Սենիոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սենյորից)

Սենիոր, սենյոր (ֆր.՝ seigneur, լատին․՝ senior), ֆեոդալիզմի դարաշրջանում հողի սեփականատեր։ Սենիորը որոշակի իրավունքներ ուներ ֆեոդ, կախման մեջ գտնվող գյուղացիների նկատմամբ։ Սենիոր սովորաբար ֆեոդալական հիերարխիայի անդամ էր, դրանով իսկ «Սենիոր» հասկացությունը նեղ իմաստով գործածվում է նաև իբրև վասալների խմբի տեր նշանակությամբ։ Խոշոր տարածքների գերագույն Սենիորը (թագավոր, իշխան, դուքս) կոչվել է սյուզերեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։