Հայերը Նիդերլանդներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիդեռլանդահայեր
Flag of the Netherlands.svg
Նիդեռլանդների դրոշը
Ընդհանուր քանակ

7 հազար

Բնակեցում
Նիդերլանդներ Նիդերլանդներ 7 հազար
Լեզու(ներ)
Հայերեն, Հոլանդերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Նիդերլանդների Թագավորություն, պետություն Արևմտյան Եվրոպայում։

  • Տարածքը՝ 41,5 հզ. կմ2
  • Բնակչությունը՝ 17 միլիոն (2015)։
  • Մայրաքաղաքը՝ Ամստերդամ (730 հզ.)։
  • Խորհրդարանի և կառավարության նստավայրը՝ Հաագա։
  • Հայերը թիվը՝ շուրջ 20 հզ.։
  • Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև հաստատվել են 1992 թվականին։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ֊հոլանդական առնչությունների մասին առաջին հիշատակությունը վերաբերում է IV դարինմ, երբ Նիդերլանդներում է հաստատվել ծագումով հայ հոգևորական սուրբ Սերվատիոսը (ըստ որոշ աղբյուրների՝ նրա անունը Սրբատիոս-Սերովբե է, իսկ հոլանդերեն նրան կոչում են նաև Սինտ Սերվաս)։ Լատինական աղբ¬ յուրների համաձայն՝ նա եղել է Նիդերլանդների առաջին եպիսկոպոսը և վախճանվել է 384-ին։ Նրա մասունքները պահվում են Մաստրիիաւի նշանավոր Սինտ Սերվասկերկ եկեղեցում։ Հոլանդացիներն ու հայերը առնչվել են նաև Խաչակրաց արշավանքների ժամանակ։ Հայտնի է նաև, որ ХШ դ. Արևելք մեկնելու ճանապարհին հոլանդացի վաճառականներն այցելել են Կիլիկյան Հայաստան, և նրանց ու տեղի հայ վաճառականների միջև հաստատվել են գործնական կապեր։ Ամստերդամ այցելած հայ վաճառականների մասին առաջին տեղեկությունները գրանցվել են 1560 65-ին։ Նիդերլանդների մայրաքաղաքում նրանք հիմնադրել են առևտրական աներ, զբաղվել ներկերի, համեմունքների, գորգերի, թանկարժեք քարերի, մետաքսի (որի առևտրի մենաշնորհը մինչև 1765-ը հայերի ձեռքին էր) վաճառքով։ XVII դ. 1-ին կեսին Ն. են գաղթել փոքր թվով ջուղայեցիներ։ 1660-ական թթ. Ամսաերդամում եղել է ձևավորված հայ համայնք։ 1700-ական թթ. այստեղ արդեն բնակվել է ավելի քան 70 հայ ընտանիք՝ ներառյալ միջազգային առևտրական աների հայ ներկայացուցիչները, որոնց գործունեության կենտրոնը Ամստերդամն էր։ Նրանք ունեցել են շուկա (հայտնի էր «Արևելյան շուկա» անունով), առևարանավեր, որոնք նավարկել են հոլանդական դրոշի ներքո, հայտնի էին «Հայ պղնձեմարդ», «Հայ վաճառական» նավերը։ XVIII դ. վերջին հայերի թիվը Նիդերլանդներում հասել է 800-ի։

Հայկական տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII XVIII դդ. Ամսաերդամը եղել է հայ գրատպության նշանավոր կենտրոններից։ 1660 թվականին Ամստերդամում հիմնվել է տպարան, որի հեղինակը Մատթեոս Ծարեցին էր։ Այդ տպարանը 1664 թվականից ղեկավաել է Ոսկան Երևանցին։ Հենց ադ տպարանոմ է իրականացվել է Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը։ Հայերեն գրքերի տպագրության գործն իրականացրել են Սուրբ էջմիածնից եկած քահանաները։ 1714-ին Ամսաերդամում կառուցվել է Սուրբ Հոգի հայկական եկեղեցին։ Հետագա տարիներին, նապոլեոնյան արշավանքների հետևանքով, հայ համայնքը սկսել է անկում ապրել։ XVIII դ. վերջին, երբ ֆրանսիական զորքերը գրավել են Նիդերլանդները, փակվել են առևտրական ուղիները, Ամսաերդամը և այլ ծովափնյա քաղաքներ կորցրել են երբեմնի առևտրական դերը։ Հայերի զգալի մասն արտագաղթել է երկրից, իսկ մնացած մա¬ սը ժամանակի ընթացքում ձուլվել։ Ամստերդամի հայկական գաղութի անկումից հետո, մինչև XX դ. Նիդերլանդներում հիմնականում բնակվել են ինդոնեզահայ վաճառականներ, որոնք ունեցել են իրենց երկրորդ բնակավայրը Նիդերլանդներում։

Առաջին աշխարհամարտ, Մեծ եղեռն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894-1896 թթ. Թուրքիայում համիդյան ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի հետևանքով որոշ հայ փախստականներ ապաստան են գտել Նիդերլանդներում, սակայն նրանցից շատերը հետագայում հաստատվել են այլ երկրներում։ Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո Նիդերլանդներում հիմնվել է Հայ փախստականների օգնության հոլանդական հանձնախումբ, որին անդամակցել են հոլանդացի պետական և հասարակական ականավոր գործիչներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի խումբ հայեր՝ խորհրդային բանակի նախկին զինվորներ և սպաներ, գործուն մասնակցություն են ունեցել հոլանդական Դիմադրության շարժմանը։ 1942-ին ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության նախաձեռնությամբ խորհրդային ռազմագերիներից կազմվել են ազգային զորամասեր՝ լեգեոններ, ստեղծվել է նաև հայկական լեգեոն, որը տեղակայվել է Լեհաստանում։ 1942-ի վերջին լեգեոնի գումարտակներից մեկում ստեղծվել է ընդհատակյա հակաֆաշիստական կազմակերպություն, որի հայտնաբերումից հետո ֆաշիստները 1943-ին գումարտակը փոխադրել են Նիդերլանդների Շոուվեն (Սխաուվեն-Դոյվելանդ) կղզի։ Այստեղ հայ լեգեոնականներին հոլանդահայ ձեռնարկատեր Ալեքսանդր Հակոբյանի միջոցով հաջողվել է կապ հաստատել հոլանդական Դիմադրության շարժման հետ և մասնակցել գերմանական զավթիչների դեմ հոլանդացի հայրենասերների մղած պայքարին։ Հոլանդական հողում մարտնչել են Բաբկեն Սաքանյանը, Աբրահամ Աբրահամյանը, Ազատ Խաչատրյանը, Անդրանիկ Միրզոյանը, Մարգիս Կարապետյանը և ուրիշներ, որոնց սխրանքները բարձր են գնահաաել Դիմադրության շարժման ղեկավարները։

Ներկայիս հայ համայնքի ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների ներկայիս հայ համայնքը կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1948 թվականին մոտ 50 հայ ընտանիք գաղթել է Նիդերլանդներ Ինդոնեզիայից՝ Նիդերլանդների նախկին գաղութից։ 1956-ին բավական թվով հայ ընտանիքներ են եկել Հունաստանից, իսկ 1963-ին՝ Իրանից։ 1960 - 1970-ական թթ. Թուրքիայի տարբեր քաղաքներից շուրջ 400 հայ (թուրք բանվորների զանգվածային հոսքի հետ) տեղափոխվել են Նիդերլանդներ՝ աշխատանք գտնելու նպատակով։ 1960 70-ական թթ. Նիդերլանդներում հաստատվել է մոտ 800 հայ Դիարբեքիրից՝ հիմնականում Իրաքի հետ Թուրքիայի հարավարևելյան սահմանակից քրդական Շիրնակ գյուղից, Ցոզղատից։ 1970-80-ական թթ.Նիդերլանդների հայ համայնքը համալրվել է Իրանից, Իրաքից, Լիբանանից, իսկ վերջին տարիներին՝ նաև Հայաստանից եկած հայերով։ Ներկայումս (2003) Ն-ում բնակվում է շուրջ 7 հզ. հայ։ Նրանք կենտրոնացած են Ամստերդամում, Ալմելոյում, Ամերս- ֆորտում. սակավաթիվ հայ ընտանիքներ կան Հաագայում, Լեյդենում, Դորդրեխտում, Ռոտերդամում, Ասենում և այլուր։

Նիդերլանդների հայերը պատկանում են միջին և բարձր դասին, հին և նոր ձեռնարկատերեր ու վաճառականներ, մտավորականներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, բարձրագույն դպրոցի դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու գիտության գործիչներ են։ Տասնյակ ճարտարագեաներ աշխատում են հոլանդական «Ֆիլիպս» և «Տելեֆունկեն» հանրահայտ ընկերությունների ձեռնարկություններում։ Զգալի թիվ են կազմում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատողները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, մշակութային միությունները։ Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում գործում են կրթամշակութային կազմակերպություն ներ, պատանեկան սկաուաական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ (համայնքում մեծ է քրդախոս կամ թրքախոս հայերի թիվը)։ Հոլանդահայ համայնքում հայտնի են պատմաբան և լեզվաբան, Կաթոլիկ համալսարանի ֆրանսիական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Բեռնարդ Բիչակջյանը, բժշկագիտության դոկտոր, Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր Հայրապետ Կարիպյանը, իրավաբաններ Ինգա Ֆիսսերը (Հովհաննիսյան), էդգար Զոհրաբը և Արի Չիկիկյանը, ճարտարապետներ, մի շարք գյուտերի հեղինակներ Գևորգ Գևորգյանը, Ժան-Պիեռ Դինգջյանը, Ֆելիքս Բաղդասարյանը, Ուտրեխտի համալսարանի երկրաբանության դասախոս, դոկտոր, Թադե Գրիգորյանը, արվեստի գործիչներ կինոբեմադրող Հայկ Բալյանը, նկարիչ Գրիգոր Մոմջյանը և ուրիշներ։

Սպիտակի երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո հոլանդահայերը ստեղծել են աղետի գոտուն օգնող կոմիտե, կազմակերպել հանգանակություն, Հայաստան ուղարկել մթերք, դեղորայք, դրամական միջոցներ։ 1989-ից սկսած՝ Նիդերլանդներում գործող «Պաքս Քրիստի» կազմակերպությունն աղետի գոտուց երեխաներ է հրավիրում Հոլանդիա, որոնք հյուրընկալվում են հոլանդական ընտանիքներում։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հոլանդիայի հոգևոր հովվությունը կազմավորվել է 1989 թվականին։ Ընդգրկված է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմում։ Կենտրոնը Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցին է. կառուցվել է 1714-ին՝ հայ վաճառականների միջոցներով։ Եկեղեցին դարձել է Ամստերդամի հայերի հասարակականմշակութային կյանքի կենտրոնը։ Հայերի թվի նվազման պատճառով եկեղեցին 1828 թվականին վաճառվել է կաթոլիկ միաբանությանը, որն այն վերածել է դպրոցի։ Եկեղեցուն պատկանող գույքի մի մասը տեղափոխվել է էջմիածին։ 1987 թվականին ՀԲԸՄ-ի, Մայր աթոռ Ս. էջմիածնի և այլ բարերարների նվիրատվություններով Ամստերդամիհայ համայնքը հետ է գնել եկեղեցու շենքը։ 1989 թվականի նոյեմբերին կատարվել է Սուրբ Հոգի եկեղեցու վերաօծման արարողությունը։

Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գործում է 2003 թվականից։ 1991 թվականին Ալմելո քաղաքի հայ բնակչության և հոլանդական եկեղեցու նվիրատվություններով գնվել է դպրոցի շենք, որի սրահներից մեկը վերածվել է աղոթատեղիի, իսկ 2003 թվականի մայիսին օծվել իբրև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Նիդերլանդների հայ համայքնի հոգևոր հովիվն է Մանվել վարդապետ Երկաթյանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png