Ճապոնա-չինական պատերազմ (1894-1895)
Ճապոնա-չինական պատերազմ (չինարեն՝ 甲午戰爭, ճապ.՝ 日清戦争, հանգըլ՝ 청일전쟁}} [հանջա՝ 淸日戰爭]), Կայսերական Ճապոնիայի և Չինաստանի Ցին դինաստիայի միջև պատերազմը՝ հիմնականում Կորեայի թերակղզում վերահսկողություն սահմանելու համար[1]։
Չինական բանակն ու նավատորմը խոշոր պարտություն կրեցին ցամաքում և ծովում։ 1894-ի հոկտեմբերից ռազմական գործողությունները փոխադրվեցին հյուսիսարևելյան Չինաստանի տարածքը, ճապոնական զորքերը գրավեցին Լյաոդունի թերակղզին, Վեյհայվեյը և այլն։ 1895 թվականի ապրիլի 17-ին Չինաստանն ստորագրեց խիստ ծանր հաշտության պայմանագիր։
Պատերազմը սկիզբ դրեց Չինաստանի ներքաղաքական ապակայունացմանը, Ցին կայսրության հեղինակության անկմանը, խթանեց Ճապոնիայի զարգացումը, իսկ Թայվան և Պենխուլեդաո կղզիների գրվմամբ, Կորեայի վասալացմամբ հիմք դրվեց ճապոնական գաղութային կայսրությանը։ Պատմության մեջ առաջին անգամ Արևելյան Ասիայի գերիշխանությունը Չինաստանից անցավ Ճապոնիային։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Chisholm Hugh, ed. (1911)։ «Chino-Japanese War»։ Encyclopædia Britannica 6 (11th ed.)։ Cambridge University Press։ էջեր 233–235
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 68)։ ![]() |