Շենիեի «Կարլոս 9-րդ կամ Դաս թագավորներին» (բեմադրություն 1789, հրատարակչություն 1790, հետագայում վերնագրվել է «Կարլոս 9-րդ կամ Բարդուղիմեոսյան գիշեր») ողբերգությունը ֆրանսիական թատրոնում հաստատել է հեղափոխական կլասիցիզմը։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին Շենիեն եղել է Յակոբինյան ակումբի անդամ, Կոնվենտի պատգամավոր։ ժողովրդական տոնախմբությունների համար գրված հայրենասիրական հանդիսավոր շատ հիմների հեղինակ է։ Պատկանել է յակոբինյանների չափավոր թևին, չի ընդունել հեղափոխական տեռորը։ Հեղափոխությունից հետո հավատարիմ է մնացել հանրապետական համոզմունքներին։ Աննկուն ազատասիրության ոգով են տոգորված Շենիեի «Ֆիլիպ 2-րդ» (1803), «Տիբերիոս» (1805) ողբերգությունները, ինչպես և չափածո երգիծանքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 481)։