Հայերը Փրովիդենսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փրովիդենոի հայ համայնքը սկսել է ձևավորվել 19-րդ դարի վերջին քառորդին։ 1897 թվականին բնակվել է 450, 1902 թվականին՝ 1350, 1910 թվականին՝ 2500, 1962 թվականին՝ 12-13 հազար հայ։ Ներկայումս (2003) Փրովիդենսում և արվարձաններում հայերի թիվը շուրջ 30 հզ. է։ Առաջին հայ բնակիչներն աշխատել են տեղի արդյունաբերական ձեռնարկություններում, զբաղվել արհեստներով (կոշկակարություն, դերձակություն, ներկարարություն են)։ Ներկայումս մեծ թիվ են կազմում բժիշկները, ատամնաբույժները, դեղագործները, ճարտարագետները։ 1890 թվականին հիմնվել է Խրիմյան ընկերությունը, 1894 թվականին՝ Հայկազյան և Ազգային տնտեսական միությունները, 1897 թվականին՝ Որբախնամ, 1899 թվականին՝ Փրովիդենսի Հայուհյաց որբախնամ ընկերությունները։

Գործում են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի, Համազգայինի, ՀՍՄ-ի մասնաճյուղերը, հայրենակցական մի շարք միությունների (Համախարբերդցխոկան, Հաճընի ընդհանուր, Բալու-Պաւլին գյուղի ուս ում նասիրաց և վերաշինաց, ԲալուՀավավ գյուղի ուսումնասիրաց, Քղիի Խուփս գյուղի) կենտրոնական վարչություններն ու մասնաճյուղերը։ Համայնքում գործում են առաքելական Ս. Սահակ-Մեսրոպ (1914 թվականից), Ս. Վարդանանց (1940 թվականից) և ավետարանական Եվւրատյան (1889 թվականից) եկեղեցիները։ Ս. Վարդանանց եկեղեցուն կից հիմնվել է Մուրադ Արմենյան մեկօրյա դպրոցը։ 1907 թվականին կազմվել է թատերախումբ (1912 թվականից կոչվել է «Հնչակ»), երկար տարիներ գործել է «Ազատամարտ» թատերախումբը։ Փրովիդենսում լույս են տեսնում «Կանթեղ», «Փարոս» եկեղեցական պարբերականները։ Գործում է հայկական ռադիոժամ։

Փրովիղենսի կենտրոնական հրապարակներից մեկում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png