Հայերը Շվեյցարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեյցարիայից եկած առաջին հայերը (17-18-րդ դարեր) եղել են առևտրականներ։ 19-րդ դարի կեսից Շվեյցարիա են եկել հայ երիտասարդներ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (Շվեյցարիահում են սովորել Գ․ Արծրունին, Ա․ Իսահակյանը, Դ․ Դեմիրճյանը, Առանձարը և հայ այլ մտավորականներ)։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Շվեյցարիայում ապաստան էին գտնում քաղաքացիական վտարանդիները։ Այստեղ լայն գործունեություն են ծավալել հայ ազգային կուսակցությունների գործիչները, հայ բոլշևիկները, հրատարակել են մամուլ և քաղաքական գրականություն։ 1907 թվականին Շվեյցարիայի տարբեր քաղաքներում համերգներով հանդես է եկել Կոմիտասը։ 1904 թվականին Լոզանում (բարերար Մ․ Նալբանդյանի նախաձեռնությամբ) բացվել է գիշերօթիկ դպրոց, որը յուրովի նախապատրաստական վարժարան էր Շվեյցարիայի համալսարաններն ընդունվող հայ երիտասարդների համար, սկսել է հրատարակվել (նույն Մ․ Նալբանդյանի միջոցներով) «Գիտություն» պատկերազարդ ամսաթերթը։ 1907 թվականին Լոգանի հայ ուսանողները հիմնել են «Արմենիա» միությունը, իսկ 1914 թվականին՝ «Տեղեկատու բյուրո»։ Ազգային կյանքը համեմատաբար ավելի կազմակերպված էր ժնևում (տես ժնև, Հայերը ժնևում մասը), որտեղ 20-դ․ սկզբին կազմավորվել էր հայ համայնք։ Հայերի թիվը Շվեյցարիայում սկսել է աճել 1920-ական թվականների վերջին և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ի հաշիվ Ստամբուլից և Եվրոպայի հայ գաղութներից եկած ընտանիքների։ 1920-ական թվականներին Լոգանի և ժնևի միջև գտնվող Բենիեն գյուղում տեղավորվել է Կ․ Պոլսից Փոխադրված հայկական որբանոցը, որին կից գործել է նախակրթարան։ 2012 թվականին Շվեյցարիայում հաշվվում է ավելի քան 5 հազար հայ, որոնք բնակվում են ժնևում, Լոգանում, Ցյուրիխում։ Շվեյցարահայերը հիմնականում առևտրականներ, բարձրորակ մասնագետներ, ձեռնարկատերեր, բանկերի պաշտոնյաներ են։ Զգալի թիվ են կազմում ուսանողները։ Գաղութի ազգային կյանքը կազմակերպում է «Շվեյցարիայի հայոց միությունը» (կենտրոնը գտնվում է ժնևում), որի վարչությունն ընտրվում է 4 տարին մեկ անգամ, հրատարակում է «Ցոլք» պարբերականը (հայերեն և ֆրանսերեն)։ Գործում են նաև «Շվեյցարիայի հայ երիտասարդական միությունը», հայկական Ս․ Հակոբ եկեղեցին (կառուցվել է 1970 թվականին, ժնևում), որին կից՝ մեկօրյա դպրոց և կանանց միությունը, ՀԲԸՄ Շվեյցարիաի մասնաճյուղը (1910 թվականից)։ 1924 թվականին Կահիրեից Լոզան փոխադրվեց ՀԲԸՄ կենտրոնը։ Եվրոպայում ստեղծված ծանր քաղաքական իրադրության պատճառով 1940 թվականին ՀԲԸՄ կենտրոնը փոխադրվեց Նյու Յորք։ Սակայն 1970 թվականին, ՀԲԸՄ ընդհանուր ժողովի որոշմամբ, Լոգանում ստեղծվեց Նյու Ցորքի կենտրոնին զուգահեռ նոր կենտրոն, որը կենտրոնացնում է Եվրոպայի» Միջին Արևելքի, Աֆրիկայի երկրներում ՀԲԸՄ-ին վերաբերող գործերը։ ժնևի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն։ Նույն համալսարանում երկար տարիներ դասավանդել է հայագետ Ռ․ Գոդելը, որի որդին՝ բանաստեղծ Վ․ Գոդելը, հայերենից ֆրասերեն է թարգմանել հայ գրողների երկեր։ Շվեյցարիաի հայ համայնքը սերտ կապ է պահպանում Հայաստանի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 574 CC-BY-SA-icon-80x15.png