Իտո Հիրոբումի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտո Հիրոբումի
Itō Hirobumi.jpg
Ծնվել է հոկտեմբերի 16, 1841({{padleft:1841|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:16|2|0}})
Ծննդավայր Հագի
Մահացել է հոկտեմբերի 26, 1909({{padleft:1909|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:26|2|0}}) (68 տարեկանում)
Մահվան վայր Խարբին
Քաղաքացիություն Ճապոնիա
Կրթություն Լոնդոնի համալսարանի քոլեջ
Մասնագիտություն քաղաքական գործիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններ Ճապոնիայի վարչապետ
Քաղաքական կուսակցություն Ռիկկեն Սեյուկայ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Q10901470?, Q11288429? և Q5361043?
Ստորագրություն Ito Hirobumi Kao.png
Itō Hirobumi Վիքիպահեստում

Իտո Հիրոբումի (ճապ.՝ 伊藤博文, հոկտեմբերի 16, 1841, Հագի, Տոկուգավա սյոգունատ - հոկտեմբերի 26, 1909, Խարբին, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական գործիչ, Ճապոնիայի առաջին (նաև 5-րդ, 7-րդ և 10-րդ) վարչապետ, Կորեայի առաջին գեներալ-ռեզիդենտը, Գաղտնի խորհրդի առաջին (նաև 3-րդ, 8-րդ և 10-րդ) նախագահ, Ճապոնիայի Սահմանադրության նախագծի հեղինակ։ Մեյձի հեղափոխության առաջնորդներից մեկը, եղել է կայսեր խորհրդականներից՝ գենրոներից մեկը։ Յելի համալսարանի պատվավոր դոկտոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտո Հիրոբումին ծնվել է 1841 թվականի հոկտեմբերի 16-ին Հագի դքսության մայրաքաղաքում։ Հայրը՝ Հայասի Ձյուձոն, գյուղացի էր։ Իտո Հիրոբումին որդեգրվել է Իտո ընտանիքի կողմից, ստացել ասիգարու կարգավիճակ և Իտո ազգանունը։

Իտո Հիրոբումին սովորել է Սյոկա սոնձյուկու դպրոցում (ճապ.՝ 松下村塾)։ Դպրոցում ամենակրտսեր աշակերտն էր։ Իտոյի ուսուցիչը Յոսիդա Սյոինն էր (ճապ.՝ 吉田松陰, 1830-1859): Իտոն այսպես էր նկարագրում Յոսիդայի մոտ իր ուսուցումը[2]

Aquote1.png Նա աստվածային ոգևորվածությամբ մեզ սովորեցնում էր ազգայնականություն, նվիրվածություն միապետին և բուսիդոյի էթիկետ։ Մեր ղեկավարներից շատերը, ովքեր իրենց նվիրել են գային ծառայելուն, Մացուսիտա դպրոցի շրջանավարտներ են։ Aquote2.png


Երիտասարդ տարիքում Հիրոբումին Սոննո Ձյոյ քաղաքական շարժման կողմնակիցն էր («հարգել կայսրին, վռնդել բարբարոսներին»)[3]։ 1862 թվականին Իտո Հիրոբումին, Ինոուե Կաորուն, Տակասուգի Սինսակուն և օտարերկրացիներին դեմ արտահայտվող որոշ այլ անձինք հրդեհեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Էդոյում[4]։

Ստաժավորումը Մեծ Բրիտանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականին Տյոսյու դքսության ղեկավարությունը որոշում ընդունեց 5 երիտասարդ ուղարկել ստաժավորման Անգլիա։ Նրանց թվում էր նաև Իտո Հիրոբումին։ Պաշտոնապես սյոգունատն արգելում էր երկրից դուրս գալ, այդ պատճառով ուղևորությունը գաղտնի էր։ Երիտասարդներին տարան Նագասակի, զգեստափոխեցին (անգլիացի նավաստիների հագուստ տվեցին) և տեղափոխեցին Շանհայ։ Այնտեղ երիտասարդներին բաժանեցին 2 խմբի և տարան Լոնդոն։ Ուղևորությունը տևեց 6 ամիս։ Այս ժամանակաընթացքում Իտոն և Ինոուե Կաորուն նավաստիներ էին աշխատում «Պեգաս» նավի վրա՝ որոշելով այս ձևով վարձահատույց լինել իրենց ուղևորության համար[5]։ Լոնդոնում տղաները սովորում էին Ալեքսանդր Ուիլյամ Ուիլյամսոնի մոտ։ Այս ընթացքում Իտոն հանդիպեց Էռնեստ Սատովին, ում հետ մինչև կյանքի վերջը պահպանում էր ընկերական հարաբերություններ։ Սակայն Իտոն և Ինոուեն Մեծ Բրիտանիայում մնացին միայն 2 շաբաթ․ իմանալով Սիմոնոսեկի նեղուցի շուրջ առաջացած հակամարտության մասին Տյոսյուի ղեկավարության և օտարերկրյա գերտերությունների միջև, նրանք վերադարձան տուն, որպեսզի փորձեն դքսության ղեկավարությանը համոզել հետ կանգնել պատերազմից։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տյոսյուի և Մեծ Բրիտանիայի հակամարտության ժամանակ Իտոն առաջին անգամ հանդես եկավ որպես դիվանագետ․ Տյոսյուի դուքս Մորիի և անգլիացիների միջև միջնորդ էր։ Քանի որ Իտոն համեստ դիրք էր գրավում, Տյոսյուի առավել պահպանողական տրամադրված ղեկավարությունը նրա նկատմամբ մի քանի մահափորձ կազմակերպեց։ Մահափորձերից մեկի ժամանակ երիտասարդ գեյշա Ումեկոն թաքցրեց Իտոյին իր սենյակի նկուղում։ Նրանց միջև սիրավեպ սկսվեց։ Շուտով Հիրոբումին փրկագին տվեց Ումեկոյի համար և 1866 թվականի ապրիլին նրանք ամուսնացան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Denis Crispin Twitchett, John King Fairbank. The Cambridge History of China. — Cambridge University Press, 2002. — Т. 11. — С. 133. — 784 с. — ISBN 0521220297
  2. Совастеев В. Хиробуми Ито в интерьере японской истории // Япония сегодня. — М., 2003. — С. 47-57.(версия сайта от 25 октября 2007 года. web.archive.org)
  3. Louis G. Perez The History of Japan. — Westport, Connecticut: Greenwood Publishing Group, 1998. — P. 88.
  4. Louis G. Perez The History of Japan. — Westport, Connecticut: Greenwood Publishing Group, 1998. — P. 90.
  5. 5,0 5,1 Soylent Communications։ «Ito Hirobumi» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 12 августа 2008 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hamada Kengi. Prince Ito. — Tokyo: Sanseido Co, 1936.
  • Nakamura Kaju. Prince Ito, The Man And Statesman: A Brief History Of His Life. — Montana: Kessinger Publishing, LLC, 2007. — 128 с. — ISBN 054829089X
  • Palmer Frederick. Marquis Ito: the great man of Japan. — 1910.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են