Դալայ Լամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դալայ Լամա
Dalai Lama 1430 Luca Galuzzi 2007crop.jpg
ԿրոնՏիբեթական բուդդայականություն
Պարգևներ և
մրցանակներ
Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ
Կայքdalailama.com
dalailama.ru
Dalai Lamas Վիքիպահեստում
Գեդուն Դրուպ, Դալայ Լամա I (1391—1474 թվականները)

Դալայ Լամա, (տիբ. ཏཱ་ལའི་བླ་མ་: ta la’i bla ma, մոնղ.՝ Դալայ Բագշ) Տիբեթի Գելուգպա դպրոցում(հիմնադրված 1391 թվականին) հոգևոր առաջնորդ: Տիբեթական բուդդայականության կանոնների համաձայն՝ Դալայ Լաման բադհիսատտվա Ավալոկտեշվարայի(տիբ. སྤྱན་རས་གཟིགས) վերամարմնավորումն է (տիբ. སྤྱན་རས་གཟིགས): 17-րդ դարի սկզբից մինչև 1959 թվականը Դալաի Լամայի` Տիբեթի աստվածպետական կառավարիչի, նստավայրը եղել է Տիբեթի մայրաքաղաքը՝ Լհասան: Դրա հետ կապված մինչև հիմա Դալայ Լաման համարվում է Տիբեթի հոգևոր առաջնորդը: Դալայ Լամային դիմում են «Նորին Սրբություն»: Շատ հաճախ Դալայ Լամային համարում են Գելուգպա դպրոցի տնօրեն, սակային դրա տնօրենը Գանդեն Տրիպան է:

«Դալայ» մոնղոլերեն նշանակում է «օվկիանոս»՝ հսկայի իմաստով, «լամա» համարժեք է սանսկրիտերեն «գուրու» բառին և նշանակում է «ուսուցիչ»: Դալայ Լամայի մահից հետո վանականները սկսում են հաջորդ Դալայ Լամայի մարմնավորման` երեխայի, որոնումները, նա պետք է ունենա որոշակի հատկանիշններ և թեստ հանձնի: Այն սովորաբար տևում է մի քանի տարի: Այնուհետև երեխան ուղղարկվում է Լհասա, որտեղ նա կրթություն է ստանում ամենափորձառու լամաների հսկողության ներքո: Դալայ Լաման և Պանչեն Լաման միմյանց հետ փոխկապակցված են ինչպես ուսուցիչ և աշակերտ. նա, որը ավելի ծեր է՝ ուսուցիչն է, իսկ որը ավելի երիտասարդ` աշակերտը: Դալայ Լամային նաև անվանում են Տիբեթի առաջնորդ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալայ Լամա IX-ի ինդուկցիան Ամբանի ներկայությամբ` մոտավորապես 1808 թվականին:

1578 թվականին տումետ-մոնղոլների կառավարիչը՝ Ալտան խանը, իր ժողովրդի հետ ընդունեց բուդիզմը Գելուգ դպրոցի լամաներից մեկի՝ Սոնամա Գաիցոյի նախաձեռնությամբ և տվեց նրան Դալայ Լամայի տիսղոսը: Դալայ Լամա 5-րդ ստանալով օիրատ-խոշուտնորի կառավարչի՝ Գուշի խանի օգնությունը՝ 17-րդ դարում կարողացավ միավորել ամբողջ Տիբեթը: Այդ պահից սկսած հետագա Դալայ Լամաները շարունակեցին կառավարել երկիրը մինչ չինական զորքի ներխուժումը՝ 1949 թվականը և 1959 թվականին Տիբեթի ամբողջական բռնագրավումը: Դալայ Լամա 14-րդ փախավ Հնդկաստան, որտեղ մինչև 2011 թվականը համարվել է աքսորում Տիբեթի ղեկավարության փաստացի կառավարիչը: 2011 թվականին նա հրաժարվեց աշխարհիկ իշխանությունից, որը անցնում է աքսորում ղեակավարության նախագահին(կլանու տրիպա):

Չինաստանի կառավարությունը փորձում է իր վրա վերցնել նոր ռեինկարնացիայի(վերամարմնավորման) ընտրությունը, հիմնվելով Ցին կայսրության Խունլի կայսեր կառավարման ժամանակ մի նախադեպի վրա, որը հաստատեց Դալայ Լամայի և այլ բարձրաստիճան լամաների ընտրության ընթացակարգը, ոսկեգույն սափորից հանելով նրանց՝ թղթերի վրա գրված անունները, որը խորհրդանշում էր կայսրերի հովանավորույունը Գելուգ դպրոցի բուդդայականությանը[1]: Վերջերս այս մեթոդը օգտագործվեց Պանչեն Լամայի ընտրության ժամանակ, որը նոր Դալայ Լամային ընտրելու արտոնություն ստացավ:

2007 թվականին «Մոսկվայի արձագանքը» հարցազրույցի ժամանակ 14-րդ Դալայ Լաման ասաց, որ իր հաջորդ վերամարմնավորումներում Դալայ Լաման հրաժարվելու է քաղաքական առաջնորդի պաշտոնից, իսկ Դալայ Լամայի գործունեության շարունակումը մնում է Տիբեթի ժողովրդի հայեցողությանը[2]:

Ձմռանը Դալայ Լամայի նստավայրը Պոլատա ամրոցն է Լհասայում, իսկ ամռանը՝ Նորբուլինկա ամրոցը: 1959 թվականից սկսած Դալայ Լաման ապրում է հյուսիս հնդկական քաղաքում՝ Դհարամսալա:

Դալայ Լամաները 1391 թվականից մինչև մեր ժամանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Կյանքի տարիները Կառավարման տարիներ Տիբեթերեն/ Ուալիի գրադարձություն Չինարենացված գրադարձություն Այլ գրադարձություններ
1. Դալայ Լամա I 1391—1474 × དྒེ་འདུན་འགྲུབ་dge ‘dun ‘grub Gêdün Chub Gedün Drup, Gendun Drup
2. Դալայ Լամա II 1475—1541 × དགེ་འདུན་རྒྱ་མཚོ་dge ‘dun rgya mtsho Gêdün Gyaco Gedün Gyatso, Gendün Gyatso
3. Դալայ Լամա III 1543—1588 1578—1588 བསོད་ནམས་རྒྱ་མཚོ་bsod nams rgya mtsho Soinam Gyaco Sönam Gyatso
4. Դալայ Լամա IV 1589—1616 [?] ཡོན་ཏན་རྒྱ་མཚོ་yon tan rgya mtsho Yoindain Gyaco Yontan Gyatso
5. Դալայ Լամա V 1617—1682 1642—1682 བློ་བཟང་རྒྱ་མཚོ་blo bzang rgya mtsho Lobsang Gyaco Lobzang Gyatso, Lopsang Gyatso
6. Դալայ Լամա VI 1683—1706 [?]-1706 ཚང་དབྱངས་རྒྱ་མཚོ་tshang dbyangs rgya mtsho Cangyang Gyaco
7. Դալայ Լամա VII 1708—1757 1751—1757 བསྐལ་བཟང་རྒྱ་མཚོ་bskal bzang rgya mtsho Gaisang Gyaco Kelsang Gyatso, Kalsang Gyatso
8. Դալայ Լամա VIII 1758—1804 1786—1804 བྱམས་སྤེལ་རྒྱ་མཚོ་byams spel rgya mtsho Qambê Gyaco Jampel Gyatso, Jampal Gyatso
9. Դալայ Լամա IX 1806—1815 (1808—1815)×× ལུང་རྟོགས་རྒྱ་མཚོ་lung rtogs rgya mtsho Lungdog Gyaco Lungtog Gyatso
10. Դալայ Լամա X 1816—1837 ཚུལ་ཁྲིམ་རྒྱ་མཚོ་tshul khrim rgya mtsho Cüchim Gyaco Tshültrim Gyatso
11. Դալայ Լամա XI 1838—1856 1844—1856 མཁས་གྲུབ་རྒྱ་མཚོ་mkhas grub rgya mtsho Kaichub Gyaco Kedrub Gyatso
12. Դալայ Լամա XII 1857—1875 1873—1875 འཕྲིན་ལས་རྒྱ་མཚོ་‘phrin las rgya mtsho Chinlai Gyaco Trinle Gyatso
13. Դալայ Լամա XIII 1876—1933 1895—1933 ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ་thub bstan rgya mtsho Tubdain Gyaco Thubtan Gyatso, Thupten Gyatso
14. Դալայ Լամա XIV 1935 1950 བསྟན་འཛིན་རྒྱ་མཚོ་bstan ‘dzin rgya mtsho Dainzin Gyaco


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]