Վիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիկ (այլ կիրառումներ)
Մունիցիպալիտետ
Վիկ
Vic
Դրոշ Զինանշան
Flag of Vic.svg Escut de Vic.svg

Catedral de Sant Pere de Vic - 001.jpg
Վիկի կատեդրալ
Կոորդինատներ: 41°55′52″ հս․ լ. 2°15′21″ ավ. ե. / 41.93111° հս․. լ. 2.25583° ավ. ե. / 41.93111; 2.25583
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿատալոնիա
ՆահանգԲարսելոնա
ՇրջանՕսոնա
ՔաղաքապետԽոսեպ Մարիա Վիլա դ'Աբադալ Սեռա (իսպ.՝ Josep Maria Vila d'Abadal Serra)
Մակերես30.92 կմ²
ԲԾՄ484 մ
Խոսվող լեզուներԻսպանիա, Կատալոներենկատ.՝ 
Բնակչություն41․647 մարդ (2010)
Խտություն1,300 մարդ/կմ²
ՏեղաբնականունVicense, vigitano, vigatán, ausense, ausetano, ausonense
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքսներ08500
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքvic.cat
##Վիկ (Իսպանիա)
Red pog.png
##Վիկ (Կատալոնիա)
Red pog.png

Վիկ (կատ.՝ Vic կամ կատ.՝ Vich[1][2]), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Մտնում է Կատալոնիա ինքնավար համայնքում՝ Բարսելոնա պրովինցիայի մեջ։ Գտնվում է Օսոնա շրջանում։ Ներառում է համանուն Վիկ քաղաքն ու Սենտֆորեսն (կատ.՝ Sentfores) ու Լա Գիշան (կատ.՝ La Guixa)։ Կատալոնիայի կարևորագույն նշանակության քաղաքներից է։ Բարսելոնայից գտնվում է ընդամենը 69 կմ, իսկ Խիրոնայից՝ 60 կմ հեռավորության վրա։

Քաղաքը հայտնի է ձմռան ամիսներին դիտվող խիտ մառախուղներով։ Այստեղ միջին ցածր ջերմաստիճանը կազմում է -10 °C, իսկ առավելագույն ցածրը գրանցվել է -24 °C։ Դիտվում են սառը և դաժան ձնաբքեր։

Ք․ա․ III դարում Վիկ քաղաքը Պիրենեյան թերակղզու գլխավոր քաղաքներից։ Հետո դարձել է Հռոմեական կալոնա (գաղութ), իսկ ավելի ուշ՝ Կատալոնիայի կոմսություններից մեկի մայրաքաղաք։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 20-րդ դարի սկզբին կազմել է 9500 մարդ։ 2008 թվականի մարդահամարի տվյալների համաձայն բնակչությունը կազմել է 38.964 մարդ։

Բնակչություն[3]
1900 1930 1950 1970 1981 1986 2006 2008
12.075 15.005 16.975 25.906 30.155 28.583 38.747 38.964

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայոր հրապարակը (կատ.՝ Plaça Major) մինչ այժմ պահպանում է գոթական ոճով կառուցված իր տեսքը, իսկ մեր օրերում այն քաղաքի գլխավոր հրապարակն է։ Երեքշաբթի և շաբաթ օրերին այստեղ ստեղծվում է շուկա, որտեղ վաճառքի են հանվում կատալոնյան երշիկեղեն և կաշվե իրեր։ Քաղաքից ոչ հեռու, XI դարում կանգնեցվել է Campanar i cripta de la catedral հռոմեական աշտարակը, որտեղ հետագայում կառուցվել է Վիկի տաճարը։ XX դարում այն նկարել է կատալոնացի հայտնի նկարիչ Խոսե Մարիա Սենտը։ Տաճարի հարևանությամբ գործում է Վիկի եպիսկոպոսական թանգարանը (Museu Episcopal de Vic), որտեղ պահվում են Կատալոնիայի հռոմեական նմուշները։ Տաճարի շուրջ կան XIV—XV դարերի առանձնատներ, ինչպես օրինակ՝ Կասա դե լա Սիուտատ (Casa de la Ciutat)։

1910 թվականի մայիս ամսվա 3 շաբաթներն այստեղ է անցկացրել կատալոնացի հայտնի քանդակագործ և ճարտարապետ Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի ի Կորնետը։

Վիկի եպիսկոպոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբբա Օլիբա (կատ.՝ Oliba) - Վիկ քաղաքի եպիսկոպոս 1018—1046 թվականներին։ Նա լավ հարաբերությունների մեջ է եղել Բարսելոնայի կոմս Բերենգեր Ռամոն I-ի հետ և վերանորոգել է Վիկ քաղաքի տաճարը կոմսի մոր՝ Էրմեսինդա Կարկասոնացու օգնությամբ։ Նոր տաճարը վերաբացվել է 1038 թվականի օգոստոսի 31-ին՝ Պետրոսի և Պողոսի տոնի ժամանակ։
  • Բեռնալդ Կալբո - 1223 (որոշ աղբյուրներով՝ 1233) թվականին Վիկի եպիսկոպոս։ Մահացել է 1243 թվականին Վիկում։ Նա թաղված է Վիկի տաճարում։
  • Խուան Էնխուերա - եպիսկոպոս է օծվել 1505 թվականի դեկտեմբերի 19-ին, 1510 օգոստոսի 9-ին դարձել է Լլեյդայի եպիսկոպոս։ Մահացել է 1513 թվականին Վալենսիայում։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Испания. Изд-во «Вокруг света». Изд.2-е стереотипное. 2006.
  • Вся Барселона. Коллекция «Вся Испания». Русское издание. Editorial Escudo de Oro S.A., Barcelona

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]