Չինական խոհանոց
Չինական խոհանոց | |
---|---|
![]() Չինական ուտեստ | |
Օգտագործվող մթերք | տեղական միս, սխտոր, սոխ, կարմիր պղպեղ, ծովամթերքներ, բամբուկ, խոտաբույսեր |
Տարածված ուտեստներ | տապակած սագ, գետածածան (ձուկ) թթու-քաղցր սոուսում, շոգեխաշած ծովային ականջ, շոգեխաշած տրեպանգ, ծովատառեխը գոլորշու վրա |
Տարածված ըմպելիքներ | թեյ, կաթ, ալկոհոլային խմիչքներ |
Ձևավորման տարածք | Չինաստան |
Ենթախոհանոցներ | կանտոնյան, ֆուցզյանյան, հունանյան, ցզյանսու, շանդունյան, սըչուանյան, չժեցզյանյան |
Ազդվել է | ![]() |
Ազդվել է | ![]() |
Չինական խոհանոցը Վիքիպահեստում |
Չինական խոհանոցը ներառում է Չինաստանի շրջանների խոհանոցը, ինչպես նաև` չինական սփյուռքի խոհարարական սովորույթները։ Չինական խոհանոցի պատմությունը սկսվում է նեոլիթից, ժամանակի ընթացքում տարբեր շրջաններում հայտնվեցին սեփական նախընտրություն` կլիմայից և պալատական նորաձևությունից կախված։ Ժամանակի ընթացքում չինական խոհանոցում ներառվում են արտասահմանյան բաղադրամասեր և ուտելիքի պատրաստման սովորույթներ։ Կան յուրահատուկ խոհարարական հատկություններ` բնորոշ տարբեր խավի և ազգության մարդկանց համար։ Չինական խոհանոցի ավելի հայտնի ճաշատեսակներ են` պեկինյան բադ, դիմսամ, տապակած բրինձ, հարյուրամյա ձու, կրիայով ապուր։
Արևմուտքում սուր քննադատության է արժանացել ուտեստում շան և կատվի մսի օգտագործման չինական ավանդությունը[1]։
Գոյություն ունի այսպես կոչված չինական խոհանոցի ութ տեսակ (չինարեն՝ 中国八大菜系).
- քաղցր կանտոնյան. հայտնի է իր նուրբ և խրթխրթան ուտեստներով,
- անհոյան,
- բուրավետ, քաղցր և թարմ ֆուցզյանյան,
- ձիթային և բազմագույն հունանյան,
- ցզյանսու խոհանոց,
- արտասովոր շանդունյան - հենց այնտեղ են պատրաստում շնաձկան լողաթև և ծիծեռնակի բույն,
- կծու և յուղային սըչուանյան. հայտնի է ուտեստներից դուրս եկած համի պահպանմամբ և դանակի հմուտ աշխատանքով
- չժեցզյանյան[2][3]։
Չինական սփյուռքի խոհանոցի հայտնի տարատեսակներն են` մալազիական խոհանոցը, ամերիկյան չինական խոհանոց, սինգապուրյան խոհանոցը, սակայն սեփական տարատեսակները ամենուր են, որտեղ ապրում են չինացիները[4], օրինակ պակիստանական չինական խոհանոցը։
Կանտոնյան խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանտոնյան խոհանոցը շատ հայտնի է ինչպես Չինաստանում, այնպես էր դրա սահմաններից դուրս։ Հուանդունում ընդունված է ուտեստում օգտագործել գրեթե բոլոր տեղական մսի տեսակները, բացի այծի և գառնուկի[5]։ Դիմսամ - կանտոնյան տերմին թեթև խորտիկի համար։ Դիմսամները պատրաստվում են փոքր չափերով, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա փորձել տարբեր տեսակներ։ Կանտոնյան նախաճաշը յամչաի թեյախմության հետ ներառում է դիմսամների ուտելը[6]։
Սըչուանյան խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Սըչուանյան խոհանոցը հայտնի է իր վառ համերով, ուտեստների կծվությամբ և համեմվածությամբ, շատ են օգտագործվում սխտոր և կարմիր պղպեղ, ինչպես նաև` տեղական` սըչուանյան` պղպեղների համեր[5] և չաոտյանցզյաոյան ընկույզներ, քունջութի մածուկ, ժենշեն։
Անհոյյան խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհոյյան խոհանոցը եկել է Հուանշանյան լեռների բնակիչների ավանդույթներից և նման է Ցզյանսու խոհանոցին, սակայն պարունակում է քիչ ծովամթերքներ և ավելի շատ տեղական խոտեր և բանջարեղեն։ Անհոյում հայտնի է բամբուկից և սունկից հայտնի ուտեստ։
Շանդունյան խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանդունյան խոհանոցը հայտնի է նաև «Լու խոհանոց» անվանվամբ։ Շանդունյան կերակուրները մեծ ավանդ է ունեցել կայսերական և այլ խոհանոցներում[5], այն շատ հայտնի է Չինաստանի հյուսիսում։ Հայտնի է ծովամթերքների ակտիվ կիրառությամբ, խոտաբույսերով[5] և խոհարարական ձևերով։ Յուրահատուկ տեղական եգիպտացորենի օգտագործմամբ։ Ավելի հայտնի ճաշատեսակներն են` տապակած սագը, գետածածանը (ձուկ) թթու-քաղցր սոուսում, շոգեխաշած ծովային ականջը, շոգեխաշած տրեպանգը, փառաբանված են շանդունյան քացախները։
Ֆուցզյանյան խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուցզյանյան խոհանոցը տարածված է Ֆուցզյանի ափին[3] և կրել է ճապոնական ազդեցություն[5]։ Այստեղ պարունակվում են անտառային նրբախորտիկներ։ Ֆուցզյանյան խոհանոցում օգտագործվում են կտրատման տարբեր մեթոդներ, որոնք օգնում են հասնել պահանջված տեսքի, համի, հոտի[3]։ Այս խոհանոցում շատ են եփահյութով ապուրներ և ուտեստներ, իսկ ամենահայտնի ջերմական մշակման եղանակները շոգեխաշումն է, գոլորշու և ջրի մեջ խաշումը[3]։
Խոհանոց Ցզյանսու
[խմբագրել | խմբագրել կոդը]Սու (Ցզյանսու) խոհանոցին ազդել են Յանչժոուի, Նանկինաի, Սուչժոուի և Չժենցզյանի խոհարարական ավանդույթները։ Այն հայտնի է իր նուրբ համերով և հայտնի է ամբողջ աշխարհում։ Խոհարարները բաղադրիչները հավաքում են եղանակից կախված, ինչպես նաև մեծ ուշադրություն են դարձնում համերի և գույների համադրմանը[5]։
Հունանյան խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունանյան խոհանոցը շնորհիվ սխտորի, սոխի և բիբարի հայտնի է իր սուր համերով, թարմ հոտերով և վառ գույներով։ Տեղական ուտեստները հաճախ ապխտում են, տապակում, կճուճում շոգեխաշում։
Հայտնի ճաշատեսակներն են` գետածածան-սկյուռը և ծովատառեխը գոլորշու վրա։
Չժեցզյանյան խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Չժեցզյանյան ուտեստները հայտնի են իրենց թարմությամբ, չափավոր բույրով և նրբությամբ[5]։ Հայտնի ճաշատեսակներն են` թթու սոուսում լճային ձուկը, լուցզինյան ծովախեցգետիններ, ցզունցզիններ խոզի մսով և լոտոսի տերևներով, լոտոսի արմատից փոշի։
Խմիչքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինական թեյը օգտագործվում է խորտիկների հետ` դիմսամների, ընկույզների, չրերի, քաղցրավենիքների, դդումի կորիզների և հատապտուղների հետ[6]։ Չինաստանը եղել է առաջին պետությունը, որտեղ սկսել են խմել և մշակել թեյ, ընդ որում այս ըմպելիքը հասանելի էր բոլոր խավի մարդկանց[7]։ Ցին և Խան հարստությունների կառավարման ժամանակաշրջանում թեյը սկսեցին մշակել[7]։
Հայտնի են կանաչ, սպիտակ, սև, խտացրած թեյ և ուլուն։ Թեյի ամենախոշոր պլանտացիաները գտնվում են Հեյլունցզյանում, Ցզյաննանում, Նինբոյում և երկրի հարավ - արևմուտքում[7]։ Հայտնի թեյեր են` Լունցզին, Բի Լո Չուն, Հուանշան, Մաոֆեն, Պուեր[8]։ Չինաստանը կանաչ թեյի ամենախոշոր արտահանողն է։ Խոտաբուսային թեյը հիմնականում պատրաստում են չորացրած ծաղիկներից, տերևներից, արմատներից և սերմերից[9]։
Կաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներում չինացիները կաթ էին խմում, սակայն Թան հարստության ժամանակաշրջանից սկսած և մինչև վերջերս նրանք խուսափում էին դրանից, մասամբ` անասնապահ-բարբարոսների հետ ունեցած ասոցիացիայից, մասամբ` մուսոնային կլիմայական գոտում կաթնատու կենդանիներ պահելու` ոչ արդյունավետության պատճառով։ Չինացիների մի մասը թշնամական և անհանդուրժող վերաբերմունք ունեն կաթնաշաքարի հանդեպ։
Սակայն XX դարում իրավիճակը փոխվել է, և մի քանի շրջաններում արևմտյան ուտելիքները, հատկապես կաթը, դարձան չինական ընտանիքի նոր խորհրդանիշը[10]։
Ալկոհոլային խմիչքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինական ալկոհոլային խմիչքները հայտնվել են հնում։ Շան հարստության ժամանակներից պահպանվել են շատ բեռնարկղներ, որոնք հավանաբար օգտագործվել են ալկոհոլային խմիչքների համար[11]։
Խմորված դեղին գինին, հին ժամանակներից պատրաստված է բրնձից, այդ խմիչքում 10-15 % ալկոհոլ է[6][12]։ Դեղին գինու ավելի հայտնի տեսակներն են Շաոսինսյան և Տե Ցզյա Ֆանը[6][12]։ Միցզյու բրնձային գինին հիշեցնում է Սակեն։
Չինական ալկոհոլային խմիչքների մեկ այլ հայտնի տարատեսակ է բայցզյուն։ Բայցզուի թնդությունը կազմում է 60 աստիճան։ Տարածված են նաև գարեջուրը և էկզոտիկ գինիները ինչպիսիք են օձի թուրմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Yulin dog meat festival begins in China amid widespread criticism»
- ↑ Chungjiang Fu (Illustrator), Jingyu Wu (Translator) Origins of Chinese Cuisine. — Asiapac Books, 2005. — ISBN 978-9812293176
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 "Fujian Cuisine. Արխիվացված 2013-07-31 Wayback Machine Beautyfujian.com Արխիվացված 2011-07-10 Wayback Machine. Accessed June 2011.
- ↑ David Y. H. Wu and Sidney C. H. Cheung. ed., The Globalization of Chinese Food. (Richmond, Surrey: Curzon, Anthropology of Asia Series, 2002). ISBN 0700714030.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Dr. Alan Hoenig Eating Out in China: A Traveler's Resource. — EZChinesey Guides. — EZChinesey.com, 2010. — 300 с. — ISBN 978-0982232422
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Yao, Zhang. China Everyday!. Page One Pub. 2007. ISBN 978-981-245-330-3
- ↑ 7,0 7,1 7,2 Q. Hong & F. Chunjian. Origins of Chinese Tea and Wine. Asiapac Books Pte Ltd. 2005.ISBN 9812293698.
- ↑ Zonglin Chang Xukui Li. Aspect of Chinese Culture. 2006.ISBN 7302126321, ISBN 978-7-302-12632-4.
- ↑ Herbaktea.com. Herbal Tea History
- ↑ Mark Swislocki, Culinary Nostalgia: Regional Food Culture and the Urban Experience in Shanghai (Stanford, CA: Stanford University Press, 2009), p. 25.
- ↑ У Гожэнь[en] The Chinese Heritage. — New York: Crown Publishers. — ISBN 0-517-54475X
- ↑ 12,0 12,1 «Regions of Chinese food-styles/flavors of cooking.» Արխիվացված 2011-10-05 Wayback Machine University of Kansas Արխիվացված 2021-03-02 Wayback Machine, Kansas Asia Scholars. Accessed June 2011.