Սիմոնոսեկիի պայմանագիր
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմոնոսեկի (այլ կիրառումներ)
| Սիմոնոսեկիի պայմանագիր | |
|---|---|
| Ստորագրվել է — վայր |
1895 թ. ապրիլի 17 Սիմոնոսեկի, Ճապոնիա |
| Ստորագրել են | Ի. Հիրոբումի, Մ. Մունեմիցու (Ճապոնիա), Լի Ջինֆան (Չինաստան) |
| Կողմեր | |
| Վիքիդարան պարունակում է տեքստը. en:Treaty of Shimonoseki | |
Սիմոնոսեկիի պայմանագիրը կնքվել է Ճապոնիայի և Չինաստանի միջև 1895 թ. ապրիլի 17-ին, Սիմոնոսեկի քաղաքում՝ 1894—1895 թվականների ճապոնա-չինական պատերազմում՝ Չինաստանի պարտությունից հետո։
Պայմանագրի կետերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չինաստանը հրաժարվում էր Կորեայի նկատմամբ իր գերիշխանությունից (ինչը հեշտացնում էր Ճապոնիայի կողմից Կորեայի զավթումը)
- Ճապոնիային էր հանձնվում Թայվան կղզին, Պենխուլեդաո կղզիները և Լյաոդունի թերակղզին
- Չինաստանը վճարում էր 200 միլիոն լյան ռազմատուգանք, մի շարք նավահանգիստներ բացում առևտրի համար, ճապոնացիներին տալիս էր Չինաստանում արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու և այնտեղ արդյունաբերական սարքավորումներ ներմուծելու իրավունք։
Պայմանագրի միջազգային հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թ. ապրիլի 23-ին Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան ճապոնական կառավարությունից պահանջեցին հրաժարվել Լյաոդունի թերակղզու անեքսիայից։ Ճապոնիան ստիպված էր զիջել՝ փոխարենը Չինաստանից ստանալով 30 միլիոն լյան լրացուցիչ ռազմատուգանք։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիմոնոսեկիի պայմանագիր կատեգորիայում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 379)։ |