը վերցնել չկարողացավ և սահմանափակվեց փլուզված ամրություններով։

801 թվականին Լուիին հաջողվեց Բարսելոնայի ղեկավար Սաադունին խաբեությամբ դուրս բերել Նարբոն և ուժ կիրառելով` նրան ուղարկել միապետի մոտ։ Նա արդեն պատրաստվում էր շարժվել դեպի Բարսելոնա, երբ Վասկոնսիայի ապստամբությունը շեղեց նրան։ Ոչ սովորական ուժի գործադրմամբ ճնշելով ապստամբությունը՝ Լուին նորից շարժվեց դեպի Բարսելոնա․ այնտեղ նա զորքը բաժանեց 3 խմբի՝ մեկը թողնելով իր մոտ՝ Ռուսիլոնում, մյուսը թղեց քաղաքի վրա գրոհելու համար (վերջինս ղեկավարում էր Ռոստանը (Ռոստանգենը)՝ Ժիրոնայի կոմսը), դե իսկ երրորդ մասը թողեց Գիլոմի ենթակայության ներքո, որը Սարագոսայի կողմից պիտի փակեր սահմանը, որպեսզի մավրերը միամիտ չհարձակվեին պաշարողների վրա։ Քաղաքում պաշարվածներին օգնելու համր մի քանիսին ուղարկեցին Կորդովա։ Էմիր Խակամ I֊ը միանգամից զորք ուղարկեց նրանց օգնելու, բայց այն ջախջախվեց Գիլոմի կողմից, որը դրանից հետո միացավ պաշարված քաղաքին։ Շուտով զավթյալները սոսկալի քաղց զգացին։ Երբ ֆրանկներն զգացին, որ քաղաքը դեռ երկար ժամանակ զավթված կմնա և շուտով անկում կապրի, նրանք կանչեցին Լուիին, որ ինքն անձամբ կապիտուլյացիայի ենթարկի՝ անառիկ ամրոցի զավթմամբ փառաբանելով իր իսկ անունը։ Սակայն Բարսելոնայի պաշտպանները շարունակում էին համառորեն դիմանալ՝ հուսալով ձմեռային սառնամանիքին ֆրանկներին սպասվող բարդություններին։ Այդժամ ֆրանկներն էլ սկսեցին պատրաստվել ձմեռային պաշարմանը։ Դա տեսնելով՝ քաղաքի բնակիչները մատնեցին իրենց վալի Խարունին[24]՝ Սաադունի ազգականին, և հանձնեցին քաղաքը։ Այնտեղ պահպանության համար թողնելով Բերային՝ Գիլոմի որդուն, ով ստացել էր Բարսելոնայի կոմսի տիտղոս, Լուին վերադարձավ Աքվիտանիա։ Բարսելոնայի պաշարումն սկիզբ դրեց Իսպանական մարզի ստեղծման՝ սահմանային ֆորպոստի համար՝ կոչված լինելով պաշտպանելու Աքվիտանիայի բնակչությանը՝ մավրերի հարձակումներից[22][25]։

IX դարում Իսպանական մարզի մեջ մտած կոմսություն

802 թվականի ամռանը Լուին նորից ներխուժեց Իսպանիա։ Գրավվեցին Տարագոն, Օրտոն և Լուցերա քաղաքները, ամբողջովին ավերվեց ողջ շրջանը՝ մինչև Տորտոսա քաղաքը։ Այնուհետև նա իր զորքը բաժանեց 2 մասի՝ դրանցից մեծն ինքն անձամբ ուղեկցեց դեպի Տորտոսա (այնտեղ որևէ արդյունքի չհասնելով), իսկ մնացյալ զորքին հրամայեց Էրբո գետն անցնելով՝ գաղտնի մտնել մավրերի թիկունքը և հանկարծակի հարձակվել նրանց վրա։ Այդ կերպ ֆրանկները հասան մինչև Վիլլա֊Ռւբեա քաղաք և թալանեցին այն, բայց շուտով մավրերը մեծ զորք հավաքեցին և փակեցին Վալլա֊Ռուբինայի դաշտով անցնող ֆրանկների նահանջի ճանապարհը, որի աշխարհագրական դիրքը հնարավորություն էր տալիս ոչնչացնելու ֆրանկյան ողջ զորքը։ Տեղացի բնակիչները ֆրանկներին ուղղորդեցին լեռնային շրջադարձով՝ դեպի մավրերի թիկունքը։ Մավրերը ջախջախվեցին և փախան[26]։ Սարակինոսների հետ պայքարում իրենց օգնելու համար Լուին 805 թվականին ազատության մեծ խարտիա (Magna Carta) պարգևեց Անդորրայի բնակիչների համայնքին[27]

806 թվականին Պամպլոնայում տեղի ունեցավ խռովություն, որի նպատակը քաղաքը նորից մավրերի իշխանությանը հանձնելն էր։ Դրա հանձնման համար Լուին բանակ ուղարկեց քաղաք, որից հետո Պամպլոնայի ղեկավարը՝ կոմս Վելասկոն, ընդունեց ֆրանկների միապետի իշխանությունը, իսկ ինքը Պամպլոնան՝ կոմսության կարգավիճակով, միացվեց մուսուլմաններից պաշտպանվելու համար ստեղծվող Իսպանական մարզին[28][29]։

Շուտով Լուի արքան սկսեց պատրաստվել դեպի Իսպանիա նոր արշավանքի։ Սակայն հայրը նրան հանձնարարեց մերձափնյա շրջանների պաշտպանությունը՝ նորմանական ոտնձգություններից, իսկ դեպի Իսպանիա արշավանքի ղեկավարումը հանձնեց Ինգոբերտին։ 809 թվականին ֆրանկների զորքը նորից ներխուժեց Տորտոսա, ի դեպ՝ ձիերի և ջորիների վրա էին տանում քանդած նավերը։ Ինչպես և առաջին անգամ, զորքի հիմնական մասը՝ Ինգոբերտի գլխավորությամբ, միանգամից շարժվեց դեպի Տորտոսա։ Դե իսկ փոքր մասը՝ նավերն իրենց հետ վերցրած, գաղտնի գնացին շրջայցի, իսկ հետո նավերով՝ ձիերի հետ միասին, անցան Էրբոն՝ նպատակաուղղված լինելով մտնելու թշնամու թիկունքը։ Սակայն այդ ծրագիրը ձախողվեց․ մավրերն իմացել էին ֆրանկների մոտենալու մասին, և Աբայդունը՝ Տորտոսայի ղեկավարը, մեծ ուժերով հարձակվեց այդ շարքի վրա։ Չնայած ֆրանկներին հաջողվեց կասեցնել հարձակումը, բայց անսպասելի հարձակումն այլևս չստացվեց, և ֆրանկներն ստիպված էին նահանջել։ Ոչնչի չհասավ նաև հիմնական զորքը, որը պաշարել էր Տորտոսան[30][31]։

810 թվականին Լուին անձամբ գլխավորեց դեպի Տորտոսա արշավանքը։ Կառլոս Մեծը նրան օգնության ուղարկեց մեծ զորք։ Մուտք գործելով քաղաք՝ Լուին անընդհատ հարձակվում էր՝ կիրառելով խոյահարող ջոկատներ ու այլ պաշարողական զենքեր և փլուզելով պատերը՝ պաշարումից 40 օր անց վերցրեց քաղաքը։ Սարակինոսների համար Տորտոսայի անկումը նշանակալի կորուստ էր[31]։

811 թվականին Լուին հրամայեց զորք հավաքել և այն ուղարկեց Ուեսկիի դեմ։ Զորքն առաջնորդում էր Լուիի հոր կողմից ուղարկված զորահրամանատար Հերիբերտը։ Մինչ խոր աշուն նրանք զավթեցին Ուեսկին, բայց շոշափելի արդյունքների չհասան[32]։

Խռովություն Վասկոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականի ամռանը Լուին պետք է ճնշեր բաքսերի ապստամբությունը, ովքեր ցանկանում էին ձերբազատվել իրենից։ Ավերելով Դաքս քաղաքի շրջակայքը՝ հասավ նրանց հնազանդեցմանը։ Հետո դժվարությամբ անցնելով Պիրենեյները՝ Լուին տեղակայվեց Պամպլոնայում, որտեղ անցկացրեց թագավորական խորհրդի նիստ և հստակեցրեց Իսպանական մարզի կառավարումը։ Նրա հետադարձ ճանապարհին բաքսերը, խախտելով հավատարմության երդումը, փորձեցին խաբելով ծուղակը գցել Լուիին, սակայն նրանց դավադրությունը բացահայտվեց։ Ֆրանկները գերեվարեցին բաքսերի կանանց և երեխաներին, և նրանց միջոցով թաքնվելով՝ հասան հայրենիք։ Այդ նույն տարում ֆրանկներն Իսպանիայի արաբների հետ խաղաղություն կնքեցին[22][33]։

Լուիի արշավանքների արդյունքում՝ արաբներից պաշտպանվելու նպատակով հարավում ստեղծվեց Իսպանական մարզը, որը տարածվում էր մինչև Էրբո գետը և ներառում էր Կատալոնիան, Նավառուն և Արագոնի մի հատվածը։ Մայրաքաղաքը Բարսելոնան էր, իսկ ինքը մարզը տարածվում էր 10-12 կոմսություններում։ Այս նվաճումը հանգեցրեց Աքվիտանիայի՝ արաբների հարձակումներից պաշտպանությանը։ Իսպանիայի քրիստոնյա բնակիչներին աջակցություն էին ցուցաբերում մուսուլման ղեկավարների դեմ պայքարում[13][34][35]։

Ֆրանկների կայսր (814-840)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ որդիների մահվանից հետո[36] Կառլոս Մեծը 813 թվականին Լուիին կանչեց իր մոտ՝ Աախենյան պալատ։ Այստեղ նրան հանձնեց կայսերական տիտղոսը և նրան հայտարարեց իր կառավարչակից և ժառանգորդ։ Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ Լուիի թագադրման հանդիսավոր արարողությունը[34]։ Նոյեմբերին նա վերադարձավ Աքվիտանիա, բայց 814 թվականի հունվարին վերադարձավ հոր մահվան պատճառով՝ արդեն որպես ֆրանկների կայսր[12][37][38]։

Մինչ իր՝ Աախեն տեղափոխվելը, կարգադրություններ արեց, որոնք կտրուկ փոխեցին արքունիքի կյանքը։ նախ և առաջ, նա հրամայեց հսկողության տակ առնել իր քույրերի սիրեկաններին, ում թեթևաբարո կյանքն արդեն վաղուց տհաճ էր նրան, իսկ քույրերին ուղարկեց տարբեր մենաստաններ։ Լինելով պալատում՝ Լուին անցկացրեց Կառլոսի կարողության բաժանում։ Նա ոչինչ չտվեց հոր՝ արտամուսնական կյանքում ծնված երեխաներին, փոխարենը մեծ նվիրատվություններ արեց եկեղեցիներին և մենաստաններին։ Այնուհետև նա հեռացրեց իր համար տհաճ բոլոր անձանց, որոնցից շատերը երկար տարիներ շարունակ եղել էին իր հոր սպասավորները, և նրանց փոխարինեց նրանցով, ովքեր Աքվիտանիայի իր արքունիքում էին[34]։ Լուիի զարմիկը՝ Բեռնարդ Իտալացի արքան՝ իր եղբայր Պիպինի որդին, նրա մոտ տեղափոխվեց որպես վասալ՝ խոնարհաբար հայտնելով իր հնազանդությունը։ Լուին նրան թույլ տվեց վերադառնալ Իտալիա, բայց հրամայեց նրանից աչքը չկտրել[39][40][41]։

Լուին, դառնալով կայսր, ընդունեց կանոններ՝ անօրինականության և չինովնիկների կամայականության դադարեցման համար, անցկացրեց ընդհանուր խորհրդակցություն, որի ժամանակ ընդունեց մեծաթիվ օտարերկրյա դեսպանություններ, անցկացրեց ավելի վաղ եկեղեցու օգտին կատարված նվիրաբերությունների հաստատում[12][42]։

816 թվականի հունիսին մահացավ Լևոն III Հռոմի պապ]]ը։ 10 օրից ընտրվեց նոր պապ՝ Ստեփան IV (V)֊ը։ Քանի որ նա ընտրվել էր առանց Լուիի համաձայնության, այդ իսկ պատճառով կայսերն ուղարկեց իր ընտրվելու մասին ծանուցագիր՝ հռոմեացիներին հրամայելով կայսերը հավատարմության երդում տալ։ Ցանկանալով անձամբ տեսնել Արևմուտքի նոր կայսերը՝ Հռոմի պապը ժամանեց ֆրանկյան պետություն։ Լուին հանդիսավոր կերպով ընդունեց նրան Ռեյմսում և նրա առջև 3 անգամ ընկավ գետնին։ 816 թվականի հոկտեմբերի 5-ին Հռոմի պապ Ստեփանը հանդիսավոր կերպով իր հետ բերված ոսկե թագով թագադրեց Լուիին և նրա կնոջը՝ Իմենգարդային։ Լուին դարձավ առաջին միապետը, ով թագադրվել էր Ռեյմսի տաճարում, որը հաջորդ 1000 տարիների ընթացքում (1825 թվականը ներառյալ) դառնալու էր ֆրանսիացի ղեկավարների թագադրման ավանդական վայրը[12][43][44]։

Ordinatio imperii և Բեռնարդ Իտալացու ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի I Բարեպաշտը, ցանկանալով ամրապնդել իր որդիների իրավունքները, 817 թվականի հուլիսին Աախանում հրապարակեց «Կարգուկանոնը կայսրությունում» (Ordinatio imperii) ակտը։ Դրա մեջ հրապարակվում էր կայսեր կրտսեր որդիների սեփական տիրույթների առանձնացման մասին․ Պիպինն ստացավ Աքվիտանիան, Վասկոնիան և Իսպանական մարզը, իսկ Լուին՝ Բավարիան և Կարինտիան։ Լուի Բարեպաշտի ավագ որդին՝ Լոտարը, հայտարարվեց հոր կառավարչակիցը՝ համակայսր տիտղոսով։ Ժամանակակից պատմագիրների կարծիքով՝ այն տարածքները, որոնք պիտի անցնեին Լոտարին, կազմում էին Ֆրանկյան թագավորության նշանակալի մասը․ դրանք ներառում էին Նեյստրիայի, Ավստրազիայի, Սաքսոնիայի, Թյուրինգիայի, Ալեմանիայի, Սեպտիմանիայի, Պրովանսի և Իտալիայի հողերը։ Իտալիայի Բեռնարդ արքայի մասին ակտի մեջ ոչ մի խոսք չկար[45][46][39][47][48]։

Որպես Իտալիայի կառավարիչ՝ Բեռնարդի իրավունքներն արհամարհելն առաջացրեց վերջինիս դժգոհությունը, և 817 թվականի աշնանը նա կայսեր դեմ խռովություն բարձրացրեց։ Լուին զորքի հետ միասին անհապաղ մեկնեց Իտալիա։ Չկարողանալով դիմակայել կայսերական բանակին՝ Բեռնարդն շտապեց Լուիի մոտ՝ արդարանալու և նրա ներողամտությունը հայցելու, բայց ձերբակալվեց բոլոր այն անձանց հետ, ովքեր կասկածվում էին խռովության ալիք բարձրացնելու մեջ (այդ թվում նաև՝ կայսեր զարմիկներ Դրոգոն և Գուգոն)։ 818 թվականի ապրիլին Աախենի դատարանը Բեռնարդին մահապատժի ենթարկեց, բայց Լուին այն փոխարինեց կուրացմամբ, որն այնքան դաժան իրականացվեց, որ դրանից 2 օր անց (ապրիլի 17-ին) Բեռնարդը մահացավ։ Խռովության մնացյալ մասնակիցներն ստացան ավելի մեղմ պատիժներ (մի մասը հոգևորական ձեռնադրվեց, իսկ մյուս մասը զրկվեց ունեցվածքից և լիազորություններից)[49][50][51][52]։

Թագավորական ընտանիքի անդամի փաստացի մահապատիժը ծանր ազդեցություն ունեցավ ֆրանկյան ազնվականության վրա։ Նրանք սկսեցին կայսերը մեղադրել Բեռնարդի նկատմամբ ավելորդ դաժանության մեջ։ Շուտով Լուի Բարեպաշտը փոխեց իր կարծիքը խռովության հանգամանքների մասին, 821 թվականի հոկտեմբերին Տիոնվիլայում հայտատրարվեց դրա մասնակիցների համաներման մասին։ Նրանց վերադարձվեցին ունեցվածքն ու լիազորությունները, սակայն հոգևորական ձեռնադրվածները (այդ թվում նաև՝ կայսեր եղբայրները), այդպես էլ մնացին հոգևորականի կոչմամբ։ Լուին անկեղծորոն ցավում էր, որ մեղավոր էր դարձել զարմիկի մահվան մեջ և 822 թվականի օգոստոսին Ատտինիայի թագավորական արքունիքում թագավորական դղյակի անդամների ներկայությամբ հրապարակայնորեն ապաշխարեց Բեռնարդի մահվան պատճառ դառնալու համար՝ Աստծուց արցունքախառն, ծնկաչոք ներողություն խնդրելով։ Սակայն կայսեր մերձավորներից շատերը այդ քայլը գնահատեցին որպես հոգևոր զղջման արարք, իսկ որպես միապետ՝ անթույլատրելի թուլության առաջացում, ինչը նրանց աչքերում նսեմացրեց Լուիի հեղինակությունը[49][34][53][52]։

Պատերազմներ բրետոնացիների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբություն 818 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի I Բարեպաշտ (814-840)

Բրետոնացիները, ձևականորեն ենթարկվելով Կառլոս Մեծին, դեռևս երկար ժամանակ դիմադրում էին ֆրանկների իշխանությանը։ Դեռևս 813 կամ 814 թվականին հայտնի բրետոնացի Ժարնիտինը Ռեդոնյան աբբայության կարտուլյարիայի փաստաթղթերից մեկում ստացավ թագավորական տիտղոս[54]։

818 թվականին բրետոնացիները իրենց առաջնորդ հռչակեցին Մորվանին (Մուրկոմանին)՝ «Բրետանի թիկունք» մականվամբ (Lez-Breizh), որը սկսեց պայքարել թագավորական տիտղոսի համար։ Սկզբնական շրջանում Լուին ցանկանում էր այդ գործը հեռացնել խաղաղ ճանապարհով և որպես դեսպան նրա մոտ ուղարկեց Վիտշար աբբային, որը պետք էբրետոնացիներից պահանջեր կայսեր իշխանությանը հնազանդվել և սկսել դանիի վճարումը։ Մորվանի պատասխանը բացասական էր։ Ի պատասխան՝ Լուի կայսրը մեծ զորք հավաքեց, հավաքի վայր նշանակեց Վաննը և այդ քաղաքում անցկացնելով ռազմական խորհուրդ՝ գրոհեց ապստամբած Բրետանի վրա։ Ֆրանկներն իրենց ճանապարհին ամայացնում և այրում էին ամեն ինչ, բրետանացիները պատասխանում էին գրոհներով և դարանակալություններով։ Ի վերջո Լյուդովիկը նվաճեց հակառակորդի հենակետը, իսկ Մորվանն սպանվեց թագավորական ձիապանի կողմից՝ բանակցությունների ժամանակ։ Դրանից հետո բրետոնացիները նորից նվաճվեցին և հավատարմության երդում տվեցին։ Խաղաղության պայմաններից մեկը կայսեր զորքում բրետոնացիների զինվորական ծառայության վերականգնումն էր[55][56]։

Ապստամբություն 822-825 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն դեպքում Բրետանիայում իրավիճակը շարունակեց նույնը մնալ։ 822 թվականին անհնազանդ բրետոնացիները նոր առաջնորդ ընտրեցին Գվիոմարխին (Վիոմարկին)։ Այն ուժերը, որոնք ուղղվում էին Բրետոնական մարզի կոմսերի դեմ, պարզվեց՝ բավական չէին, և 824 թվականի աշնանը Լուի Բարեպաշտը նորից մեկնեց Բրետան։ Կայսեր հետ միասին արշավանքին մասնակցեցին նաև իր որդիները՝ Պիպինը և Լուին։ Ֆրանկները այն նույն համակազմով էին, ինչ և 818 թվականին, ի դեպ՝ նաև նույն արդյունքներով։ սակայն Գվիոմարխը խուսափեց մահից՝ 825 թվականին հավատարմության երդում տալով Կարոլինգներին։ Լուին, ինչպես միշտ[57], հանդես եկավ գթասրտությամբ, գրկաբաց ընդունեց նրան, շռայլորեն պարգևատրեց և թույլ տվեց վերադառնալ հայրենիք։ Սակայն Գվիոմարխը դրժեց հավատարմության երդումը և չդադարեց հարձակվել իր հարևան կալվածքների վրա, որոնք կայսերը հավատարիմ էին։ Արդյունքում նրան բռնեցին հենց իր տանը և սպանեցին[58][59]։

Նոմինոեի բարձրացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուին, ընկղմված լինելով բրետոնացիների հետ մշտական պատերազմների մեջ, որոշեց, որ նրանք ավելի արդյունավետ կենթարկվեն իրենց հայրենակցին և Բրետոնական մարզի կոմսություններից մեկը հանձնեց տեղական ավագանու ներկայացուցչին՝ Նոմինոեին։ Այսպես․ մոտ մինչ 830 թվականը ֆրանկների կայսրը, այդքան ուժ ու եռանդ գործադրելով Բրետանի անկախության դեմ, սկիզբ դրեց բրետոնական թագավորության հիմնողի կարիերային։ Սակայն Լուի Բարեպաշտի օրոք Նոմինոեն, 831 թվականին դառնալով Վաննական կոմսության միանձնյա ղեկավարը, հավատարիմ մնաց երդմանը, որը տվել էր կայսերը և նույնիսկ օգնեց ֆրանկներին՝ 836-837 թվականներին, երբ պաշարել էին Բրետանը[60][61]։

Կրոնական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Աքվիտանիայում ծանոթանալով Բենեդիկտ Անիանցու գաղափարներին, որոնք կապված էին մենաստանի կանոնների բարեփոխման հետ, Լուի Բարեպաշտը հովանավորչությամբ հանդես եկավ՝ դրանց իրականացման նպատակով։ Դառնալով կայսր՝ նա որոշեց Ֆրանկյան պետության ամբողջ տարածքում տարածել Բենեդիկտի կողմից մշակված կանոնները։ Դրա համար 816-819 թվականներին անցկացվեցին 3 եկեղեցական ժողովներ, որոնք ընդունեցին մի շարք փաստաթղթեր՝ եկեղեցականնների կանոնիկների վարքագծի կանոնների և նորմաների կանոնակարգման համար, ինչպես նաև որոշ մենաստանների համար աբբա ինքնուրույն ընտրելու իրավունքի մասին[62]։ Հաստատվեցին նաև կանոններ նրանց դեմ, ովքեր կհրաժարվեին ենթարկվել այդ կանոններին։ Ավելի ուշ (826 թվականին) հրապարակվեց նաև կանոնիկների կյանքը կարգավորող մեծ կապիտուլյարիա։ Բենեդիկտ Անիանցու գաղափարների ազդեցությամբ, որոնք վերաբերում էին եկեղեցական կանոնակարգի ամրապնդմանը, 826֊830֊ական թվականներին վերջնականապես հովանավորեց մենաստանների բարեփոխումները։

Ֆրանկյան պետություն և սլավոնացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնացիները VIII-IX դարերում

Լուի Բարեպաշտի օրոք Ֆրանկյան պետության և սլավոնացիների փոխհարաբերությունները զարգանում էին 3 ուղղություններով․ նախ՝ Ֆրանկյան պետությանը ենթակա դեռևս չանկախացած սլավոնական ժողովուրդների, երկրորդը՝ այն սլավոնացիների ֆեոդալացումը, որոնք արդեն ընդունել էին ֆրանկների իշխանությունն իրենց նկատմամբ, և երրորդը՝ սլավոնական հողերի քրիստոնեացումը։ Հիմնական սլավոնական ժողովուրդների մեջ, որոնց հետ ֆրանկները գործ ունեին, խորվաթներն էին, կարանտանացիները, օբոդրիտները և սերբերը, ինչպես նաև մերօրյա բուլղարացիների նախնիները[34]։

Խորվաթական հողերը ենթարկեցնելու փորձերը 819-822 թվականներին հանգեցրին ֆրանկների դեմ լայնամասշտաբ ապստամբության, որը գլխավորում էր իշխան Լյուդևիտ Պոսավցին։ Սլավոնացի այլ ժողովուրդների հետ միություն կազմելով՝ Լյուդևիտը հրաժարվեց ընդունել կայսեր իշխանությունը։ Ի պատասխան՝ ֆրանկներն 819 թվականին արշավանք սկսեցին դեպի ենթակա Խորվաթիա, սակայն չկարողացան ռազմական վնաս հասցնել։ Դա ստիպեց Լուիին խորվաթական մյուս իշխանի՝ Բորնայի հետ միություն կազմել, ինչի արդյունքում Լյուդևիտը լուրջ կորուստներ կրեց։ Հաջորդ արշավանքների ժամանակ (820 և 821 թվականներին) ֆրանկները քայքայման հասցրին Լյուդևիտի բոլոր տարածքները՝ նրան ստիպելով անցնել պաշտպանության։ Նրանց հաջողվեց նաև վերահսկողություն հաստատել Լյուդևիտի դաշնակիցներ կարնիոլացիների և կարանտանացների նկատմամբ։ Ֆրանկների այս հաջողությունների արդյունքում Լյուդևիտ Պոսավցին ստիպված եղավ փախչել իր կալվածքներից և շուտով մահացավ։ Ապստամբությունը ճնշվեց[63]։

817 թվականին Ֆրիուլական կոմսության մարկկոմս Կադոլագը Կարանտանիայի սլավոնների նկատմամբ սահմանեց ֆրանկների վերահսկողությունը։ 828 թվականին[64]՝ Լյուդևիտ Պոսաբցու ապստամբությունը ճնշելուց հետո, Լուի կայսրը որոշում ընդունեց ֆրանկներից կախվածության մեջ գտնվող Կարանտինիայի իշխանության և մի քանի այլ մանր կալվածքների լիկվիդացիայի մասին։ Տեղացի առաջնորդները զրկվեցին իշխանությունից, իշխանությունները կազմալուծվեցին և նրանց տեղերում ձևավորվեցին ֆրանկյան 3 մարզեր՝ Արևմտյան մարզ, Կարանտանական մարզ (արդյունքում դարձավ Կարինտիայի հերցոգություն) և Կրայնական մարզ[65]։

Ֆրանկների մեծամասնության կողմից խրախուսված Լուի Բարեպաշտի գործողությունների մեծ մասը խաղաղ հարաբերություններ էին, որոնք մթագնեցին միայն 817-819 թվականների խռովության ժամանակ, ինչի արդյունքում դանաների հետ դաշինք կազմած իշխան Սլավոմիրը տապալվեց և գերեվարվեց ֆրանկների կողմից։ Սակայն շատ շուտով ադոբրիտները նորից դարձան ֆրանկների դաշնակիցները՝ ընդունելով Լուիի հեղինակությունը և ազդեցությունը, 823 և 826 թվականներին նրանց խնդրանքով դիմեցին, որպեսզի թույլ տան ներժողովրդական վեճեր՝ իշխանության մասին, որոնք կայսրը հանգուցալուծեց հօգուտ Ցեդրագ[66][67] իշխանի։

827֊830 թվականներին ֆրանկները պատերազմ էին վարում բուլղարացիների հետ։ Դեռևս 818 թվականին Լուիի մոտ եկան սլավոնական ժողովուրդներից ադոբրիտների (ադոբրիտների արևմտյան ճյուղից), գոդուսկանների և տիմոչանների դեսպանները, որոնք ոչ վաղ անցյալում անջատվել էին բուլղարացիներից, հովանավորչության խնդրանքով դիմեցին Լուիին, ինչին կայսրը համաձայնեց։ Բուլղարացի Օմուրտագ խանը, ցանկանալով վերականգնել վերահսկողությունն այդ ժողովուրդների նկատմամբ, 825 թվականին Լուիի հետ բանակցություններ ունեցավ, սակայն դրանք ոչնչի չբերեցին։ Արդյունքում 827 և 829 թվականներին բուլղարացիները արշավանքներ սկսեցին Միջին Պոդունավիայի սլավոնացիների դեմ և նրանց նկատմամբ հաստատեցին իրենց իշխանությունը։ 830 թվականին ֆրանկների և բուլղարացիների միջև խաղաղություն կնքվեց՝ ստատուս քվոյի պայմաններում, Օմուրտագ խանի մահվանից և դրան հաջորդած Բուլղարիայի թուլացումից հետո՝ 838 թվականին, ֆրանկներին հաջողվեց Պաննոնիայի սլավոնացիների նկատմամբ վերականգնել իշխանությունը[68]։

Սլավոնացիների նկատմամբ Լուի Բարեպաշտի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը քրիստոնեացումն էր։ Հիմնականում նրա կողմից վնասվեցին այն տարածքները, որոնք ընդունում էին Արևմուտքի կայսեր իշխանությունը։ Բյուզանդական կայսրության Կոստանդին Ծիրանածին[69] կայսեր մասին պատմաբանների մեկնությունների համաձայն՝ Դալմաթինական Խորվաթիայի իշխան Բորնն ընդունեց քրիստոնեությունը և մկրտեց բազմաթիվ խորվաթների։ Ֆրանկների մոտ գերի լինելով՝ ադոբրիտների իշխան Սլավոմիրը 821 թվականին մկրտվեց։ Պասսաու եպիսկոպոսի փաստաթղթերում կա տեղեկատվություն, հավանաբար, լիովին չափազանցված, այն մասին, որ Ռեգինխար եպիսկոպոսը մկրտել է «բոլոր մարովաններին»։ 830 թվականից շատ չանցած Նիտրանական իշխանության իշխան Պրիբինն իր մայրաքաղաք Նիտրեում եկեղեցի կառուցեց, իսկ 833 թվականին ինքը մկրտվեց։ Զալցբուրգի արքեպիսկոպոսները Պաննոնիայում ակտիվորեն քարոզում էին քրիստոնեությունը։ Ավելի մեծ արդյունքների հասան Կարանտանիայում՝ գտնվելով Ֆրանկյան պետության անմիջական ենթակայության ներքո։ Հետագայում Լուի կայսեր՝ սլավոնացիների մեջ քրիստոնեությունը տարածելու քաղաքականությունը հաջողությամբ շարունակեց նրա որդի Լուի II Գերմանացին[70]։

Հարավային սահմաններ և Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակը շարունակում էր լարված մնալ Ֆրանկյան պետության հարավային մասում, որտեղ Վասկոնիայի և Իսպանական մարզի մշտական ապստամբությունները, ինչպես նաև Կորդովայի ամիրայության հետ պատերազմները սպառնալիքի տակ դրեցին ֆրանկների իշխանությունը։

Լուի Բարեպաշտը, փորձելով կայսրության համընդհանուր ունիֆիկացիայի միջոցով որոշակի շրջանակների մեջ դնել կայսրության կենտրոնի՝ տարբեր մասերի հետ ունեցած փոխհարաբերությունները, 815 թվականին Պադերբորնում հրապարակեց այսպես կոչված Constitutio Hispanis֊ը, որում հաստատվում էին իսպանական պետության սահմանամերձ շրջանների իրավունքներն ու պարտականությունները։ Սակայն այդ ակտի ընդունումը շրջանում չբերեց իրավիճակի ստաբիլացման։ Արդեն 818-820 թվականներին Վասկոնիայում տեղի ունեցավ ապստամբություն, որը մեծ դժվարությամբ ճնշվեց Տուլուզայի կոմսության հերցոգ Բերենգարի կողմից։ Այդ ժամանակվանից սկսվում է նախկինում Իսպանական մարզի մեջ մտնող Պամպլոնայի և Արագոնի առանձնացումը․ 820 թվականին Պամպլոնայի կոմս Ինիգո Արիստը Արագոնայից արտաքսեց ֆրանկյան դրածոյին և այստեղ կառավարիչ նշանակեց իր դաշնակից Գարսիա I Չարին։ 824 թվականին նավառացիները և արագոնացիները, դաշնակից լինելով մուսուլմանների հետ, Ռոնսեվալյան կիրճում ջախջախեցին իրենց դեմ ուղարկված ֆրանկյան զորքին, ինչից հետո Ինիգո Արիստն ընդունեց թագավորական տիտղոսը[22][71][72]։

Մավրերի հետ ֆրանկներն իրենք խզեցին 815 թվականին կնքված հաշտեցումը։ 822 թվականին ֆրանկյան զորքը՝ Բարսելոնայի Ռամպո կոմսի հրամանատարությամբ, հարձակում գործեց մուսուլման Բանու Քասիի կլանի հողերի վրա։ Ի պատասխան՝ տեղացի կառավարիչ Մուսա II իբն Մուսան ավերեց Սերդանը և Նարբոնայի շրջանը, իսկ բաքսերը կայսրության դեմ պայքարում դաշնակից ստացան։ Երբ 826 թվականին Իսպանական մարզում Աիսսայի նախաձեռնությամբ ապստամբություն բարձրացավ, ապստամբներն օգնություն ստացան մուսուլմաններից․ 827 թվականին մավրերը ներխուժեցին ֆրանկյան կալվածքներ և պաշարեցին Բարսելոնան։ Բարսելոնայի Նեռնար կոմսի շնորհիվ հարձակումը կասեցվեց, սակայն Գուգո Տուրայեցի և Մարթֆրիդ Օռլեանցի կոմսերի անհաջող գործողությունները, ովքեր օգնության էին ուղարկվել Լուի կայսեր կոմից, հանգեցրին իրենց լիազորություններից զրկման։ Այդպես սկսեց ձևավորվել Լուի Բարեպաշտի դեմ հանդես եկող ֆրանկյան ընդդիմադիր ավագանին։ Իսպանական մուսուլմանների հետ պատերազմները շարունակվում էին մինչև 831 թվականը, երբ Ֆրանկյան պետության և Կորդովայի ամիրայության միջև հաշտություն կնքվեց[12][73][74]։

836 թվականին Վասկոնիայում տեղի ունեցավ հերթական ապստամբությունը, որը ճնշվեց Աքվիտանիայի Պիպին I թագավորի կողմից, սակայն խռովություններն այստեղ շարունակվեցին մինչև Լուի կայսեր կառավարման վերջը[75][76]։

Այդ կերպ Լուի կայսեր կառավարման վերջին շրջանում Ֆրանկյան պետությունը կորցրեց անկախ դարձած Պամպլոնան և Արագոնը, իսկ Վասկոնիայի ապստամբությունները հանգեցրին այդ շրջանում ֆրանկների իշխանության նշանակալի թուլացման[13][77]։

Խռովություն 830-834 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկյան պետության նոր բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուդիֆ․ Վելֆերի քրոնիկա

Երբ 818 թվականի հոկտեմբերի 3-ին մահացավ Լուի Բարեպաշտի կինը՝ Իրմենգարդան, կայսրը ցանկություն հայտնեց մենաստան հեռանալու, բայց նրա խորհրդականները նրան համոզեցին մնալ գահին և իր համար ընտրել այլ կին։ Նրա երկրորդ կինը դարձավ գեղեցկուհի Յուդիֆը՝ բավարիական կոմս Վելֆի[78] դուստրը։ Լուին ուժգին սիրեց նրան, և նրա կիրքը կնոջ հանդեպ ավելացավ 823 թվականի հունիսին, երբ ծնվեց նրանց որդի Կառլոսը։ Շուտով Յուդիֆն սկսեց համառել, որ Լուին ապահովի իրենց որդու ապագան՝ առանձնացնելով նրա համար հողաբաժին՝ ինչպես դա եղել էր նրա ավագ որդիների դեպքում։ Ենթարկվելով կնոջ հորդորներին՝ 829 թվականին կայսրը հայտարարեց,որ Կառլոս Ալեմանիային տալիս է Ռեցիան և Բուրգունդիայի[79] մի հատվածը։ Այդ ժամանակ Լուի Բարեպաշտի որդիների՝ Լոտարի և Պիպինի շուրջը, հավաքվեց հանրահայտ անձանց մի խումբ՝Լուիի քաղաքականությունից դժգոհ կամ Յուդիֆի ինտրիգաների պատճառով արքունիքից հեռացած։ Սկզբում նրանք փորձեցին կայսեր մեջ կասկած հարուցել Յուդիֆի հավատարմության հետ կապված՝ նրան մեղադրելով կայսերական սենեկապետ Բեռնար Սեպտիմանցու հետ դավաճանության մեջ, իսկ այն բանից հետո, երբ դա նրանց չհաջողվեց, և Յուդիֆը պահպանեց իր ազդեցությունը Լուիի նկատմամբ, սկսեցին կայսեր որդիներին հրահրել խռովության[39][80][81]։

830 թվականի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրներից առաջինն Աքվիտանիայի արքա Պիպին I֊ը խռովության ալիք բարձրացրեց։ Օգտվելով Լուի կայսեր՝ Բրետան կատարած արշավանքից, նա զորքով շարժվեց դեպի Փարիզ։ Կայսերական զորքն անցավ նրա կողմը, նրան սատարելու մասին հայտարարեցին Լոտարն ու Լուի Բավարիացին։ Կայսրուհի Յուդիֆը ձերբակալվեց և այն բանից հետո, երբ չկարողացավ ամուսնուն համոզել, որ նա ինքնակամ հրաժարվի գահից, ձեռնադրվեց որպես միանձնուհի։ Լուի Բարեպաշտի և իր որդիների մասնակցությամբ 830 թվականին Կոմպիենում անցկացված սեյմը որոշեց կայսերը զրկել գահից և ողջ իշխանությունը հանձնել Լոտարին։ Ի դեպ՝ Պիպինն ու Լուին, դժգոհ մնալով Լոտարի դիրքերի հանկարծակի ուժեղացումից, որոշեցին հորը վերադարձնել գլխավոր իշխանությունը։ Նրանց կողմից Նիմվեգենում անցկացված սեյմի ժամանակ, որից բացակայում էին Լոտարի բազմաթիվ կողմնակիցներ, որոշում կայացվեց Լուի Բարեպաշտին վերադարձնել կայսերական թագը, ինչպես նաև իր կնոջը։ Տեսնելով, որ ավագանու մեծ մասը հանդես է եկել ի սատարումն Լուիի՝ Լոտարը որոշեց նրանց հետ պատերազմ չսկսել, ժամանեց հոր մոտ և հայցեց նրա ներողամտությունը[82][83]։

Տապալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Բարեպաշտն աքսորում է Պիպին Աքվիտանիացուն
Լուի Բարեպաշտը Սուասսոնում իր ձերբակալված ժամանակ գողանում է քնած պահակի սուրը

831 թվականին Լուի Բարեպաշտ արքան համաներում շնորհեց բոլոր այն անձանց, ովքեր խառնված էին նախորդ տարվա խռովության մեջ։ Աախենում տեղի ունեցած գլխավոր սեյմի ժամանակ Յուդիֆը երդվեց, որ հավատարիմ է եղել իր ամուսնուն, և արդարացվեց։ Այդ նույն տարում Լուին հրապարակեց կայսրության բաժնին վերեբերող նոր պայմաններ, որի արդյունքում Լոտարին մնաց միայն Իտալիան, իսկ Կառլոսն ստացավ թագավորի տիտղոս և ի հավելումն ավելի վաղ ստացած շրջանների՝ տիրացավ ողջ Բուրգունդային, Պրովանսին, Սեպտամանիային և Նեյստրիայի հողերին՝ Լան և Ռեյմս քաղաքների հետ միասին[83]։

Նոր բաժանումից տուժելով՝ Աքվիտանիայի արքա Պիպինը 831 թվականի հոկտեմբերի 31֊ին հրաժարվեց ներկայանալ Տիոնվիլայի սեյմին և 2 ամիս անց Լուի կայսեր հրամանով ձերբակալվեց Աախանում, բայց կարողացավ փախչել։ Միևնույն ժամանակ Լուի Բավարիացին խռովություն բարձրացրեց՝ պահանջելով բաժանման մերժում, բայց նրա գործողությունը ճնշվեց կայսեր կողմից։ 832 թվականի ապրիլին Օռլեանում կայացած սեյմը որոշեց Պիպինին զրկել Աքվիտանիայից և այն հանձնել Կառլոսին։ Պիպինը նորից բռնվեց և նորից փախավ, վերադարձավ Աքվիտանիա, որտեղ նոր խռովություն բարձրացրեց հոր դեմ[13][84]։

833 թվականի ձմռանը Պապինին սատարման մասին հայտարարեց Լոտարը, իսկ Հռոմի պապ Գրիգոր IV֊ը հայտարարեց իր մտադրության՝ Լուի կայսեր և նրա որդիների միջև միջնորդ հանդիսանալու մասին։ Գարնանը Լոտարը զորքով հայտնվեց Կոլմարի մոտ, որտեղ միացավ Պիպին Աքվիտանիացու և Լուի Բավարիացու հետ։ Ցանկանալով կոնֆլիկտը հաշտությամբ հանգուցալուծել՝ կայսրը որդիների հետ բանակցությունների մեջ մտավ, բայց վերջիններս ձև տալով, թե մի քանի օրվա ընթացքում են բանակցելու, կարողացան իրենց կողմը շրջել կայսերական զորքի մեծ մասը։ Տեսնելով, որ իր զորքից մնացել է ընդամենը մի գումարտակ զինվորական՝ Լուի Բարեպաշտը հունիսի 29֊ին ժամանեց որդիների ռազմական ճամբար և հանձնվեց նրանց ողորմածությանը։ Նրան բաժանեցին ընտանիքից և ուղարկեցին Սուասսոն, որտեղ նրան մենաստանում ձերբակալեցին։ Յուդիֆն ուղարկվեց Տորտոնա, իսկ նրա որդի Կառլոսը՝ Պրյում[12][39][85][83]։

Շուտով անցկացվեց ավագանու խորհուրդ, որը որոշեց Ֆրանկյան պետության բարձրագույն իշխանությունը հանձնել Լոտարին, սակայն Լուի Բարեպաշտը նորից հրաժարվեց լքել գահը և հոգևորական ձեռնադրվել։ 833 թվականի հոկտեմբերի 1-ին Կոմպիենի ժողովում եպիսկոպոսներ Ագոբարդ Լիոնացին և Էբբոն Ռեյմսցին Լուիին մեղադրեցին պետությունը կառավարել չկարողանալու մեջ, իսկ հոկտեմբերի 7-ին Լուիի համար վճիռ կայացվեց, որի համաձայն՝ նա պետք է արդարացի համարեր իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները, զրկվեր գահից և աքսորվեր մենաստան։ Լուին դատարանի վճիռն ընդունեց հնազանդորեն, և դա հանգեցրեց նրան, որ շատերն սկսեցին գթալ կայսերը, ով ենթարկվել էր ծայրահեղ ստորացման գործընթացի[39][86]

Վերականգնում գահում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Ֆրանկյան պետության տարբեր մասերում սկսեցին գոյանալ Լուի Բարեպաշտի կողմնակիցների խմբեր։ 834 թվականի ձմռանը հորը սատարելու մասին հայտարարեց Լուի Բավարիացին, իսկ հետո նաև Պիպին Աքվիտանիացին։ Փետրվարի 28֊ին Տիոնվիլայի եկեղեցական տաճարում եպիսկոպոսները հայտարարեցին Լուիի՝ լիովին անմեղ լինելու մասին, իսկ մարտի 1-ին Լուին Կոմպիենի կալանքից ազատ արձակվեց։ Նրան հավատարիմ մնացած եպիսկոպոսները նրա վրայից հանեցին եկեղեցական բանադրանքը և որոշեցին վերադարձնել նրան գահը, ինչպես նաև կնոջն ու կրտսեր որդուն։ Կիերսի հանդիպման ժամանակ Լուի Բարեպաշտը հաշտվեց Պիպին Աքվիտանիացու և Լուի Բավարիացու[87][83] հետ։

Լոտարը Բուրգունդիայում զորք հավաքեց և շարժվեց հոր դեմ։ Նրա մերձավորները՝ կոմսեր Լամբերտ Նանիացին և Մարթֆրիդ Օռլեանցին, ջախջախեցին կայսեր կողմնակիցների զորքը, իսկ ինքը՝ Լոտարը, այրեց Շալոնը՝ հրկիզելով Լուի Բարեպաշտի բազմաթիվ կողմնակիցների։ Սակայն 834 թվականի հունիսին Բլուայի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ Լոտարը ջախջախվեց՝ կորցնելով գրեթե ողջ զորքը։ Այդժամ նա հայտնվեց Լուի կայսեր մոտ և նրանից ծնկաչոք ներողություն խնդրեց։ Լուի Բարեպաշտը հաշտվեց որդու հետ, բայց Լոտարի իշխանության ներքո թողեց միայն Իտալիան՝ զրկելով նրան կառավարչակցի տիտղոսից։ Լոտարի բոլոր կողմնակիցները, ովքեր նրան սատարել էին խռովության ժամանակ, իջեցվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, իսկ մի քանիսը ձերբակալվեցին և արտաքսվեցին։ Դրա հետ մեկտեղ հերքվեց նաև Լուի Բարեպաշտի[34][87][83] այն որոշումը, որով նա Ֆրանկյան պետության մեջ հսկայածավալ տարածքներ էր հատկացրել Կառլոսին։

Ֆրանկյան պետություն և նորմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի I Բարեպաշտ կայսեր կառավարման սկզբից ի վեր Ֆրանկյան պետության համար արտաքին գլխավոր սպառնալիք են դառնում նորմանների[88] հարձակումները։ 810-ական թվականներին, քանի դեռ դանիացի կոնունգները զբաղված էին գահի համար պայքարով, կայսրությունը որևէ հարձակման չենթարկվեց, իսկ 814 թվականին Խարալդ Կլակի ժամանման շնորհիվ Լուին դաշնակից ձեռք բերեց դանիացի կառավարիչների շրջանում։ Ավելի քան 40 տարի Խարալդը Խորիկ I֊ի հետ վիճարկում էր Յուտլանդիայի գահը։ Մի քանի անգամ նա օգնության խնդրանքով եկել է Լուիի մոտ։ 826 թվականի հունիսին ժամանելով Ինգելհայմ ամ Ռայն, Խարալդ Կլակը կայսեր ազդեցությամբ որոշեց մկրտվել և նույն տարվա աշնանը Մայնցում, ողջ արքունիքի ներկայությամբ, իր ընտանիքի և մերձավորների[89] հետ միասին մկրտվեց։ Օգտվելով դրանից՝ կայսրն սկսեց քրիստոնեության քարոզման առաքելություն իրականացնել Խարալդ Կլակի ենթակայության ներքո գտնվող շրջանում․ 822-823 թվականներին Յուտլանդիա ուղարկվեցին արքեպիսկոպոս Ռեյմս Էբբոնը և եպիսկոպոս Բրեմեն Վիլլերին, բայց նրանց հաջողությունները շատ համեստ էին, սակայն 826-827 թվականներին Յուտլանդիա ժամանած Անգսարին հաջողվեց մկրտել մեծ թվով դանիացիների[34][90]։

Խարալդի նոր արտաքսման պատճառով Անգսարն ստիպված էր վերադառնալ, բայց 829-831 թվականներին նա քարոզչական ճանապարհորդություն իրականացրեց դեպի Բիրկա (Շվեդիա), որտեղ նույն հաջողությամբ քարոզեց քրիստոնեությունը։ Սկանդինավիայի հետագա քրիստոնեացման նպատակով կայսեր նախաձեռնությամբ 831 թվականին Համբուրգում հիմնվեց եկեղեցական նոր թեմ, որի առաջին եպիսկոպոս նշանակվեց Անգսարը[91]։ Լուի Բարեպաշտից է սկսվում ֆրանկյան արքաներից նորմանական կոնունգներին շրջանների կառավարման պրակտիկայի փոխանցումը․ 826 թվականին նա Խարալդ Կլակին շնորհեց Վեզեր գետի մոտ գտնվող Ռյուստինգեն շրջանը։

Վիկինգների ճակատամարտը․ ժամանակակից վերականգնում

Վերսկսվեցին նորմանների՝ Ֆրանկյան պետության հողերի վրա հարձակումները։ Հարձակումների գլխավոր նպատակը կայսրության հյուսիսային շրջանի խոշոր գետերի գետաբերաններում գտնվող շրջաններն էին։ Նմանատիպ առաջին հարձակումը ֆիքսված է 820 թվականին, երբ ափային հսկողություն իրականացնող ֆրանկյան ջոկատները կարողացան ջախջախել Ֆլանդրիան թալանած նորմաններին, սակայն նրանց նավատորմի մնացորդները կարողացան հաջող հարձակում գործել Աքվիտանիայի վրա։ Հետագայում հաջողությունը մշտապես ուղեկցում էր նորմաններին։ Ի դեպ՝ հարձակումների էին ենթարկվում ոչ միայն երկրի գյուղերը, այլև խոշոր քաղաքները։ Հարձակումների էին ենթարկվում կայսրության բոլոր հյուսիսային շրջանները․ 824 թվականին թալանվեց Նուարմունտիե կղզին (Լուարայի գետաբերանում), 825 թվականին ավերվեցին Ֆրիսլանդիան և Բրետանը, իսկ 828 թվականին Յուտլանդիայի արքա Խորիկ I֊ն Սաքսոնիայի վրա հարձակում իրագործեց։ Հարձակումներն էլ ավելի ուժգնացան, երբ 830-834 թվականներին տեղի ունեցավ կայսրության կառավարման կազմալուծում, իսկ զորքերն անկարողունակ էին դարձել Լուի Բարեպաշտի և որդիների բախումների պատճառով։ Արդեն 830 թվականին նորմանները նոր հարձակում իրագործեցին Նուարմանտիե կղզու վրա և թալանեցին մերձակա մենաստանները։ 834-ից 837 թվականներին վիկինգներն ամեն տարի թալանում էին առևտրի մեծ նավահանգիստ Դորեսթադը՝ մայրցամաքային Եվրոպայի և Բրիտանիայի կապի գլխավոր տեղակայանը։ 835 թվականին հարձակման ենթարկվեց Ֆրիսլանդիան, 837 թվականին ավերվեց Անտվերպենը, վերցվեցին Դոոռնիկը և Մեխելենը, իսկ Վլախերն կղզին (Շելդայի գետաբերանում) դարձավ նորմանների հիմնական հենակետը։ 838 թվականին Գաստինգի առաջնորդությամբ նորմանները հրկիզեցին Ամբուազը։ Այդ կերպ Լուիի կառավարման վերջին հատվածում իշխանություններին հարձակումներից հետ պահելու անկարողության պատճառով ավերվեցին Սաքսոնիայի, Ֆրիսլանդիայի, Ֆլանդրիայի և Նեյստրիայի հյուսիսային մարզերի մերձակա շրջանները, նշանակալիորեն թուլացան Ֆրանկյան պետության և Բրիտանական կղզիների[92] միջև եղած կապերը։ Լուի Բարեպաշտի ժամանակաշրջանի առաջին ճշգրիտ թվագրված վկայությունը ռոս (ռուս (ժողովուրդ)) ժողովրդի մասին է, ում ներկայացուցիչները 839 թվականի մայիսին բյուզանդացիների դեսպանության կազմում ժամանեցին կայսերական պալատ։ Ֆրանկները ռուսներին ընդունեցին որպես շվեդներ և հաշվի առնելով նորմանների մշտական հարձակումները՝ ձերբակալեցին ռուսների դեսպաններին՝ մինչ հանգամանքների[93] բացահայտումը։

Եկեղեցու հետ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցական կենտրոններ Ֆրանկյան պետությունում (VIII-IX դարեր)

Պատանեկության տարիներից լինելով խորապես աստվածավախ մարդ՝ Լուին մշտապես հովանավորում էր քրիստոնեական եկեղեցուն և Հռոմի պապերին։ Անցկացնելով մենաստանների բարեփոխումներ՝ նա ջանում էր ուժեղացնել եպիսկոպոսների դերը, որոնց ծրագրում էր դարձնել կայսերական իշխանության ներկայացուցիչներ այն վայրերում, որոնց հետ կապված կանոններ էին ընդունվել տեղացի աշխարհիկ իշխանությունների մոտ՝ եպիսկոպոսների անկախության բարձրացման համար։ Լուին եպիսկոպոսներից պահանջում էր նաև իրենց կրթական աստիճանի բարձրացում[13][34]։

Ֆրանկյան պետությունում Լուի I֊ի կառավարման ժամանակ անցկացվել է 29 եկեղեցական ժողով, որոնցից շատերն անցել են կայսեր անմիջական ներկայությամբ։ Դրանցից առավել կարևոր են հանդիսանում Աախանի ժողովը (816, 817, 818-819 թվականներին), որոնց ժամանակ ընդունվել է մենաստանների բարեփոխումների ծրագիր, ինչպես նաև Փարիզի 825 թվականի ժողովը։ Վերջինի ժամանակ ֆրանկյան եկեղեցու հոգևորականությունը հաստատեց իր կողմնակցությունը չափավոր պատկերամարտությանը՝ պատրաստված դեռևս Կառլոս Մեծի օրոք։ Ժողովի որոշման համաձայն՝ Ֆրանկյան պետության մեջ սրբապատկերները նախատեսված էին ոչ թե պաշտամունքի, այլ վանքերի զարդարման և սրբապատկերներում պատկերված սրբերին երկրպագելու համար։ Կտրուկ քննադատության արժանացավ ոչ վաղ անցյալում Բյուզանդիայում վերականգնված պատկերամարտությունը, սակայն ժողովը միաժամանակ դատապարտեց նաև եպիսկոպոս Կլաուդիուս Տուրինացու պատկերամարտության դոկտրինան[13][34][62]։

Լուի Բարեպաշտի՝ Հռոմի պապերի նկատմամբ վարած քաղաքականությունը երկակի բնույթ էր կրում․ մի կողմից՝ կայսրը միանշանակ ընդունում էր պապի հեղինակությունը՝ որպես Արևմուտքի քրիստոնյաների գլխավորի, իսկ մյուս կողմից՝ հաջող փորձեր էր անում պապական իշխանությունն իր վերահսկողության տակ առնելու համար։ Պապերին լիազորելով առանց կայսեր նախնական համաձայնության կայսրությունում եպիսկոպոսներ նշանակելու իրավունքով՝ Լուին պապերից պահանջեց հետևողական լինել հենց կաթողիկոսի՝ նոր պապի թեկնածության հաստատման գործընթացին և կայսերական դեսպանների ներկայությունը՝ ձեռնադրման ժամանակ։ Կայսեր կարծիքով՝ միայն դրանից հետո է նոր պապի իշխանությունը դառնում լիովին լեգիտիմ։ Հռոմի պապերի և կայսերական իշխանության միջև հարաբերություններ հաստատող այդ փաստաթուղթը (Constitutio Romana) Լուիի համաձայնությամբ՝ 825 թվականին[13][34] հրապարակվեց իր որդի Լոտարի կողմից։

Իր կառավարման առաջին կեսում Լուին Հռոմի պապի նկատմամբ հանդես է գալիս ոչ միայն որպես հովանավոր, այլև որպես բարձրագույն դատավոր, ով կարող էր խառնվել որպես կայսր, եթե խախտեր կարևոր կանոնները կամ հանցագործությունների մասնակից լիներ։ Լուի Բարեպաշտի օրոք Հռոմի պապեր Լևոն IV֊ը և Պասքալիս I֊ը դատարանի առջև ներկայացրին կայսերական պատվիրակներին։ Յուրաքանչյուր պատվիրակության դեպքում պապերը հայտնում էին իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու կայսեր բոլոր պահանջները։ Միայն 830-834 թվականների խռովությունից հետո Հռոմի պապերին հաջողվեց ձերբազատվել Արևմուտքի[13][34][94][95] կայսեր խնամակալությունից։

Լուի Բարեպաշտի դենիեն։ Մետաղադրամի վրա պատկերված են քրիստոնեական խորհրդանիշեր՝ խաչ և վանք։

Լուի կայսրը հիմնեց մի շարք մենաստաններ (այդ թվում՝ կորվեական), հոգ էր տանում սլավոնացիների և սկանդինավցիների շրջանում քրիստոնեության տարածման համար, նրա հոգածությանը հանձնվեց Համբուրգի եպիսկոպոսական տաճարը։ Այստեղից էլ առաջացել է նրա «Բարեպաշտ» մականունը (լատին․՝ Pius)։ Սակայն այդ մականունը նրան կցվեց նրա մահվանից ավելի ուշ՝ միայն X դարում։ Լուիի կյանքի օրոք pius (բարեպաշտ, աստվածավախ) հասկացությունը մտնում էր նրա կայսերական տիտղոսի մեջ և ժամանակակիցների կողմից չէր ընդունվում որպես մականուն։ IX-X դարերի փաստաթղթերում այդպիսի տիտղոսով առանձնանում էին նաև Արևելա֊ֆրանկյան պետության թագավորներ Լուի II Գերմանացին և Լուի IV Մանուկը։ Միայն 960 թվականից հետո սկսում են հայտնվել անձնավորող փաստաթղթեր, որոնք Բարեպաշտ մականունը կապում էին բացառապես Լուի I֊ի[13] ի հետ։

Լուիի կրտսեր որդու՝ Կառլոսի թագավորության առանձնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Բարեպաշտը կյանքի վերջին տարիներին ավելի մեծ ապատիայով էր վերաբերում իշխանությանը՝ գործնականում դադարելով զբաղվել պետական գործերով և դրանք հանձնելով կնոջը՝ Յուդիֆին, և իր մերձավորներին, իսկ ողջ ազատ ժամանակը նվիրում էր աղոթքներին և սաղմոսներին։ Միակ բանը, որի հանդեպ նա դեռևս հետաքրքրություն ուներ, դա կրտսեր որդու՝ Կառլոսի ապագան էր։ 837 թվականին կնոջ հորդորով Լուին վերադարձավ այն մտադրությանը, որ թագավորությունը պիտի հատկացնի կրտսեր որդուն։ Աախանի համագումարի ժամանակ հայտարարվեց Կառլոսի թագավորության ձևավորման մասին՝ Վեզերի գետաբերանից մինչև Լուարա ընկած սահմաններով, իսկ հարավում՝ մինչ Մաստրիխտ, Տուլյա և Օսերա։ Նրա մայրաքաղաքը պիտի դառնար Փարիզը։ Ե՛վ Պիպինը, և՛ Լուի Բավարիացին այս նոր բաժանման արդյունքում մեծ կորուստներ[13][96] կրեցին։

838 թվականի մարտին Լուի Բավարիացին Տրիենտում հանդիպեց Լոտարի հետ և հոր դեմ միասնական գործողությունների մասին բանակցություններ վարեց։ Ի պատասխան՝ նույն տարվա հունիսին կայսրը հայտարարեց, որ նրանից խլում է Ֆրանկոնիան, որը նա զավթել էր առանց իր համաձայնության։ Բոլոր տիրակալություններից նրան մնաց միայն Բավարիան։ Լուի Բավարիացին, ում հայրն ամենաշատն էր պարտական գահին վերադառնալու համար, որոշեց զենքով պաշտպանել իր նվաճումները։ Լուի Բարեպաշտը հանդես եկավ որդու դեմ և Ռեյնով ճանապարհ ընկավ։ Կայսեր հայտնվելուն պես ֆրանկոնցիները, ալեմանները և թյուրինգիացիներն անհապաղ հեռացան Լուի Բավարիացուց, և վերջինս ստիպված էր նահանջել դեպի Բավարիա։ Հաղթանակած կայսրն անցավ Ալեմանիայով և 839 թվականին Զատիկը նշեց Բոդենի լճի իր Բոդման ապարանքում, շուտով այդտեղ հայտնվեց նաև խռովարար որդին՝ ներողամտություն հայցելով։ Լուի կայսրը ներեց նրան, բայց նրա իշխանության ներքո թողեց միայն Բավարիան[97]։

Պիպին Աքվիտանիացու մահը և թագավորության նոր բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս իրադարձությունների ժամանակ մահացավ Պիպինը՝ Աքվիտանիայի արքան։ Լուին Վորմս կանչեց ավագ որդուն՝ Լոտարին, և նրա հետ միասին անցկացրեց պետության վերջին բաժանում՝ նրա և Կառլոսի միջև։ Երկու եղբայրների տիրակալությունների սահմանը գիծ դարձավ, որն անցնում էր Մաասայով և հետո դեպի հարավ՝ մինչև Յուրա, այդտեղից՝ Ռոնայով։ Այդպիսով՝ Կառլոսի թագավորության մեջ մտան Նեյստրիան, Աքվիտանիան, Սեպտամանիան, Իսպանական մարզը և Բուրգունդիան՝ մինչ մերձծովյան Ալպեր։ Ո՛չ Լուի Բավարիացին, ո՛չ լուսահոգի Պիպինի երեխաները այս բաժանմանը չմասնակցեցին։ Ավելին․ Լոտարի ստացած հողերը հենց նրանք էին, որոնց հավակնում էր Լուի Բավարիացին[98]։ Այս բաժանումն ավելի ուշ նոր պատերազմ առաջ բերեց Լուի Բարեպաշտի[12][13][99] հետևորդների միջև։

Լուի Բարեպաշտի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

839 թվականի աշնանը կայսրը, սովորության համաձայն, որսի էր գնացել Արդենյան լեռներ։ Այստեղ նրան տեղեկատվություն հասավ, որ աքվիտանիացիները զենքի ուժին են դիմել, որպեսզի պաշտպանեն Պիպին I֊ի երեխաների իրավունքները։ Լուին զորքերն անհապաղ տարավ դեպի հարավ[100]։

Օգտվելով նրա բացակայությունից՝ Լուի Բավարիացին նորից գրավեց Ալեմանիան և Ֆրանկոնիան։ 840 թվականի ապրիլին Լուի Բարեպաշտը գնաց Ռեյնի մոտ՝ որդուն հանդարտեցնելու համար, վերադարձրեց Լուիի կողմից ողջ զավթվածը և մայիսի սկզբին կանգ առավ Զալցում։ այստեղ նա հիվանդացավ դողէրոցքով։ Օրեցօր հիվանդությունը սրվում էր։ Զգալով մոտալլուտ մահը՝ կայսրը հրամայեց իրեն տանել Ռեյնի միջնամասում՝ Ինգելգեյմի մոտ գտնվող կղզի։ Նիքարդի հաղորդմամբ՝ այստեղ նա մեծ տխրության մեջ անցկացրեց կյանքի վերջին 20 օրերը։ 840 թվականի հունիսի 20֊ին՝ կյանքի 63֊րդ տարում, մահացավ Արևմուտքի կայսր Լուի I Բարեպաշտը (չնայած Աստրոնոմն ասում է, որ նա ապրել է 64 տարի)։ Նրա մահճի մոտ ոչ ոք չկար ծանոթներից՝ բացի Դրոգո եղբորից։ Նրա մարմինը մեծարանքով հասցվեց Մեց և թաղվեց Սուրբ Առնուլֆի եկեղեցում, որտեղ արդեն թաղված էր նրա մայրը[12][39][101][100]։

Լուի Բարեպաշտը, հոր՝ Կառլոս Մեծի համեմատությամբ, արժանացավ առանձին կենսագրությունների, որոնք գրվել էին նրա ժամանակակիցների կողմից։ Նրա կենսագրությունը կազմել են պատմագիրներ Աստրոնոմն ու Թեգանը։ Պոետ Էռմոլդ Նիգելը Լուիին նվիրեց մի բանաստեղծություն, որտեղ նկարագրում էր նրա կյանքի առաջին կեսը։ Լուի Բարեպաշտի կառավարման մասին նմանատիպ նկարագրություն կա ֆրանկների թագավորության պատմագիրների մոտ, բերտինյան, ֆուլդական պատմագիրների և այլ քրոնիկների մոտ[12][102]։

Կառավարման արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատվեյ առաքյալ

Լուին միասնական Ֆրանկյան կայսրության վերջին կառավարիչն էր։ Նրա կառավարման վերջին տարիներին կայսրությունը ծանր ճգնաժամ էր ապրում[34]։ Նրա մահվանից հետո որդիների միջև պատերազմները շարունակվեցին։ Արդյունքում՝ Ֆոնտենի (841 թվականին) պատերազմից հետո 843 թվականին կնքվեց Վերդենյան պայմանագիրը, որը ֆիքսում էր կայսրությունը 3 թագավորությունների բաժանելը՝ Արևմտա֊ֆրանկյան (ապագա Ֆրանսիա), Արևելա֊ֆրանկյան (ապագա Գերմանիա) և Միջինը, որն իր հերթին բաժանվեց 3 մասի։ Բայց կայսրությունը, չնայած հիմա կազմված էր անկախ թագավորություններից, որոշ ժամանակ շարունակեց միասնական պետություն համարվել։ Նրա մասերը կառավարում էին Լուիի երեխաներն ու թոռները։ Հետագայում տեղի ունեցան մշտական բաժանումներ և հողերի սահմանագծումներ, թագավորությունն էլ ավելի էր թուլանում։ IX դարի վերջում Կառլոս Մեծի կայսրության մեջ մտնող հողերում գոյություն ուներ 6 թագավորություն․ Արևմտա֊ֆրանկյան, Արևելա֊ֆրանկյան, Իտալական, Վերին Բուրգունդյան, Ստորին Բուրգունդյան և Պամպլոնական։ Բացի այդ՝ թագավորություններում (հատկապես դա նկատելի էր Արևմտա֊ֆրանկյան թագավորությունում) ձևավորվում էին տարածքային կազմավորումներ, որոնց կառավարիչներն իրենց պահում էին ինչպես անկախ ղեկավարներ[103]։

884 թվականին կայսրությունը կարճ ժամանակով նորից միավորվեց Լուիի թոռան՝ Կառլոս III Գերի ձեռքերում, բայց արդեն 888 թվականին տեղի ունեցավ վերջնական պառակտումը[103]։

Իր նախորդի (Կառլոս Մեծի) և փոխարինողի (Կառլոս II Ճաղատի) կառավարման ժամանակաշրջանների համեմատությամբ՝ Լուի Բարեպաշտի ժամանակաշրջանը նշվում է գրականության և արվեստի ոչ նշանակալի անկմամբ, ինչը կապված է մշակույթի եկեղեցական ասպեկտի վրա կայսեր առանձնահատուկ ուշադրությամբ։ Սակայն նրա կառավարումն էլ աշխարհին տվեց Կարոլինգյան վերածննդի այնպիսի հռչակավոր գործիչների, ինչպիսիք են՝ Ագոբարդ Լիոնացին, Վալաֆրիդ Ստրաբոնը, Իոնա Օռլեանցուն, Պասքազիա Ռադբերտին, Նիտքարդին և այլոց։ Սա պատմագիրներին թույլ է տալիս Լուի Բարեպաշտի ժամանակաշրջանը համարել Ֆրանկյան պետության մշակույթի ծաղկման ժամանակահատված[13][34]։

Բազմաթիվ ձեռագրեր, որոնք զարդարված էին մանրանկարներով, հանդիսանում էին արվեստի իրական ստեղծագործություններ։ Լուի Բարեպաշտն ընդունում էր կանոններ, որպեսզի շարունակեին աշխատել դպրոցները, որոնք հիմնվել էին նրա հոր օրոք, ինչպես նաև հոգ էր տանում հոգևորական դասի և պետական չինովնիկների կրթական ցենզի բարձրացման համար։ Շարունակվում էր վանքերի և մենաստանների կառուցումը[104].

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1-ին կին՝ 794 թվականից՝ Իրմենգարդան Քեսպանգաուից (780 թվականից մինչև 818 թվականի հոկտեմբերի 3-ը), Քասպենգաուի կոմսի՝

Ինգրամմի դուստրը

    1. Լոտար I (795 թվականից - 855 թվականի սեպտեմբերի 29),Միջին թագավորության թագավոր, կայսր
    2. Պիպին I (Աքվիտանիայի արքա) (797 թվական - 838 թվականի դեկտեմբերի 13), Աքվիտանիայի արքա
    3. Ռոտրուդա, ամուսին․ Լիմոժի կոմս Ռատյե Պիպին Աքվիտանիացու փեսան
    4. Բերտա ամուսին Լիմոժի կոմս Ռատյե
    5. Հիլդեգարդա (803 թվական - 860 թվականի օգոստոսի 23), Լան քաղաքի Սուրբ Իոննի մենաստանի աբբայուհի
    6. Լուի II Գերմանացի (805 թվական - 876 թվականի օգոստոսի 28) -Արևելա֊ֆրանկյան թագավորության արքա
  1. 2-րդ կին․ 819 թվականից - Յուդիֆ Բավարիացի (805 թվական - 843 թվականի ապրիլի 19 կամ 23), Վելֆ I֊ի դուստրը
    1. Գիզելա (820 թվական - 874 թվականի հուլիսի 5)
    2. Կառլոս II Ճաղատ (823 թվականի հունիսի 13 - 877 թվականի հոկտեմբերի 6), Արևմտա֊ֆրանկյան թագավորության արքա

Թեոդելինդա Սանսկայի հետ կապից ունեցել է 2 երեխա՝

  1. Ալպաիս (Էլֆեյդ) (794 թվական - 852 թվական), Փարիզի կոմս,
  2. Սանսայի կոմս Առնուլֆ (794 թվական - 841 թվական), Սանսայի կոմս։

Ընդունված էր համարել, որ Լուիի դուստրն Ադելաիդան էր՝ Ռոբերտ Զորեղի կինը։ Բայց այժմ այդ վարկածը գործնականում հերքված է։ Ադելաիդան համարվում է Գուգո III Տուրայեցու (շուրջ 765 - շուրջ 837 թվականները) դուստրը, Օսերի կոմս Կոնրադա I Ծերի այրին։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 249—254. — ISBN 978-2-9501509-3-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://fmg.ac/Projects/MedLands/CAROLINGIANS.htm
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 BeWeB
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
  5. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 354. — ISBN 978-2-9501509-3-6
  6. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 285—286. — ISBN 978-2-9501509-3-6
  7. 7,0 7,1 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 256. — ISBN 978-2-9501509-3-6
  8. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 301—307. — ISBN 978-2-9501509-3-6
  9. 9,0 9,1 9,2 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 255. — ISBN 978-2-9501509-3-6
  10. 10,0 10,1 Lundy D. R. The Peerage
  11. Էյնքարդը տեղանվան անունը տալիս է որպես Cassanoilum։ Ժամանակակից հետազոտողներն այս վայրը նույնականացնում են Պուատիեի մոտ գտնվող Շասսենյուի ֆր.՝ Chasseneuil հետ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ դա կարող է լինել Գարոննայի մոտ գտնվող Շասսենյուն։
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 «Louis I (Holy Roman emperor)». Британника. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 7.4.2013-ին. {{cite web}}: Text "Britannica OnLine" ignored (օգնություն)
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 Schieffer T. Ludwig der Fromme // Neue Deutsche Biographie. — 1987. — Bd. 15. — S. 311—318.
  14. Астроном (3).
  15. Теган (гл. 19).
  16. Астроном (гл. 7).
  17. Астроном (гл. 19).
  18. Хэгерманн Д., 2003, էջ 167—175
  19. ֆրանկյան թագավորության խնամակալներ (год 781)
  20. 20,0 20,1 20,2 Астроном (гл. 8).
  21. Хэгерманн Д., 2003, էջ 318—320
  22. 22,0 22,1 22,2 22,3 Lewis A. R., 1965, էջ 38—49
  23. Ֆրանսիական աղբյուրներում մարմնավորում է Զադդոնին։
  24. Ֆրանսիական աղբյուրներում նա հիշատակվում է որպես Խամուր։
  25. Ֆրանկյան թագավորության ժամանակագիրներ(год 801); Աստղագետ (гл. 10 и 13); Էրմոլդ Նիգել։
  26. Астроном (14).
  27. 805 թվականը համարվում է Անդորրայի պետության հիմնադրման սկիզբը։
  28. Usunáriz Garayoa J. M., 2006, էջ 27
  29. ֆրանկյան թագավորության պատմագիրներ (год 806).
  30. Хэгерманн Д., 2003, էջ 526—528
  31. 31,0 31,1 Астроном (гл. 15—16).
  32. Астроном (гл. 17)
  33. Астроном (гл. 18).
  34. 34,00 34,01 34,02 34,03 34,04 34,05 34,06 34,07 34,08 34,09 34,10 34,11 34,12 Breukelaar A. Ludwig der Fromme // Biographisch-Bibliographisches Kirchenlexikon. — 1993. — S. 337—343.
  35. Lewis A. R., 1965, էջ 50—68
  36. Կառլոս Ավագը մահացել է 811 թվականին, Պիպինը՝ 810 թվականին։
  37. Ֆրանկյան թագավորության պատմագիրներ(год 813); Астроном (гл. 20); Теган (гл. 6 и 7); Էրմոլդ Նիգել.
  38. The New Cambridge Medieval History, 1995, էջ 110
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 Сидоров А. И. Взлёт и падение Каролингов // Историки эпохи Каролингов. — М.: РОССПЭН, 1999. — С. 195—200. — ISBN 5-86004-160-8.
  40. The New Cambridge Medieval History, 1995, էջ 111 & 112
  41. Анналы королевства франков (год 814); Астроном (гл. 21—23); Теган (гл. 8 и 12); Нитхард (I, 2).
  42. Теган (гл. 9—14).
  43. Բացառություն է հանդիսանում Հենրիխ IV֊ի թագադրումը, որն անցավ Շարտրում, այլ ոչ թե Ռեյմսում. ըստ լեգենդի՝ Քլոդվիգն առաջինն էր, ով կնքվեց Ռեյմսում, բայց չթագադրվեց։
  44. The New Cambridge Medieval History, 1995, էջ 111
  45. Левандовский А. П., 1995, էջ 154—158
  46. Тейс Л., 1993, էջ 21—23
  47. Текст капитулярия о разделе; Анналы королевства франков (год 817); Астроном (гл. 29); Теган (гл. 21)
  48. The New Cambridge Medieval History, 1995, էջ 112
  49. 49,0 49,1 Левандовский А. П., 1995, էջ 158
  50. Тейс Л., 1993, էջ 22—23
  51. Астроном (гл. 29—30); Теган (гл. 22—24); Нитхард (I, 2).
  52. 52,0 52,1 The New Cambridge Medieval History, 1995, էջ 114—115
  53. Астроном (гл. 34—35).
  54. A. de Courson. Cartulaire de l’Abbaye de Redon, en Bretagne. — Paris: Imprimerie Impériale, 1863. — P. 102—103.
  55. Анналы королевства франков (год 818); Астроном (гл. 30); Теган (гл. 25); Эрмольд Нигелл.
  56. Smith J. M. H., 1992, էջ 64—66
  57. Կաղապար:Книга:Астроном: Жизнь императора Людовика
  58. Анналы королевства франков (годы 822—824); Астроном (гл. 35 и 39); Теган (гл. 31); Эрмольд Нигелл.
  59. Smith J. M. H., 1992, էջ 66
  60. Бертинские анналы (годы 836—837).
  61. Smith J. M. H., 1992, էջ 82—85
  62. 62,0 62,1 «Aachen» (անգլերեն). Catholic Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 7.4.2013-ին.
  63. Анналы королевства франков (годы 819—821); Астроном (гл. 31—35); Теган (гл. 27); Тржештик Д. Возникновение славянских государств в Среднем Подунавье. С.69 — 86. // Раннефеодальные государства и народности (южные и западные славяне VI—XII вв.); Раннефеодальные государства на Балканах (VI—XII вв.) С.223 — 225.
  64. Այլ տվյալներով 820 թվականին։
  65. Анналы королевства франков; Тржетик Д. Возникновение славянских государств в Среднем Подунавье. С.69 — 81. // Раннефеодальные государства и народности (южные и западные славяне VI—XII вв.)
  66. Анналы королевства франков (годы 817—826); Астроном (гл. 25, 29, 36 и 40); Ронин В. К., Флоря Б. Н. Государство и общество у полабских и поморских славян. С.116 — 136. // Раннефеодальные государства и народности (южные и западные славяне VI—XII вв.)
  67. Гильфердинг А. Ф. История балтийских славян. — СПб.: Издание Д. К. Кожанчикова, 1874. — С. 286—291. — 480 с.
  68. Анналы королевства франков (годы 827—830); Астроном (гл. 39 и 42); Теган (гл. 32); Койчева Е., Кочев Н. Болгарское государство с середины VIII до конца IX в. С. 51 — 68. // Раннефеодальные государства и народности (южные и западные славяне VI—XII вв.). С.158 — 159.
  69. Константин Багрянородный. Об управлении империей. Гл.30.
  70. Тржештик Д. Возникновение славянских государств в Среднем Подунавье. С. 69 — 86. // Раннефеодальные государства и народности (южные и западные славяне VI—XII вв.)
  71. Usunáriz Garayoa J. M., 2006, էջ 27—28
  72. Анналы королевства франков (годы 818—820); Астроном (гл. 32, 35 и 37).
  73. Анналы королевства франков (годы 815—827); Астроном (гл. 40—42); Теган (гл. 34).
  74. The New Cambridge Medieval History, 1995, էջ 116 & 143
  75. Lewis A. R., 1965, էջ 91—98
  76. Бертинские анналы (год 836).
  77. The New Cambridge Medieval History, 1995, էջ 116
  78. Анналы королевства франков; Астроном, 31 и 32.
  79. Теган (гл. 35).
  80. Астроном (гл. 43); Теган (гл. 36); Нитхард (I, 3).
  81. The New Cambridge Medieval History, 1995, էջ 115—116
  82. Бертинские анналы (год 830); Астроном (гл. 44—45); Теган (гл. 36—37); Нитхард (I, 3).
  83. 83,0 83,1 83,2 83,3 83,4 The New Cambridge Medieval History, 1995, էջ 116—118
  84. Бертинские анналы (годы 831 и 832); Астроном (гл. 46 и 47); Теган (гл. 38—40).
  85. Бертинские анналы (год 833); Астроном (гл. 48); Теган (гл. 41—42); Нитхард (I, 4).
  86. Бертинские анналы (год 833); Астроном (гл. 49); Теган (гл. 43—44); Нитхард (I, 4).
  87. 87,0 87,1 Бертинские анналы (год 834); Астроном (гл. 51—53); Нитхард (I, 3—5); Теган (гл. 45—55)
  88. The New Cambridge Medieval History, 1995, էջ 119
  89. Анналы королевства франков (год 826); Астроном (глава 40); Теган (гл. 33); Эрмольд Нигелл.
  90. The New Cambridge Medieval History, 1995, էջ 127—128
  91. Анналы королевства франков (годы 829—861); Римберт. Житие святого Ансгара (главы 1—12); Эрмольд Нигелл; Губанов И. Б. Культура и общество скандинавов эпохи викингов. С.85 — 87; Джонс Г. Викинги. С.94 — 100.
  92. Анналы королевства франков; Бертинские анналы; Ксантенские анналы; Стриннгольм А. Походы викингов. С.29-34; Джонс Г. Викинги. С.204 — 206.
  93. Бертинские анналы (год 839).
  94. Тейс Л., 1993, էջ 16—25
  95. Гизо Ф. История цивилизации во Франции. С. 190—219; Грамота Людовика Благочестивого папе римскому Пасхалию I.
  96. Бертинские анналы (год 839); Астроном (гл. 59); Нитхард (I, 6).
  97. Бертинские анналы (год 838); Астроном (гл. 60—61); Нитхард (I, 6).
  98. Астроном (гл. 61); Нитхард (I, 7—8).
  99. The New Cambridge Medieval History, 1995, էջ 118—119
  100. 100,0 100,1 Астроном (гл. 62—64); Нитхард (I, 8); Бертинские анналы (год 840).
  101. Тейс Л., 1993
  102. Источниковедение истории средних веков. էջեր 80–83. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  103. 103,0 103,1 Тейс Л., 1993, էջ 126—127
  104. Тейс Л., 1993, էջ 83—86

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներ
  • «Документы времени правления Людовика Благочестивого» (լատիներեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 11-ին.
  • Документы времени правления Людовика Благочестивого (лат.) (недоступная ссылка - история). Проверено 11 июня 2009. Архивировано 31 января 2011 года.
  • Анналы королевства франков (Annales regni Francorum) // Scriptores rerum Germanicarum. - Hannover, 1895.
  • Астроном. Жизнь императора Людовика// Историки эпохи Каролингов / пер. с лат. А. В. Тарасовой. - М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 1999. - С. 37-94. - 1 000 экз. - ISBN 5-86004-160-8.
  • Бертинские анналы = Annales Bertiniani. 830-882. // MGH SS. - Т. I. - P. 419-515.
  • Бертинские анналы, часть 1․
  • Бертинские анналы, часть 2.
  • Ксантенские анналы // Историки эпохи Каролингов / пер. с лат. А. И. Сидорова. - М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 1999. - С. 143-160. - 287 с. - 1000 экз. - ISBN 5-86004-160-8.
  • Нитхард. История в четырёх книгах, кн. I // Историки эпохи Каролингов / пер. с лат. А.И. Сидорова. - М.: РОССПЭН, 1999. - С. 97-142. - 1 000 экз. - ISBN 5-86004-160-8.
  • Теган. Деяния императора Людовика. - СПб.: Издательство «Алетейя», 2003. - 192 с. - 1000 экз. - ISBN 5-89329-603-6.
  • Эйнхард. Жизнь Карла Великого // Историки эпохи Каролингов / пер. с лат. А. В. Тарасовой. - М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 1999. - С. 7-35. - 1 000 экз. - ISBN 5-86004-160-8.
  • Эрмольд Нигелл. Прославление Людовика (фрагменты) // Памятники средневековой латинской литературы. VIII - IX века / редактор Гаспаров М.Л. - М.: Издательство «Наука», 2006. - С. 269-282. - ISBN 5-02-033919-9.
Հետազոտություններ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]