Բոդենի լիճ
Կոորդինատներ | ||
Երկիր | ![]() ![]() ![]() | |
Երկարություն | 63 (Բրեգենց-Բոդման ) կմ | |
Լայնություն | 14 (Ֆրիդրիխսհաֆեն-Ռոմանսհորն) կմ | |
Ավազանի մակերեսը | 536 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 254 մ | |
Միջին խորությունը | 90 մ | |
Կղզիներ | Լինդաու, Մաինաու, Ղայշենաու, Դոմինիկյան կղզի, Վերդ, վեց չբնակեցված կղզիներ | |
![]() ![]() | ||
Բոդենի լիճ (գերմ.՝ Bodensee), լիճ Նախաալպերներում՝ Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանին։ Մակերեսը 538 կմ2 է, խորությունը մինչև 252 մ։ Լճափերին են Կոնստանց, Ֆրիդրիխսհաֆեն, Բրեգենց քաղաքները։ Ափը կազմված է հիմնականում խճաքարից, որոշ հատվածներում կարելի է հանդիպել իսկական ավազե ափերի։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջանի կլիման մեղմ է։ Լճի սառեցումը հարյուր տարին մեկ է տեղի ունենում, երբ լիճն այնքան է սառչում, որ ոտքով կարելի է ացնել նրա վրայով։ Վերջին երեք սառեցումները եղել են 1963, 1880, 1830 թ.-ին։ Ջրի ջերմաստիճանը հուլիսին կազմում է 20 °C, հոկտեմբերին՝ 15 °C, սակայն շատ շոգ օրերին այն կարող է բարձրանալ մինչև 25 °C։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը ստացել է Bodman կայսերական հնագույն ամրոցի անունից։ Հայտնի է նաև Կոնստանցի լիճ անվամբ, որն էլ ստացել է Կոնստանց քաղաքի անունից[1]։
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոդենի լճում մինչ այժմ հայտնի են 412 տեսակի թռչուններ և 45 տեսակի ձկներ։ Տարածքում ամենից շատ հանդիպող թռչնատեսակներից են կեռնեխը, սերինոսը, սարյակը, շիկահավը, կապույտ երաշտահավը, ինչպես նաև բադերի և սագերի տեսակներ։ Ձկնորսության տարեկան եկամուտը կազմում է 1,5 մլն. կգ։ Ձկնորսության համար կարևոր նշանակություն ունեցող ձկնատեսակներից են Բոդենի լճի սիգը, պերկեսը, գայլաձուկը, շիղաձուկը, օձաձուկը, իշխանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 501)։ ![]() |