Հայերը Սիրիայում
Հայերը Սիրիայում, Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային փոքրամասնություններից մեկը, հայկական սփյուռքի մաս։
Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից։ Սիրիայի և Հայաստանի միջև կապեր են սկսել զարգանալ Տիգրան Մեծի կողմից Սիրիան գրավելուց և առաջին անգամ արաբներին Սիրիա տեղափոխելուց հետո։ Առաջին տեղեկությունները հայ բնակչության գաղթի մասին դեպի Սիրիա վերաբերում են 6-րդ դարին։ 700-862 թվականներին Հայաստանն ընդգրկվել է Արաբական Խալիֆայության կազմի մեջ, որով նոր էջ է բացվել հայ-սիրիական հետագա կապերի զարգացման պատմության մեջ։ 9-15-րդ դարերում Սիրիայում հայերի թվաքանակը բավականին աճել է՝ հյուսիսային Սիրիա հայերին գաղթեցնելու բյուզանդական քաղաքականության, ինչպես նաև Բագրատունյաց և Կիլիկյան հայկական թագավորությունների անկման և սելջուկ թուրքերի ասպատակությունների հետևանքով։
Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թվականներին` Հայոց Ցեղասպանության արդյունքում սկսված զանգվածային բռնագաղթի հետևանքով։ 1918 թվականին սիրիահայության թիվը եղել է շուրջ 142 հազար, որից 60 հազարը բնակվել է Հալեպում։ Հետագայում հայերն աստիճանաբար արտագաղթել են Լիբանան, Եվրոպական երկրներ, Կանադա, ԱՄՆ և Հայաստան (1946-1948 թվականներ, 1964-1966 թվականներ)։
Մինչև Քաղաքացիական պատերազմ Սիրիայում բնակվում էր շուրջ 150 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած էր Հալեպում (շուրջ 70 հազար), մնացյալը` Կամիշլիում (շուրջ 10 հազար), Դամասկոսում (շուրջ 8 հազար), Լաթակիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում (ավելի քան 30 հազար)։ Ներկայումս Սիրիայում բնակվում է ընդամենը 10 հազար հայ,մեծ մասամբ` Հալեպում։Գործում են հայ ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ երիտասարդաց ընկերակցության, Թեքեյան մշակութային միության, «Նոր սերունդ» մշակութային միության, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, Կրթասիրաց մշակութային միությունը, Գերմանիկ-Վասպուրական մշակութային միությունը, Ազգային մշակութային միությունը, Ուրֆայի Վերածնունդ մշակութային միությունը, Կիլիկյան մշակութային միությունը և հայրենասիրական ու մշակութային այլ միություններ։ Այս տվյալները վերաբերում են մինչև 2012թվականն ընկած ժամանակահատվածին։
Բարեսիրական շրջանակներում գործում են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի (Սիրիայի Հայ օգնության խաչ՝ ՍՕԽ), «Հովարդ Կարագյոզյան» հաստատության, Ջինիշյան հիշատակի ծրագրի տեղական մարմինները, Հալեպի թեմի Ընկերային ծառայության խորհուրդը, եկեղեցիների Աղքատախնամ մարմինները, հայկական «Ալթունյան», «Մազլումյան», «Աստուրյան» հիվանդանոցները, «Ջեբեջյան» ակնաբուժարանը և «Կյուլպենկյան» ծննդատունը։
Սիրիայում գործում են՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Դամասկոսի թեմը (առաջնորդանիստը՝ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցի, առաջնորդը՝ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հալեպի թեմը (առաջնորդանիստը՝ Հալեպի սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի, առաջնորդը՝ Շահան եպիսկոպոս Սարգիսյան) և Ջեզիրեի թեմը, Հայ Կաթողիկե եկեղեցու Բերիո, Դամասկոսի և Կամիշլիի թեմերը։ Գործում են նաև հայ ավետարանական եկեղեցիներ։ Վերոնշյալների, ինչպես նաև հայկական բարեգործական, կրթական և մշակութային կազմակերպությունների հովանու ներքո գործում են հայկական դպրոցներ, թատերական ու երաժշտական խմբեր, արվեստի «Սարյան ակադեմիա», «Արշիլ Գորկի» (համազգայինի հովանու ներքո) և «Արմիս» դպրոցները։ Սիրիայում Հալեպի թեմի առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Սիրիահայ գրողների միությունը։
Հալեպում լույս է տեսնում Ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը[1]։
Սիրիահայ գաղութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերի թիվը Սիրիայում մեծացել է 9-14-րդ դարերում՝ Բյուզանդական կայսրության կողմից Հյուսիսային Սիրիայում զգալի թվով հայեր գաղթեցնելու, Հայաստանում Բագրատունիների թագավորության անկման, սելջուկյան թուրքերի ասպատակությունների, իսկ հետագայում նաև Կիլիկիայի հայկական պետության անկման (1375) հետևանքով: Նրանք բնակություն են հաստատել Դամասկոսում, Անտիոքում, Ալեքսանդրետում, Հալեպում և այլուր:
10-րդ դարում Սիրիայում հիմնվել է հայոց թեմ: Շուղրի Կարմիր վանքը դարձել է մշակութային կենտրոն: Անտիոքում հայերը (հույների հետ) տիրապետող դիրք են գրավել: 11-րդ դարում Անտիոքի կուսակալների մեծ մասը եղել են հայեր (Աբնա իշխան, Խաչատուր Անեցի, Վասակ Պահլավունի): 13-րդ դարում, երբ Անտիոքը սկսել է կորցնել իր կարևորությունը, Սիրիայի հայության գլխավոր կենտրոնն է դարձել Հալեպը: Արաբները Կիլիկիայի Ռուբեն իշխանին տվել են «թագավոր» մակդիրը: Համդանիների պետության իշխան Ազիզի մահից հետո անչափահաս Նասեր Յուսեֆը դարձել է գահաժառանգ, իսկ թագավորության գործերի խնամակալ է նշանակվել հայազգի Շեմսեդդին Լուլա ալ-Արմանին: Այս տեղեկությունները փորագրված են Հալեպի Ֆրրդոս մզկիթի կամարի վրա:
Կիլիկյան հայկական պետության կործանումից հետո հայերի ստվար զանգվածներ հաստատվել են Սիրիայում: 240 հայ երևելիներ իրենց ընտանիքներով և մերձավորներով հաստատվել են Հալեպում, որոնց սերունդները հետագայում ձուլվել են և արաբացել: Դրա վկայությունն են այդ ժամանակից պահպանված, սակայն ձևափոխված հայկական անունները՝ Մեսրոպ գերդաստան, Հայեք, Աշշի, Ֆարրա, Սենքերի, Աճեմի և այլն:
Սիրիայի հայկական համայնքները վերելք են ապրել 15-17-րդ դարերում, երբ միջազգային տարանցիկ առևտրի Կասպից ծով֊Աստրախան-Ազով ուղին, կորցնելով նախկին նշանակությունը, իր տեղը զիջել է Թավրիզ-Հալեպ ճանապարհին:
Դեպի Հալեպ ամենակարճ և բանուկ ճանապարհն անցնում էր Հայաստանի Բերկրի, Արճեշ, Արծկե, Խլաթ և Բաղեշ քաղաքներով: Հալեպից Միջերկրական ծով դուրս էր գալիս երկու ճանապարհ, առաջինն անցնելով Համայով, Հոմսով և Դամասկոսով՝ հասնում էր Տրիպոլի, իսկ երկրորդը՝ Անտիոքի և Բեյլանի տարածքով՝ Ալեքսանդրետտայի նավահանգիստ: Այդ ճանապարհների տարբեր հանգրվաններում և հարակից շրջաններում գտնվող հայկական համայնքները հասել են զարգացման բարձր աստիճանի:
14-րդ դարի կեսին Հալեպում կազմավորված փոքրաթիվ հայ համայնքը գլխավորել է տանուտերը կամ ռեյիսը: 15-րդ դարում Հալեպի առևտրական կենտրոնի նշանակությունը մեծանալուն զուգընթաց ավելացել է նաև հայերի թիվը: Կառուցվել է սուրբ Աստվածածին եկեղեցին (առաջին անգամ հիշատակվել է 1329 թվականին), համայնքին տրվել են հոգևոր-մշակութային արտոնություններ: 15-րդ դարի վերջին Հալեպ ժամանող հայ վաճառականների և Հալեպով Երուսաղեմ ուխտի գնացողների համար կառուցվել է նաև սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին, հիմնվել են առաջնորդարան և հյուրատուն:
16-18-րդ դարերում Սիրիայի հայ համայնքը համալրվել է Ջուղայից, Երևանից, Ղարաբաղից, Սեբաստիայից, Ակնից, Մալաթիայից, Սասունից, Արաբկիրից, Տիգրանակերտից, Եդեսիայից և այլ վայրերից գաղթած հայերով:
Հայկական հոծ բնակչություն էր ապրում Հալեպից Ալեքսանդրետտա ձգվող առևտրական ճանապարհի երկայնքով: Նրանք մեծ տեսակարար կշիռ ունեին Ալեքսանդրետում (Իսկենդերուն), Անտիոքում (Անթաքիա) և Բեյլանում (Պեյլան): Ընդ որում՝ Բեյլանը մինչև 18-րդ դարում վերջը եպիսկոպոսական թեմի կենտրոն էր: Գրեթե ամբողջովին հայաբնակ էր Մուսա լեռան շրջանը՝ Սուետիան (Սվեդիան) իր գյուղերով՝ Բիթիաս (Պիթիաս), Խդըրբեկ, Հաջի-Հաբիբլի, Յողուն-օլուք, Վագըֆ, Քաբուսիե: Հայաշատ կենտրոններ կային Լաթակիայի (Լաոդիկեա) ծովափին, որոնցից էին համանուն քաղաքը, Քեսաբ (Քեսապ) գյուղաքաղաքն իր շրջակա գյուղերով՝ Դուզաղաջ (Տուզաղաճ), Բաշորդ (Պաշորտ), Վերի և Վարի Բաղջաղազ (Պաղճաղազ), Էսկյուրեն (Ներքի գյուղ), Էքիզ-օլուք (էքիզոլուխ), Խայիթ, Կարադուրան (Գարատուրան), Չագալճըգ, Չինարճըգ, Սևաղբյուր (Գայաճըգ), Քյորքյունե (Կորկուն):
Մեծաթիվ հայեր էին ապրում նաև շրջակա արաբական ու թուրքմենական, ինչպես նաև Ռուճի հովտի և Լաթակիայի հարևան գյուղերում՝ Յակուբիե, Ղնիե (Ղընեյե), Արամո (Արամին), Ղընեմիե:
18-19-րդ դարերում հետզհետե հայաթափված մի շարք բնակավայրերում պահպանվել էին հայկական հուշարձաններ՝ Ապարա, Ավագիե, Արմենջո, Խաչատուրենք, Հայնո, Միատուն, Պետրուսիե (Պետրոսի), Ֆենք (Վանք):
Սիրիայում հայերը, տեղի քրիստոնյաների նման, ունեցել են կրոնահամայնքային թեմական կազմակերպություն: Հյուսիսային Սիրիայի հայկական թեմերը (Հալեպ, Բեյլան և այլն) վարչականորեն ենթարկվում էին Կիլիկիո կաթողիկոսությանը, իսկ Լաթակիան և Դամասկոսը՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը: Պատրիարքի նշանակած վեքիլ-վարդապետները զբաղվել են հոգետան և ուխտավորների գործերով, հոգացել եկեղեցու և հավատացյալների կարիքները: Հյուսիսային թեմի գլուխ կանգնած էին Սսից ուղարկված թեմակալ առաջնորդները, որոնք աշխարհական խորհրդականների աջակցությամբ վարել են համայնքային գործերը: Խորհրդականները նշանակվում էին հայ մեծատուններից:
16-րդ դարում վերջին հաստատված կարգի համաձայն՝ ինչպես մյուս համայնքները, այնպես էլ հայերը պարտավոր էին քաղաքային իշխանության մոտ ունենալ իրենց ներկայացուցիչը՝ վեքիլը, որը հաստատվում էր վիլայեթի փաշայի կողմից: Վեքիլի գլխավոր պարտականությունն էր հայ համայնքից պետական հարկերի գանձումը:
Արհեստներ և առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը կարևոր դեր են կատարել Սիրիայի միջազգային տարանցիկ առևտրի, ապրանքափոխանակության և արհեստագործության ոլորտներում: Թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից (1453) հետո Հալեպը դարձել է առևտրական խոշոր հանգույց, որտեղ անմիջական շփման մեջ են մտել եվրոպական և ասիական վաճառականները: Վենետիկի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Անգլիայի և այլ երկրների վաճառականները Հալեպում են կատարել իրենց գործարքները, այնտեղ փոխանակել մահուդը արևելյան ապրանքների հետ: Հալեպի առևտրական նշանակությունն ավելի է բարձրացել 1535 թվականին, երբ ֆրանս-թուրքական առևտրի և բարեկամության պայմանագիրը եվրոպական վաճառականների առջև բացել է թուրքական՝ ներառյալ Սիրիայի նավահանգիստները: Հալեպում, Ալեքսանդրետում, Տրիպոլիում և այլ քաղաքներում հաստատվել են եվրոպական տարբեր երկրների գործակալություններ: 16-րդ դարում Հալեպը հայերեն ձեռագրերում անվանվում է «մեծ մայրաքաղաք» և հիշատակվում Արևելքի խոշորագույն շուկաների շարքում: Վենետիկցի նշանավոր վաճառական Ֆրիդրիխը, պատմելով Հալեպի շուկայում 1563 թվականին հանդիպած վաճառականների մասին, առաջին հերթին հիշատակում է ջուղայեցի խոջաներին՝ նրանց անվանելով «հայաստանցի կաճառականներ»:
Հայ խոջաներն աշխույժ կապեր են ունեցել հատկապես Վենետիկի Հանրապետության հետ: Կան բազմաթիվ վկայություններ հալեպահայ խոջաների և նրանց միջև կատարված գործարքների մասին:
16-րդ դարում կեսից սովորական երևույթ էր Վենետիկում, Ջենովայում, Լիվոռնոյում, Ամստերդամում, Մարսելում և այլ քաղաքներում հալեպահայ խոջաներին հանդիպելը: Եվրոպայում նրանց ընձեռում էին ազատ և շահավետ առևտրի պայմաններ: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ի հրովարտակով՝ Ֆրանսիա ապրանքներ բերող պարսիկ և հայ վաճառականները վայելում էին նրա պաշտպանությունն ու հովանավորությունը: Կարդինալ Ռիշելյեն, իր հերթին, հայ վաճառականներին շնորհել է Ֆրանսիա ապրանքներ տեղավտխելու արտոնյալ պայմաններ:
Հայ խոջաները հիմնականում Ֆրանսիա են տարել Պարսկաստանի և Սիրիայի մետաքսի հումքը: Նրանք Ֆրանսիայի մետաքսե գործվածքների արդյունաբերությանը հումք մատակարարող խոշոր գործակալներ էին: Նրանց մրցակցությանը չի դիմացել մետաքս արտահանող այնպիսի երկիր, ինչպիսին Լիբանանն էր: 17-րդ դարի կեսից Լիբանանում մետաքսի առևտրի անկման պատճառը, ըստ արաբ պատմաբան Ադել Իսմայիլի, հայերի մրցակցությունն էր:
Ամստերդամում հաստատված ջուղայեցի վաճառականներն աշխույժ առևտրական կապեր են պահպանել Թավրիզի, Զմյուռնիայի, Հալեպի և այլ քաղաքների հետ: Պահպանվել է Հոլանդիա մետաքսի հումքը արտահանելու մի համաձայնագիր, որը կնքվել է 1616 թվականին՝ Ամստերդամում, մի կողմից՝ հոլանդացիների և մյուս կողմից՝ հալեպահայ նշանավոր խոջաներ Պետիկ և Սանոս Չելեբի եղբայրների միջև: Այդ համաձայնագրում խոջա Պետիկը հանդես է եկել որպես Հոլանդիայի թագուհու էմինը, այսինքն՝ նրա առևտրական գործերի ներկայացուցիչը Հալեպում: Նույն թվականին երկու եղբայրների միջոցներով բարեկարգվել և ընդարձակվել է Հալեպի սուրբ Քառասնից մանկանց եկեղեցին:
1724 թվականին, երբ օսմանյան զորքը ներխուժել է Արևելյան Հայաստան՝ փակելով Թավրիզ-Հալեպ ճանապարհը, Հալեպի և Դամասկոսի հայ վաճառականները դիմել են Ռուսաստանի Սենատին (1726 թվականին)՝ խնդրելով կայպաւթյան տարածքով Եվրոպա մետաքս տեղափոխելու համար տարանցիկ առևտրի թույլտվություն: Հայերը կարևոր դեր են կատարել նաև Սիրիայի ներքին առևտրի տարբեր բնագավառներում: 18-րդ դարի սկզբին հայ խոջաների ձեռքում էր Հալեպի մաքսատունը, փողերանոցը և այլն: Տարբեր ժամանակներում նրանք կապալով են վերցրել նաև Տրիպոլիի և Ալեքսանդրետի մաքսատների շահագործման մենաշնորհը: Հալեպում, Ալեքսանդրետում, Անտիոքում և Բեյլանում հիմնականում հայերն ու հույներն էին մեծածախ, մանրածախ և միջնորդ վաճառականները: Դամասկոսում և Լաթակիայում հայերը զբաղված էին գերազանցապես մանր առևտրով, իսկ Սուետիայի, Քեսաբի և Լաթակիայի գյուղերում՝ գյուղատնտեսությամբ:
Սիրիայում հայերը հռչակված էին նաև որպես հմուտ արհեստավորներ՝ ոսկերիչներ, ներկարարներ, սադափագործներ, դերձակներ, մուշտակագործներ, դաջողներ, ինչպես նաև սննդի արտադրության և շինարարության ոլորտի վարպետներ: Բավականին տարածում էին գտել մագաղաթ և թուղթ կոկելու, բուսական և քիմիական ներկեր պատրաստելու, ձեռագիր կազմելու ու նորոգելու արհեստները: Առավել բարձր զարգացման էին հասել ոսկերչությունը և ակնագործությունը: Առաքել Դավրիժեցին դրվատանքով հիշատակում է հալեպցի Մուրադ Սարգսին (1592-1662), որը պատրաստել է արհեստագիտական ձեռնարկ՝ «Վասն անուանց և որպիսութեանց պատուական ականց», որտեղ նկարագրված են ավելի քան երեսուն տեսակի թանկագին քարեր և դրանցից յուրաքանչյուրի մշակման եղանակները:
Օսմանյան տիրապետության տակ գտնվող Սիրիայում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, սոցիալ-տնտեսական և իրավական վիճակը ծանրացավ 16-րդ դարում վերջից, երբ Օսմանյան կայսրության թուլացման հետևանքով սկսվեցին ներքին երկպառակություններ և ապստամբություններ: Խրախուսվելով և հրահրվելով օսմանյան պաշտոնյաների կողմից՝ մոլեռանդամբոխը ենիչերիների գլխավորությամբ պաշարել է քրիստոնյաներով բնակեցված թաղամասերը, թալանել եկեղեցիները, խանութները, տները, հարկադրել կրոնափոխ լինել կամ փրկագին վճարել: 1630-ական թվականներին սուլթանի հրամանով գլխատվել է Հալեպի խոշորագույն խոջաներից Պետիկ Չելեբին. նրա հսկայական հարստությունը թալանվել է:
17-րդ դարի վերջից, երբ Հալեպն աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը միջազգային տարանցիկ առևտրում, Սիրիայի հայկական համայնքները տնտեսապես թուլացել են, հայերը սկսել են արտագաղթել երկրից:
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրիայի հայությունը ստեղծել է մշակութային ուշագրավ արժեքներ: 16-17-րդ դարերում նշանակալի տեղ է գրավել Հալեպի դպրատունը («դասատուն»), որտեղ ընդգրկված զգալի թվով գրիչներ, ծաղկողներ, կազմողներ ընդօրինակել ու նկարազարդել են ավետարաններ, սաղմոսներ, ժողովածուներ, տաղարաններ, բժշկարաններ և այլ բնույթի ձեռագրեր:
Աչքի ընկնող գրիչներից են Հովհաննես Ուռհայեցին, Խաչատուր Զեյթունցին, Ղազար Դպիրը, Սարգիս Խիզանցին, Աստվածատուր Ուրֆացին, Ղազար Բաբերդցին, Աբրահամ Երեցը, Խաչատուր Դպիրը և ուրիշներ: Անվանի ծաղկողներ էին Իսրայել Համթեցին, Մկրտիչ Լեհացին և Վարդան Լեհացին: Պահպանվել են շուրջ երկու հարյուր տարվա (16-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի վերջ) ավելի քան երկու հարյուր ձեռագրեր, որոնց զգալի մասը գտնվում է Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանում և Զմմառի հայ կաթոլիկների վանքում: Բարձր զարգացման են հասել նկարչությունն ու որմնանկարչությունը: 17-18-րդ դարերում հալեպահայ նկարիչներից էին Ումեի որդի Հանանիան, Հանանիայի որդի Ճըրճոսը, Մկրտիչ Հալեպցին, Մուրատը, Հակոբի որդի Ներսեսը և ուրիշներ:
19-րդ դարում Սիրիայի հայ համայնքը զգալիորեն նվազել է: Դա բացատրվում է հպատակ ժողովուրդների նկատմամբ Օսմանյան կայսրության վարած քաղաքականությամբ, ինչպես նաև ցամաքային աշխույժ առևտրի անկմամբ: Ստեղծված պայմաններից ելնելով՝ սիրիահայերը, գլխավորապես վաճառականները, տեղափոխվել են Արևմտյան Եվրոպա, Ռուսաստան, Հնդկաստան և այլ երկրներ: Սիրիայի հայ համայնքներից ամենախոշորը շարունակում էր մնալ Հալեպը, որտեղ բնակվում էր 2-3 հազար մարդ: 19-րդ դարի երկրորդ կեսից թուրքական լծի դեմ սկսված սիրիացիների պայքարին ակտիվորեն մասնակցել են և սիրիահայերը: Այդ շարժման աչքի ընկնող հայ գործիչներից էին Ադիբ Իսհակը, Ռիզկալլա Հասունը և ուրիշներ:
1880-1890-ական թվականներին Սիրիայում բնակվել է մոտ 77000 հայ: Կենտրոնացած էին Հալեպի վիլայեթի համանուն սանջակի տարբեր կազաներում՝ գլխավորապես Ալեքսանդրետում, Բեյլանում, Անտիոքում և Հալեպում, ինչպես նաև Դամասկոում, Հոմսում, Համայում և այլ վայրերում:
Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող Հակոբ Ոսկանի ընդարձակ տնտեսությունում շատ հայեր զբաղվել են հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: 1871 թվականին Հալեպում Գրիգոր Մազլումյանը հիմնել է քաղաքի առաջին հյուրանոցը, որը ճանաչում է գտել «Օթել Պարոն» անվամբ: Հովհաննես Տապպաղը (Տապպաղյան) 1906 թվականին Հալեպում հիմնել է կաշեգործարան, որը մինչև 1921 թվականը միակն էր Սիրիայում և հարևան Լիբանանում: Տապպաղի կաշեգործարանի արտադրանքը բազմիցս արժանացել է Սիրիայի և միջազգային տարբեր ցուցահանդեսների մրցանակներին: Գրիգոր Մսրլյանը 1880 թվականին Հալեպում հաստատված առաջին լուսանկարիչն էր: 1898 թվականին Հալեպում Կարապետ Քեհեյանը հիմնել է գորգագործական մանուֆակտուրա, որտեղաշխատել է շուրջ 600 բանվոր: Գորգերը մեծ պահանջարկ ունեին Սիրիայում. արտահանվել են Եվրոպա և ԱՄՆ:
Նորագույն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականի Ադանայի կոտորածներից հետո, գրեթե միաժամանակ, հայերի ջարդ է սկսվել Հալեպի վիլայեթի տարբեր քաղաքներում ու գյուղերում: Անտիոքի ասպատակությունից հետո ջարդարարների 30-հազարանոց ամբոխը փորձել է կոտորել Քեսաբի հայությանը: Բնակչությունը նահանջել է ծովեզրյա Կարադուրան գյուղի մերձակայքը: Քեսաբը ելուզակների կողմից թալանվել, ավերվել և հրկիզվել է: Հարձակումից զերծ են մնացել միայն Մուսա լեռան շրջակա հայկական գյուղերը:
Հայերի զանգվածային գաղթ վերստին տեղի է ունեցել Մեծ եղեռնից հետո: Ժամանակակից սիրիահայ համայնքը ձևավորվել է 1920-ական թվականների սկզբին՝ Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից գաղթած հայերով: Սիրիայի հայերը հնարավոր բոլոր միջոցներով օգնել են բռնագաղթի ենթարկված իրենց հայրենակիցներին: Օսմանյան բանակում և տեղական իշխանության մարմիններում ծառայող արաբ սպաները, պաշտոնյաները մեծ թվով հայերի են փրկել: Աբդուլ-Ղանի Ջուղեն, որը պատերազմից առաջ վարել է Հալեպի կրթական տնօրենի պաշտոնը, օսմանյան բանակ զորակոչվելուց հետո, որպես սպա, օգնել է հայերին. Դեյր էզ Զոր ուղարկելու փոխարեն, նրանց տեղափոխել է Սելիմիե քաղաքը, մի մասին էլ հանձնել է Դեյր էզ Զորի արաբ ցեղերին: Աբդուլ-Ղանի Ջուդեի օգնությամբ մահվան ճիրաններից ազատվել է Երվանդ Օտյանը: Արաբ մարդասերը հրատարակել է հուշեր՝ «Ալ Քիթաբ ալ Ֆիդդա» («Արծաթյա գիրք») վերնագրով, որտեղ ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանությունը: Հարյուրավոր հայ տարագիրներ է փրկել օսմանյան 5-րդ բանակի մատակարար, արաբ սպա Ջամիլ ալ-Քեննեն, նրանց օգնել է դեղորայքով և սննդով, իսկ հնարավորության դեպքում աշխատանքի է վերցրել իրեն ենթակա ծառայություններում: Մուհամմադ Շաֆիհ իբն Մուստաֆա Աբու Ռիշեն (սիրիական պոեզիայի նահապետ Օմար Աբու Ռիշեի հայրը) 1915 թվականին եղել է Մաարրայի կայմակամը, օգնել է հայ բռնագաղթածներին, ինչի համար օսմանյան իշխանությունները նրան աքսորել են: Դեյր էզ Զորի կառավարիչ, ազգությամբ արաբ Ալի Սուադը ոչ միայն հրաժարվել է կոտորել տարագրված հայերին, այլև փրկել է 1000 որբ հայ մանուկների, որոնց ապաստան է տվել այդ նպատակով կառուցված շենքում: Օսմանյան բանակի համար բեռների փոխադրումներ կատարող Արտաշես Պողիկյանը (1890-1954), օգտագործելով իր պաշտոնը, կարողացել է փրկել 1500 հայ երիտասարդների՝ նրանց զգալի մասին տեղավորելով արաբական գյուղերում:
1916 թվականի նոյեմբերի 26-ին Հայոց ազգային պատվիրակության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության միջև կնքված համաձայնագրով կազմվել է Արևելյան կամ Հայկական լեգեոնը: Այն ձևավորվել է կամավորության սկզբունքով և բաղկացած էր հիմնականում հայերից ու սիրիացիներից: Հայ-սիրիական զորագունդն իր մարտական մկրտությունը ստացել է 1918 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արարայի ճակատամարտում: Ազատվելով օսմանյան տիրապետությունից՝ սիրիացիները պայքար են սկսել ազգային անկախ պետություն ստեղծելու համար: Սիրիայի հայերն իրենց համերաշխությունն են հայտնել և իրենց նպաստն են բերել Սիրիայի ժողովրդի ազատագրական պայքարին:
1918 թվականին սիրիահայության թիվը 142 հազար էր, որից 60,000-ը՝ Հալեպում և նրա շրջակայքում: Հայերի մասնագիտական բարձր որակավորումը և գործարարությունը նրանց հնարավորություն է տվել աչքի ընկնելու բժշկության (Ասատուր Ալթունյան, Սամվել Շմավոնյան, Թորոս Հովակիմյան, Վահան Թոփալյան, Ավետիս Ճեպեճյան, Հովհաննես Հրեշտակյան և ուրիշներ), իրավաբանության, մետաղամշակման և այլ ոլորտներում: Սիրիայում հայերը հիմնել են մի շարք մանուֆակտուրաներ, որոնք զբաղվել են մեծ գորգերի, մետաքսե գործվածքների արտադրությամբ, կաշվի, մորթեղենի վերամշակմամբ: Հայերի մենաշնորհն էր «ալաջա» գործվածքի արտադրությունը, միայն Հալեպում դրանով զբաղված էր 4 հազար մարդ: Հայերը զգալի ավանդ են ներդրել ոսկերչության, պղնձի վրա փորագրության, ձուլման, կահույքի արտադրության բնագավառներում: Հալեպում հաց թխելը սասունցիների մենաշնորհն էր: Քաղաքի բոլոր փռապաններին տեղացիները անվանում էին սուսանիներ:
1925 թվականին Հալեպում Նշան Փալանճյանը, Հարություն Որբերյանը, Վահան Աճեմյանը հիմնել են «Նշարթվա» հյուսվածքեղենի ընկերությունը՝ մետաքսի արտադրության ֆաբրիկան, որտեղ կար 45 աշխատող և 32 ջուլհակագործական դազգահ: Ունեցել է մասնաճյուղ Բիթիասում: Ֆաբրիկան աշխատել է մինչև 1948 թվականը: Մեծ թվով հայեր աշխատել են Բեռլին-Բաղդադ երկաթուղու շինարարության վրա՝ կատարելով տարբեր որակավորում պահանջող գործեր:Հայ գաղթականները փորձառություն և հմտություն են ձեռք բերել նաև այլ արհեստներում, հատկապես ավտոմեքենաների սպասարկման և նորոգման բնագավառում: Հետագայում նրանք հիմնել են իրենց արհեստանոցները: 1920-30-ական թվականներին Սիրիայի վարորդների մեծամասնությունը հայեր էին: Բացվել են ավտոմեքենաներ սպասարկող արհեստանոցներ: Տիգրան Թոքմաքյանն առաջինը Հալեպում հիմնել է մարտկոցների վերալիցքավորման արհեստանոց: Հայերը սկսել են մասնագիտանալ ավտոմեքենաների մասերի նորոգման և պատրաստման գործում: Փորձառու խառատ Հակոբ Սերոբյանը հրատարակել է ձեռնարկ սկսնակ արհեստավորների համար՝ «Գործնական առաջնորդ խարատներու և ֆրեզայի աշխատաւորներու համար և օգտակար այլ գիտելիքներ այլ մեքենական արհեստներու մասին» (Հալեպ, 1931): 1930-ական թվականներին Հալեպում հիմնվել է Պարսումյան-Գարայան կերպասեղենի ֆաբրիկան, որն ունեցել է մինչև 260 աշխատող: Արտադրանքը սպառվել է ոչ միայն Սիրիայում, այլև արտահանվել է Իրաք, Եգիպտոս և Հորդանան: Արտադրությունը գործել է մինչև 1960-ական թվականներին:
1930-ական թվականների սկզբներին Հալեպում Հեդվիգ Քյուլի (Քյուլ Մայրիկ) նախաձեռնությամբ հիմնվել է կարպետների արտադրության արհեստանոց, որտեղ աշխատել են գաղթական հայ աղջիկներ ու կանայք: 1940-60-ական թվականներին՝ Հալեպում և Յակուբիեում, իսկ 1960-80-ական թվականներին Յակուբիեում և Ջիդեյդիում գործել են Անդրանիկ Քելլեյանի գորգագործական ձեռնարկությունները:
Սիրիայի հայ գաղթօջախի համար ծանր հարված էր 1938-39 թվականներին Թուրքիայի կողմից Ալեքսանդրետի սանջակի բռնազավթումը (զբաղեցնում էր երկրի հյուսիսարեմտյան հատվածը): Դրա հետևանքով շուրջ 35 հազար Հայեր տեղահանվել և հասաաավել են ինչպես Սիրիայի այլևայլ բնակավայրերում, այնպես էլ հարևան Լիբանանում: Հայաթափվել են Մուսա լեռան բնակավայրերը (1936-37 թվականներին՝ 10 հազար բնակիչ), Ալեքսանդրետը [Բեյլանի գյուղերի հետ (Աթիկ, Սովուք-սու, Սովուք-օլուք, Նարգիզլիք կամ Նարկիզլիկ և այլն) 1936-37 թվականներին՝ 16 հազար բնակիչ], Անտիոքի, Կրըկխանի և Ռիհանիեի շրջանները (1936-37 թվականներին՝ 9 հազար բնակիչ): Սիրիայի կազմում է մնացել միայն նախկին սանջակի հարավային փոքր հատվածը՝ Քեսաբը: 1940-50-ական թթ. աստիճանաբար մարել են Ազագի, Ամուտայի, Այն Արուսի, Այն Դիաուրի (Այն Տիվար), Արաբ Բունարի, Աֆրինի, Բաբի (Պապ), Դըրբեսիայի (Տըրպեսիե), Թել Բրաքի, Թել Քյոչեքի, Թինայի, Համայի, Հոմսի, Մամբիջի (Մանպուճ), Մեյդան Էքբեզի, Չաթալ-Թեփեի, Ջարաբլուսի (Ճարապլուս), Ջիսր-Շուղուրի (Ճըսր) համայնքները, որտեղից հայերը կամ տեղափոխվել են ավելի խոշոր հայկական կենտրոններ, կամ հայրենադարձվել են (1946-48 թվականներին): Սիրիահայերի արտագաղթը շարունակվել է նաև հետագա տասնամյակներին (ԱՄՆ, Կանադա, Լիբանան և այլն):
1940-50-ական թվականներին Սիրիայում գործել են մի շարք հայկական ֆիրմաներ. «Անթուան Օհանյան» (Հալեպում, զբաղվել է մեքենաների, պահեստամասերի, մեխանիկական արհեստանոցների ու տարբեր արդյունաբերական ձեռնարկությունների համար սարքավորումների ներմուծմամբ), «Խանգոզյան եղբայրներ» (հիմնվել է 1927 թվականին, ներմուծել է գյուղատնտեսական մեքենաներ ու ավտոմեքենաների պահեստամասեր, ունեցել է մեխանիկական արհեստանոցներ), «Ազատ Բեդիկյան» (հիմնվել է 1920-ական թվականներին, զբաղվելէ հնաոճ ու ժամանակակից կահույքի արտադրությամբ և առևտրով):
Ետպատերազմյան և անկախության շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրիայում անկախ պետականության հաստատումը (1946 թվականի ապրիլի 17) աննախադեպ պայմաններ է ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար: Աշխուժացել է նաև սիրիահայ գործարարների գործունեությունը: Մանր ու միջին արդյունաբերական և բաժնետիրական ընկերություններում նրանց մասնաբաժինը կազմել է կապիտալ ներդրումների 10 %-ը: 1953 թվականին Սիրիայում գործել են 23 հայկական, 4 խառը (հայ-արաբական) ընտանեկան ձեռնարկություններ և 157 հայկական անհատական ֆիրմաներ:
1950-ական թվականներին 32 հայ ձեռնարկատերեր զբաղվել են արդյունաբերական գործունեությամբ, ունեցել խոշոր և միջին ձեռնարկություններ: 1954 թվականին Դավիր Կակաջյանն ու Արթին Շառոյանը հիմնել են բամբակազտիչ հաստոցներ արտադրող գործարան, որն ունեցել է 15 բանվոր, թողարկել ամսական 20 հաստոց: Ա. Դեմիրճյանը հիմնել է մետաղամշակման գործարան, որն արտադրել է մեքենաների և տարբեր հաստոցների պահեստամասեր, բամբակազտիչ հաստոցներ: Հայ ձեռնարկատեր Ջորջ Միքայելյանը Հալեպում ունեցել է բամբակի զտման գործարան և բաժնետոմսեր Լաթակիայի «Ասֆալտի քաղաքացիական ընկերությունում» և «Համայի չուգունի ձուլման ընկերությունում»: Ջ. Սիքայելյանը Հալեպի առևտրի պալատի անդամ էր: Արթուր Խոշմեթլյանը Դամասկոսում հիմնել է ակնոցի արտադրություն և կազմակերպել վաճառք, իսկ 1956 թվականին բացել է մասնագիտացված խանութ:
1960 թվականին Հալեպի առևտրական պալատում գրանցված էր հայերին պատկանող 34 արդյունաբերական ձեռնարկություն: Մինչև 1963 թվականը Սիրիայի խոշոր քաղաքներում եղել է տնային կահույքի պատրաստման 82 մանր ձեռնարկություն, որոնցից 8-ը պատկանել է հայերին: Հայ ձեռնարկատերերն ունեցել են նաև օճառի 3 գործարան, 1 սղոցարան, 2 գորգագործական ձեռնարկություն, հացի փռեր, կաշեգործական արհետանոցներ են: 1962 թվականին Սիրիայի 40 խոշորագույն կապալառուների թվում նշվում են Ջ. Միքայելյանը, Մ. Դեմիրճյանը, Ա. Յագուպյանը, Ն. Յագուպյանը: 1960-ական թվականների սկզբին Սիրիայի ապահովագրական ընկերություններից մեկը պատկանել է Ջ. Ալթունյանին: Նա միաժամանակ Եգիպտոսի Ազգային ապահովագրական ընկերության գործակալն էր: «Միքայելյան եղբարք» կապալառու ընկերությունը (հիմնվել է 1913 թվականին, Հալեպում) կառուցել է տարբեր նշանակության շինություններ Հալեպ-Ալեքսանդրետ և Հալեպ-Անտիոք ճանապարհներին (1922), Հալեպի էլեկտրական ընկերության համալիր շենքը՝ ջէկ, վարչական և այլ շինություններ (1927), օդանավակայան Ալեքսանդրետում (1939, Տիգրան Նաճարյանի հետ), տարբեր նշանակության շինություններ և թռիչքուղիներ բրիտանական բանակի համար (1941—46), «Իրաք պետրոլիում» ընկերության համար նավթարդյունահանման համալիրներ (1948, Պալմիրա, ճարտարագետ Դավիր Մելքոնյանի հետ), 90 կմ երկարությամբ բետոնապատ ջրանցք՝ Եփրատից Հալեպ ջուր տեղավախելու համար (1952-1955), «Ալ-Ահլի» ցեմենտի գործարանը (1958-1960, Տ. Նաճարյանի հետ), Լաթակիայի նավահանգստի ուղեորական դահլիճը (1960-63 թվականներ) և այլն: «Պողոսյան եղբարք» կապալառու ընկերությունը (հիմնվել է 1950-ական թվականներին, Հալեպում) կառուցել է Դամասկոսի «Ալ-Ջալաա» օլիմպիական մարզական համալիրը (բաղկացած է 15 հազար հանդիսատեսի համար նախատեսված ֆուտբոլի մարզադաշտից, 50 և 25 մ երկարությամբ լողավազաններից, ջրացատկի լողավազանից, թենիսի երկու դաշտից, վոլեյբոլի, բասկետբոլի, ձեռքի գնդակի 2-ական խաղահրապարակներից, 60-տեղանոց հյուրանոցից են): Համալիրի պաշտոնական բացումը կատարել է Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը 1976 թվականի օգոստոսի 6-ին: «Ավետիս Կարպուշյան» կապալառու գրասենյակը (հիմնվել է 1950 թվականին, Լաթակիայում) կառուցել է հիվանդանոց, կամուրջներ, ջրամբարներ (1949-1952) են, Լաթակիայի մարզադաշտը, քաղաքապետարանի շենքը (5000 մ2), Արդարադատության պալատը, վերակառուցել է Քեսաբի Ոաումնասիրաց միացյալ վարժարանի շենքը են: «Յագապյաններ» կապալառու ընկերությունը (հիմնվելէ 1922 թվականին, Դամասկոսում) կառուցել է Սիրիայի տրանսպորտի նախարարության (1944), խորհրդարանի (1944, համալիր), արդարադատության նախարարության (1947) շենքերը և այլն: Գառնիկ Յագուպյանի շինարարական ընկերությունը Սիրիայի 14 նահանգներից յուրաքանչյուրում կառուցել է մեկական ցորենի շտեմարան (1970): Վարդգես Յագուպյանի ընկերությունը ասֆալտապատել է Հոմս-Հալեպ մայրուղու 160 կմ երկարությամբ հատվածը (1978), Դամասկոսի պետական համալսարանի պատվերով կառուցել է հիվանդանոց և հանրակացարան (1985): Պերճ Յագուպյանի, կապալառու Անդրանիկ Նաճարյանի և ճարտարապետ Գառնիկ Քեշիշյանի համագործակցությամբ Դամասկոսի Քասիուն լեռան ստորոտին կառուցվել է Անհայտ զինվորի հուշարձանն իր համալիրով: Պաշտոնական բացումը կատարվել է 1991 թվականների հոկտեմբերի 17-ին: Կ. Խամուլյանի առևտրական ֆիրման զբաղվել է տեքստիլ արտադրանքի և պլաստմասսաների ներմուծմամբ և սանտրով, Ջ. Միքայելյանինը՝ բամբակի արտահանմամբ, Ս․ Գաբրիելլանինը՝ դեղագործական ապրանքների ներմուծմամբ ու իրացմամբ են: Հալեպում գրանցված 9 գրավաճառներից երկուսը հայեր էին:
Սիրիայում լուսանկարչական գործը հայերի մենաշնորհն էր: Նրանց է պատկանել լուսանկարչական տաղավարների, լաբորատորիաների, լուսանկարչական սարքերի խանութների մեծ մասը: 1962 թվականին Հալեպում եղած բոլոր 8 լուսանկարչական տաղավարները պատկանել են հայերին, Դամասկոսում՝ 10-ից 3-ը, Լաթակիայում, Համայում և Հոմսում՝ մեկական: Նույն թվականին Հալեպում գործոդ լուսանկարչական սարքավորումների 6 խանութներից 5-ը պատկանել է հայերին, Դամասկոսում՝ 5-ից 2-ը: Հայերին են պատկանել օպտիկայի գրեթե բոլոր տաղավարները. 1962 թվականին Դամասկոսի 6 տաղավարներից 3-ը հայերինն էր, իսկ Հալեպում՝ բոլոր 4-ը: Հալեպում գործոդ 3 գովազդային ընկերությունները պատկանել են հայերին, իսկ դրանդից մեկի տերը՝ Հարություն Չի- լինկիրյանը, գովազդի ազգային ծառայության անօրենն էր: 1962 թվականին Դամասկոսում կարի 6 տաղավարներից 3-ի սեփականատերերը հայեր էին, Հալեպում՝ 7-ից 1-ը: 1962-ին Դամասկոսում գրանցված 21 ոսկերիչներից 2-ը հայ էին, Լաթակիայում՝ 4-ից 1-ը, Հալեպում՝ 28-ից 12-ը (1973 թվականին Հալեպում գործել են հայերին պատկանող 40-ից ավելի արծաթագործական արհեստանոցներ), Հոմսում՝ 7-ից մեկը: Հալեպի գեղարվեստական ձուլման բոլոր 3 արհեստանոցները պատկանել են հայերին: Սիրիահայերն ընդգրկվել են նաև ֆինանսաբանկային գործունեության ոլորտում: Մաքենջյան և Կիոմեջյան ընտանիքները հիմնել են «Բանկ Լաթակիան», որի սկզբնական կապիտալը 1 մլն սիրիական ֆունտ էր: Հայ 4 խոշոր ֆինանսիստներ մասնակցել են «Արաբական արևելքի բանկի» հիմնադրմանը:
1960 թվականին «Հալեպի առևտրի տնտեսական տարեգրքում» գրանցված էր 25 հայկական ֆիրմա, որոնք իրենց գործունեության ոլորտն են ընտրել տրանսպորտի, շինարարական կապայի և կոմունալ ծառայությունների բնագավառները: Սիրիայի հայերն իրենց ձեռքում էին կենտրոնացրել ավտոհավաքակայանների և ավտոտեխսպասարկման կայանների մեծ մասը. 1962 թվականին Հալեպում գրանցված 14 նմանատիպ ձեռնարկություններից 9-ը, 8 գորգագործական ֆաբրիկաներից 7-ը պատկանել են հայերին: Քաղաքում ալյումինե ամանեղենի արտադրության երկու ձեռնարկությունները, աթոռի, մետաղե գրասենյակային պիտույքների, սինթետիկ ապրանքների, ռետինե կոշկեղենի արտադրությունը ես հիմնականում հայերի ձեռքում էր: 1960-ական թվականներին Հալեպի հայ ձեռնարկատերերին է պատ- կանել քաղաքի ֆաբրիկաների ու գործարանների 29,7 %-ը: Սիրիայում 1951 թվականներին մոտ 20 հայկական ընկերություններ զբաղվել են միջնորդությամբ, մեծածախ սուետրով, ներմուծման-արտահանման գործարքներով: Սիրիահայերը մասնակցել են Սիրիայի անկախ պետականության հաստատմանը, ամրապնդմանը և տարածքային ամբողջականության համար մղված պայքարին: Բազմաթիվ հայեր սիրիական զինված ուժերի կազմում 1967 թվականին և 1973 թվականին մարտնչել են իսրայելական զորքերի դեմ: Սիրիական բանակի հայազգի սպաներից էին գեներալներ Արամ Գարամանուկյանը, Հրանտ Մալոյանը, Ալպեր Քիլաճյանը, գնդապետներ ժոզեֆ Պայրամյանը, Վռամշապուհ Սարսթյանը, փոխգնդապետ Գրիգոր Հինտոյանը, մայոր Սֆերան Վարդանյանը:
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականից սկսած՝ սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է արվել ուսումը շարունակելու Հայաստանի բուհերում և ուսումնական այլ հաստատություններում: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում կրթություն է ստացել շուրջ 800 սիրիահայ: Գործում է Հալեպի Հայ համալսարանականների միությունը: 1987 թվականից Երևանի և Հալեպի համալսարանները հռչակվել են քույր համալսարաններ: Սիրիահայ համայնքը նշանակալի օգնություն են ցույց տվել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած շրջաններին: Համայնքի հանգանակած միջոցներով Գյումրու «Անի» թաղամասում կառուցվել է բնակելի շենք: Հայ-սիրիական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել Հայաստանի անկախացումից հետո: Սիրիայի խորհրդարանում հիմնվել է Սիրիա-հայկական խորհրդարանական բարեկամության հանձնաժողով (1995-ի հունիս): Գամասկոսի նահանգապետի ՀՀ կատարած այցի ընթացքում Կամիշլիում, Թարթուսում և այլուր: ճնշոդ մասը արդյունաբերության մեջ զբաղված աշխատավորներ են, մեծ թիվ են կազմում արհեստավորները, գյուղատնտեսությամբ զբաղվողները, սպասարկման և առևտրի ոլորտի աշխատողները: Կան փոքր թվով գործարանատերեր, պետական հիմնարկների պաշտոնյաներ: Սիրիայի ժողովրդական խորհրդի՝ խորհրդարանի կազմում կա մեկ հայ պատգամավոր:
Հասարակական-քաղաքական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր տարիների Սիրիայի խորհրդարանի պատգամավոր են ե- ղել Նազարեթ Յագուպյանը, Ֆրեդ Արսլանյանը, Գրիգոր էպլիդաթյանը, Սիմոն Լիպարյանը: Ներկայումս այդ պաշտոնը գրավում է Սումբուլ Սումբուլյանը: 2003 թվականի հունիսին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքի հիման վրա, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի 2003 թվականի № 217 և 218 հրամանագրերով քաղաքային խորհուրդների անդամ են նշանակվել Կարապեա Թովմասյանը (Հալեպ), Ստեփան Ցագուպյանը (Լաթակիա) և Հակոբ Ցագուպյանը (Տարտուս), նահանգային խորհուրդների անդամներ Ջորջ Պապյանը (Հալեպ), Ասյա Պեարոսյանը (ալ-Հասաքա) և Թագուհի Մկրտիչը (ալ-Ռակկա): Քեսաբի ավանային խորհրդի անդամների երկու երրորդն ու խորհրդի նախագահը ավանդաբար հայեր են լինում: րագրվել է Երևան և Գամասկոս քաղաքների եղբայրացման մասին համաձայ նազիրը: 2003 թվականի հունիսի ընտրությունների արդյունքում ավանային խորհրդի 10 անդամներից 7-ը հայեր են, նրանց մեջ՝ խորհրդի նախագահ, ճարտարագետ Լեոն Սարգսյանը: Հայերն անդամակցում են նաև Սիրիայի հասարակական տարբեր կազմակերպությունների (Հալեպի առեարականների միություն, Արաբ գրողների միություն են), իշխանության գլուխ կանգնած «Բաաս» («Վերածնունդ») կուսակցությանը: Հայկական ավանդական երեք կուսակցությունները թեև գործելու արտոնություն չունեն, այսուհանդերձ հանդուրժվում է նրանց սահմանափակ գործունեունությունը:
Զգալի թիվ են կազմում մտավորականները՝ ուսուցիչներ, գրողներ, բժիշկներ, երաժիշտներ, ճարտարապետներ, ճարտարագետներ, արվեստագետներ (շատերը Երեանի բուհերի շրջանավարտներ և այլն): Գործում են երիտասարդական, մարզական ընկերություններ և ակումբներ, որբանոց, ծերանոց: Հավողում հայերի հիմնած հիվանդանոցներից երկրռւմ հռչակ են վայելում «Ալթունյան» (1911), «ճեպեճյան-Հովնանյան» (1919) հիվանդանոցները, «Վերժին Կյուլպենկյան» (1935), «Իսքենդեր Քսուիս» (1946) մայրանոցները (ծննդատներ), «ճեպեճյան» ակնաբուժարանը (1952), «Մազլումյան» (1983), «Ասաուրյան» (1989) հիվանդանոցները: Կարևոր դեր են կատարում հայրենակցական միությունները (Այնթապի, Արաբկիրի, Տիգրանակերաի, Մարաշի, Կյուրինի, Խարբերդի, Մուսա լեռան, Սեբաստիայի, Տարոն Տուրուբերանի, Քիլիսի, Սասունի և այլն): 1984 թվականին Սիրիայում կային 38 հայկական միջնակարգ և տարրական դպրոցներ, 24-ը՝ Հալեպում և շրջակայքում, 3-ը՝Քեսաբում, 3-ը՝ ԴամաՍիրիայ կոսում, 2-ը՝ Կամիշլիում, 2-ը՝ Ջեզիրեում, 1-ը՝ Լաթակիայում: Հալեպում և Դամասկոսում գործում է հայկական 8 տպարան: Սիրիայում 19-րդ դարի երկրորդ կեսից լույս է տեսել շուրջ 150 անուն հայերեն պարբերական: Սիրիահայ մշակույթի կարևոր կենտրոններ են Սարյան ակադեմիան, «Պետրոս Ադամյան» թատերախումբը, «Հայ քնար», «Զվարթնոց» երգչախմբային ընկերությունները:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հալեպի հայ համայնքը ոգևորությամբ է ընդունել կառավարական զորքերի առաջխաղաղումը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |