Լիոնի ապստամբություններ (1831, 1834)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լիոնի ապստամբություններ (1831-1834), ֆրանսիական պրոլետարիատի առաջին ինքնուրույն զինված ելույթները։

Պատճառը մետաքսագործական արտադրության մեջ զբաղված բանվորների և մանր արհեստավորների ծանր դրությունն էր։ 1831 թվականի ապստամբությունն սկսվեց նոյեմբերի 21-ին, երբ մանուֆակտուրիստները հրաժարվեցին ընդունել ջուլհակային աշխատանքների նոր ավելի բարձր վարձաչափը։

Ապստամբների երազանքն էր՝

Aquote1.png «Ապրել՝ աշխատելով, կամ մեռնել՝ մարտնչելով» Aquote2.png

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտերում պարտված կառավարական զորքերը նոյեմբերի 23-ին ստիպված էին թողնել քաղաքը, սակայն դեկտեմբերի 1-3-ին Լիոն մտած խոշոր զորամասերը ճնշեցին ապստամբությունը։ 1834 թվականի ապստամբության (սկսվեց ապրիլի 9-ին) պատճառը դեպուտատների պալատում բանվորական ասոցիացիաները արգելելու օրինագծի հաստատումն էր և 1834 թվականի փետրվարին Լիոնում տեղի ունեցած գործադուլի մասնակիցների նկատմամբ իշխանությունների հաշվեհարդարը։

Ապստամբությունը, որ կրում էր բացահայտ հանրապետական բնույթ, ղեկավարում էր Միացյալ կոմիտեն՝ Լագրանժի գլխավորությամբ։ Յոթօրյա զինված մարտերից հետո այն ճնշվեց մեծ դաժանությամբ։ Չնայած պարտությանը, մեծ ազդեցություն գործեցին ֆրանսիայի պրոլետարիատի հեղափոխական պայքարի զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 620 CC-BY-SA-icon-80x15.png