Կալվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կալվածք, լայն առումով՝ ֆեոդալական հողասեփականության և դրա հետ կապված՝ կախյալ գյուղացիների նկատմամբ ֆեոդալի իրավունքների կոմպլեքս։ Նեղ իմաստով՝ ֆեոդալական տնտեսություն։

Տարածված էր հատկապես Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, 16-18-րդ դարերում։

9-րդ դարի վերջից Հայաստանում ֆեոդալական հողատիրության աճի պայմաններում ձևավորվել է ֆեոդալի սեփական խոշոր տնտեսություն, որը բաժանվում էր շինականներին տրված հողերի (որոնք իրավաբանորեն պատկանում էին ֆեոդալին) և ֆեոդալի սեփական տնտեսության՝ կալվածքի։ Կալվածք ունեին աշխարհիկ և հոգևոր ֆեոդալները, վանքերը։ 9-11-րդ դարերում Հայաստանում կալվածքն օտարելի էր։ Երբեմն կալվածք էին համարվում նաև քաղաքները՝ որպես այս կամ այն նախարարի սեփականություն։ Հայաստանում կալվածքը մշակվում էր ճորտերի և կախյալ գյուղացիների կոռային աշխատանքով։ 11-րդ դարից կալվածքային տնտեսություն ստեղծվել է նաև Կիլիկիայի Հայկական Թագավորությունում։

Կալվածքը նաև Ֆեոդալական հողատիրության ձև էր Ռուսաստանում (15-րդ դարի վերջ-18-րդ դարի սկիգբ)։ Սկզբում տրվում էր զինվորական ծառայության դիմաց՝ առանց ժառանգական և օտարման իրավունքի։ 16-17 դարերից կալվածքը դարձավ ժառանգական, նրա տեր ազնվականներն սկսեցին կոչվել կալվածատերեր։ 1714 թվականին, միաժառանգության մասին հրամանագրով, կալվածքը և վոտչինան միաձուլվեցին և վերածվեցին ազնվականության միասնական հողատիրույթի։

18-20 դարերում «Կալվածք» տերմինի տակ հասկացվում էր հողատիրության այդ ձևը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 183 CC-BY-SA-icon-80x15.png