Կոնստանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
գերմ.՝ Große Kreisstadt Konstanz
Դրոշ Զինանշան
Flagge Konstanz.svg Wappen Konstanz.svg

Konstanz im Schnee 2006.jpg
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումParadies?[1], Litzelstetten?, Wollmatingen?, Staad?, Allmannsdorf? և Petershausen?[1]
Մակերես54,11 կմ²
ԲԾՄ402 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն84 760 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ7533 և 7531
Փոստային ինդեքսներ78462–78467
Ավտոմոբիլային կոդKN
Պաշտոնական կայքkonstanz.de(գերմ.)
##Կոնստանց (Գերմանիա)
Red pog.png

Կոնստանց (գերմ.՝ Konstanz [ˈkɔnstants], [ˈkɔnʃtants] Քոնշթանց, ալեմանյան բարբառ՝ Konschdanz. German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈkɔnstants]]] ( )), նավահանգստային և համալսարանական քաղաք Գերմանիայի հարավում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի[3] Ֆրայբոուրգի օկրուգում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Բոդենի (կամ Քոնսթանցի) լճի ափին՝ այդ լճից Հռենոս գետի դուրս գալու վայրի մերձակայքում, Շվեյցարիայի հետ Գերմանիայի ունեցած պետական սահմանի մոտ։ Զբաղեցնում է 55,65 կմ² տարածք։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 84 736։ Հոմեական կաթոլիկ եկեղեցու թեմական աթոռանիստ է (ավելի քան 1200 տարի)։ Տեսարժան վայրերից են քաղաքի խորհրդանշական հուշարձանը համարվող «Իմպերիա» («Կայսրություն») քանդակը (գտնվում է լճի ափին՝ նավահանգստում), հնամյա տաճարը, դոմինիկյան վանքը, որտեղ մի ժամանակ բանտարկված է եղել Յան Հուսը (ներկայումս հյուրանոց է), Հռենոսի վրա գցված կամուրջը, քաղաքապետարանը, հազարամյակներ առաջ գերանասյուների վրա կանգնեցված փայտե շինությունները (վերջիններս, լինելով Ալպյան տարածաշրջանի նմանատիպ նախապատմական կառույցների բաղկացուցիչ մաս, ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[4])...

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս քարեդարյան ժամանակներում։ Հռոմեական կայսր Օգոստոս Օկտավիանոսի օրոք այստեղ կելտերին փոխարինել են վերջիններիս նկատմամբ հաղթանակ տարած հին հռոմեացիները[5], ովքեր Հռենոսի ափին մի փոքր քաղաք են հիմնել։ Բնակավայրի ներկայիս անվանումը թերևս առնչվում է հռոմեական կայսր Կոնստանտիուս Քլորուսի հետ, ով մոտավորապես 300 թվականին այս վայրերում հաղթանակ է տարել ալեմանների նկատմամբ և մի հզոր բերդ է կառուցել[6] (այդ բերդի մնացորդները հայտնաբերվել են 2003 թվականին

Մոտավորապես 585 թվականից բնակավայրը դարձել է եպիսկոպոսական աթոռանիստ և կարևոր հոգևոր կենտրոն։

1192—1548 թթ. ստացել է կայսերական ազատ քաղաքի կարգավիճակ։

1183 թվականին այստեղ Ֆրիդրիխ Բարբարոսան հաշտություն է կնքել լոմբարդների հետ[7]։

1414—1418 թթ.  քաղաքի տաճարը վերածվել է տիեզերական ժողովների անցկացման վայրի[8]։

1415 թվականին այստեղ խարույկ է հանվել Յան Հուսը։

1806 թ. քաղաքը մտել է Բադենի երկրամասի կազմի մեջ։

1966 թ. հանդիսավորությամբ բացվել է կիրառական գիտությունների համալսարանը (գերմ.՝ Hochschule Konstanz Technik, Wirtschaft und Gestaltung).[9]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանցին բնորոշ է օվկիանոսային կլիմայի որոշակի աստիճան (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb), որը մեղմացվում է լճի առկայության շնորհիվ և դրսևորվում է տաք ու խոնավ ամառներով և ցուրտ ու ձնառատ ձմեռներով[10]։

Կոնստանց 1991-2020, extremes 1973-2021ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.3
(61.3)
19.4
(66.9)
24.4
(75.9)
30.7
(87.3)
32.2
(90)
36.3
(97.3)
36.9
(98.4)
36.5
(97.7)
30.9
(87.6)
25.8
(78.4)
22.0
(71.6)
16.8
(62.2)
36.9
(98.4)
Միջին բարձր °C (°F) 3.8
(38.8)
5.8
(42.4)
11.1
(52)
16.1
(61)
20.2
(68.4)
23.9
(75)
25.7
(78.3)
25.3
(77.5)
20.5
(68.9)
14.5
(58.1)
8.2
(46.8)
4.5
(40.1)
14.97
(58.94)
Միջին օրական °C (°F) 1.2
(34.2)
2.1
(35.8)
6.0
(42.8)
10.2
(50.4)
14.5
(58.1)
18.1
(64.6)
19.9
(67.8)
19.5
(67.1)
15.0
(59)
10.3
(50.5)
5.2
(41.4)
2.0
(35.6)
10.33
(50.61)
Միջին ցածր °C (°F) −1.0
(30.2)
−0.9
(30.4)
1.9
(35.4)
5.3
(41.5)
9.5
(49.1)
13.3
(55.9)
15.0
(59)
14.8
(58.6)
11.2
(52.2)
7.2
(45)
3.0
(37.4)
−0.1
(31.8)
6.6
(43.88)
Ռեկորդային ցածր °C (°F) −19.0
(−2.2)
−13.7
(7.3)
−12.5
(9.5)
−3.5
(25.7)
−0.6
(30.9)
4.4
(39.9)
7.6
(45.7)
6.8
(44.2)
2.4
(36.3)
−3.8
(25.2)
−9.0
(15.8)
−13.7
(7.3)
−19
(−2.2)
Տեղումներ մմ (դյույմ) 45.8
(1.803)
44.8
(1.764)
50.6
(1.992)
56.5
(2.224)
89.2
(3.512)
99.7
(3.925)
96.3
(3.791)
97.7
(3.846)
69.4
(2.732)
62.8
(2.472)
57.5
(2.264)
63.6
(2.504)
833.9
(32.829)
Միջին ամսական արևային ժամ 51.4 85.8 149.1 191.6 216.0 235.5 254.0 231.8 166.5 101.0 53.5 44.6 1780,8
աղբյուր: Data derived from Deutscher Wetterdienst[11]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանցի քույր քաղաքներն են[13]՝

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլրիխ Ցազիուս
Գիյոմ Անրի Դուֆուր
Մարի Էլլենռիդեր, ինքնանկար, 1819

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.konstanz.de/site/Konstanz/get/documents_E-1364000505/konstanz/Dateien/Leben%20in%20Konstanz/Konstanz%20in%20Zahlen/Stadtteilprofile%202018%20-%20Statistiken-Kennzahlen-Stadtteile%20im%20Vergleich_Statistik-Bericht%2006_2018.pdf(untranslated), 2018.
  2. https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnisFederal Statistical Office.
  3. Webbref|url=https://www.ne.se/uppslagsverk/encyklopedi/l%C3%A5ng/konstanz%7Ctitel=Konstanz - Uppslagsverk - NE.se|hämtdatum=2018-07-09|verk=www.ne.se|språk=sv
  4. Centre UNESCO World Heritage։ «Prehistoric Pile Dwellings around the Alps»։ whc.unesco.org 
  5. http://www.alt-konstanz.de/Ereignisse/Chronik.html (en alemán)
  6. Cita web |url=http://www.konstanz.de/tourismus/01915/01923/index.html |título=Copia archivada |fechaacceso=9 de octubre de 2011 |urlarchivo=https://web.archive.org/web/20110916000638/http://www.konstanz.de/tourismus/01915/01923/index.html |fechaarchivo=16 de septiembre de 2011
  7. http://www.biografiasyvidas.com/biografia/f/federico_i.htm Biografía de Federico Barbarroja
  8. http://ec.aciprensa.com/wiki/Concilio_de_Constanza
  9. citar web|url=http://statistik-bw.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_11001.pdf%7Ctítulo=Bevölkerung Archived 2012-10-17 at the Wayback Machine. und Erwerbstätigkeit 2011|autor=|data=|publicado=Statistisches Landesamt Baden-Württemberg|língua2=de|acessodata=2013-02-15|arquivourl=https://web.archive.org/web/20121017132834/http://statistik-bw.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_11001.pdf%7Carquivodata%3D2012-10-17%7Curlmorta%3Dyes
  10. «Konstanz, Konstanz, Baden-Württemberg, Deutschland - Städte und Dörfer der Welt»։ de.db-city.com (գերմաներեն)։ Վերցված է 2019-02-05 
  11. «Wetter und Klima - Deutscher Wetterdienst - CDC (Climate Data Center)»։ www.dwd.de 
  12. «Kostanz (442m)»։ weatheronline.co.nz 
  13. «Städtepartnerschaften»։ konstanz.de (գերմաներեն)։ Konstanz։ Վերցված է 2021-02-16 
  14. Wikisource-logo.svg «Ulric Zasius»։ Catholic Encyclopedia 15։ 1912 
  15.  «Cotta (family)»։ Encyclopædia Britannica 7 (11th ed.)։ 1911։ էջեր 250–251; page 251։ «his youngest son, Johann Friedrich, Freiherr Cotta von Cottendorf (1764–1832).... In 1825 he started steamboats, for the first time, on Lake Constance, and introduced them in the following year on the Rhine.» 
  16.  «Hug, Johann Leonhard»։ Encyclopædia Britannica 13 (11th ed.)։ 1911։ էջ 856 
  17.  «Dufour, Wilhelm Heinrich»։ Encyclopædia Britannica 8 (11th ed.)։ 1911։ էջ 646 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Philipp Ruppert։ Das alte Konstanz in Schrift und Stift. Die Chroniken der Stadt Konstanz. Münsterbau-Verein, Konstanz 1891 (archive.org| DieChronikenDerStadtKonstanz | Scan |Blatt=n2).
  • Theodor Ludwig։ Die Konstanzer Geschichtsschreibung bis zum 18. Jahrhundert. Dissertation. Trübner, Straßburg 1894,
  • Joseph Laible։ Geschichte der Stadt Konstanz. Ackermann, Konstanz 1896 (Reprint։ Autengruber und Hrdina, Offenbach 2000, ISBN 3-934743-17-X).
  • Wilhelm Martens։ Geschichte der Stadt Konstanz. Karl Geß, Großh. Hofbuchhändler, Konstanz 1911, OCLC 35622610.
  • Josef Rest։ Von den Anfängen des Buchdrucks in Konstanz. In։ Konstanzer Zeitung. Festnummer zur 200-Jahrfeier der Konstanzer Zeitung. Reuss & Itta, Konstanz 1928.
  • Konrad Beyerle։ Die Geschichte des Chorstifts St. Johann zu Konstanz. In։ Freiburger Diözesan-Archiv. Band 31 = N.F. 4, 1903, (freidok.uni-freiburg.de [PDF; 41,3 MB])
  • Otto Feger։ Kleine Geschichte der Stadt Konstanz. 3., unv. Auflage. Rosgarten, Konstanz 1972, ISBN 3-87685-050-9.
  • Hermann Fiebing։ Konstanzer Druck- und Verlagswesen früherer Jahrhunderte. Beitrag zu seiner Geschichte von den Anfängen bis zum Beginn des 19. Jahrhunderts. Druckerei und Verlagsanstalt Konstanz, Konstanz 1974, ISBN 3-87940-046-6.
  • Alexander-von-Humboldt-Gymnasium (Hrsg.)։ Bürgerschule, Zeppelin-Oberrealschule. Alexander-von-Humboldt-Gymnasium 1930–1980. Stadler, Konstanz 1980, ISBN 3-7977-0060-1.
  • Peter F. Kramml։ Kaiser Friedrich III. und die Reichsstadt Konstanz (1440–1493). Die Bodenseemetropole am Ausgang des Mittelalters (= Konstanzer Geschichts- und Rechtsquellen. Band 29). Thorbecke, Sigmaringen 1985, ISBN 3-7995-6829-8.
  • Richard Friedenthal։ Jan Hus. Der Ketzer und das Jahrhundert der Revolutionskriege. 2. Auflage. Piper, München 1987, ISBN 3-492-10331-6.
  • Elmar B. Fetscher։ Der Konstanzer Bürgermeister Karl Hüetlin und seine Zeit (1832–1849). Südkurier, Konstanz 1988, ISBN 3-87799-085-1.
  • Helmut Maurer u. a.։ Geschichte der Stadt Konstanz. 6 Bände. Stadler, Konstanz 1989–1995, ISBN 3-7977-0182-9.
  • Bruno Helmle։ Erinnerungen und Gedanken eines Oberbürgermeisters. Stadler, Konstanz 1990, ISBN 3-7977-0222-1.
  • Städtische Museen Konstanz, Rosgartenmuseum (Hrsg.)։ Die verdrängten Jahrhunderte. Konstanz als österreichische Stadt 1548–1806. Konstanzer Museumsjournal. Städtische Museen, Rosgartenmuseum, Konstanz 1996, ISBN 3-929768-01-1.
  • Erich Bloch։ Geschichte der Juden von Konstanz im 19. und 20. Jahrhundert. Eine Dokumentation. 3., unv. Auflage. Stadler, Konstanz 1996, ISBN 3-7977-0355-4.
  • Hanna Sophia Reich։ Studien zum Alltag in Konstanz 1945–1949. Magisterarbeit. Universität Konstanz, 2004.
  • Ralf Seuffert։ Konstanz – 2000 Jahre Geschichte. UVK, Konstanz 2003, ISBN 3-89669-922-9.
  • Gert Zang։ Kleine Geschichte der Stadt Konstanz. Braun, Karlsruhe 2010, ISBN 978-3-7650-8588-8.
  • Eva Maria Bast, Heike Thissen։ Geheimnisse der Heimat. Konstanz. Edition Südkurier, Konstanz 2011, ISBN 978-3-00-035899-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]