Հայերը Մալայզիայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Մալայզահայեր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Մալայզիաի դրոշը | ||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||
100 | ||||||||||||
Բնակեցում | ||||||||||||
| ||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||
Հայերեն, Մալայերեն, անգլերեն | ||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||
Հայ Առաքելական եկեղեցի |
Հարավ-Արևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16-17-րդ դարերից։ Օտար հողում հաստատվելով և հայ համայնքներ ձևավորելով, ինչպես այօրվա տեղաբնակ հայերի, այնպես էլ ժամանակի հայերի համար կյանքի առաջնային նպատակ է եղել պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը։
Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից ու արմատավորվել են Մալակկա թերակղզում։ Նրանք հաստատվել են Պենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել նահանգի տնտեսական, մշակութային և ճարտարապետական ձևավորման պատմության մեջ։
1669 թ Մալակկա թերակղզում բնակվել է 240 հայ, որից 150-ը՝ բուն Մալազիայում, իսկ 90-ը՝ Սինգապուրում։
1897 թվականին Մալազիայում բնակվել է շուրջ 500 հայ, որոնք կենտրոնացած էին Մալակկա թերակղզու Կուալա Լումպուր, Ջորջթաուն և Մալակկա քաղաքներում։ Ներկայում Մալայզիայում բնակվող փոքրաթիվ հայերը (շուրջ 50 մարդ) կենտրոնացած են հիմնականում Կուալա Լումպուրում։
|