Լինչի դատաստան
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լինչի դատաստան տերմինը նշանակում է դատաստանի ենթարկել առանց օրինական դատավարության, չլիազորված և ոչ լեգալ մարդկանց կողմից։ Ստուգաբանորեն Լինչի դատաստան տերմինը միանշանակ բացատրություն չունի։ Վարկածներից մեկով այս տերմինը առաջացել է Վիլհելմ Լինչի անունից (1742–1820) ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգից, ով ԱՄՆ անկախության պատերազմի ժամանակ կազմավորել էր տեղային բնույթի զինված ուժեր և դատաստան էր տեսնում ավազակախմբերի հետ։

Լինչի դատաստան պատկերող փոստային բացիկ։ Տասնվեցամյա պատանի, որ մեղադրվել է ծեր սպիտակամորթ կին սպանելու մեջ։ Տեխաս, ԱՄՆ, Օգոստոսի 3, 1920