Հայ-ֆիլիպինական հարաբերություններ
![]() | |
![]() Ֆիլիպիններ |
![]() Հայաստան |
Հայ-ֆիլիպինական հարաբերությունները վերաբերում են Հայաստանի և Ֆիլիպինների միջև տեղի ունեցող երկկողմ հարաբերություններին։ Երկու երկրների միջև հարաբերություններն աստիճանաբար բարելավվել են այն պահից ի վեր, երբ դրանք պաշտոնապես հաստատվել են 1992 թվականի մայիսի 20-ին[1]։ Արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆիլիպիններ է այցելել 2012 թվականին, ինչը նրան դարձրել է Հայաստանի ամենաբարձր պետական պաշտոնյան, որը երբևէ այցելել է Ֆիլիպիններ[2]։ Հայ-ֆիլիպինյան հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել 2015 թվականի մարտի 19-ին Հայաստանի ոչ ռեզիդենտ դեսպան Ռաիսա Վարդանյանի այցի ժամանակ, երբ նա հանդիպել է արտգործ նախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ։ Վերջին դիվանագիտական փոխգործակցությունը ներառում էր երկու երկրների միջև առևտրի, ներդրումների և կրթական ու գիտական համագործակցության ընդլայնման պարտավորությունները[3]։
Ներկայումս երկու երկրներում էլ կան ոչ ռեզիդենտ դեսպաններ։ Հայաստանի դեսպանը Մանիլայում հավատարմագրված է Հանոյից, իսկ Ֆիլիպինների դեսպանը՝ Մոսկվայից[4]։
Պատմականորեն հայերը զգալի դեր են խաղացել Ֆիլիպիններում առևտրի զարգացման գործում։ Ճիզվիտական քահանա Մուրիլյո Վելարդեն նշել է, որ հայերը մյուս ուղղափառ քրիստոնյաների հետ միասին Մանիլայում ապրել են 1618 թվականից։ 18-րդ դարում Մանիլայի հայերը, որոնցից մի քանիսը Մադրասի խոշոր հայկական համայնքից ժամանել են Հնդկաստան, հեշտացրել են առևտուրը Ֆիլիպինյան կղզիների և Հնդկաստանի միջև[5]։ Ֆիլիպինները, Հայաստանը և Արցախը քրիստոնեության միջոցով խորը կրոնական կապեր ունեն։
Առևտրական շրջանառություն (հազար դոլլար)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Արտահանում | Ներկրում |
---|---|---|
2012 | 39.0 | 2275.8 |
2013 | 68.1 | 1861.7 |
2014 | 8.1 | 2032.5 |
Վերոնշյալ գրաֆիկի տվյալները ցույց են տալիս 2012-2014 թվականներին Հայաստանի և Ֆիլիպինների առևտրի ծավալը[4]։
Միգրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատան տվյալներով՝ Հայաստանի մայրաքաղաքում բնակվում են առնվազն 300 ֆիլիպինցիներ[6], սակայն 2018 թվականին միայն 70-ն է գրանցված դեսպանատանը[7]։ Ըստ երկրի զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ Հայաստանում ֆիլիպինցի զբոսաշրջիկների թիվը 2014 թվականի 674-ից 2017 թվականին դարձել է 22 007[8][6]։
Ֆիլիպիններում հայ զբոսաշրջիկների թիվը 2012-ի 84-ից 2016-ին դարձել է ավելի քան 100 հոգի[9]։
Հայերը Ֆիլիպիններում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի օկուպացիայից ի վեր Ֆիլիպիններում հայերն ու հույները, ըստ պահպանված տվյալների, Լուսոնում առաջին ուղղափառ քրիստոնյաներն էին։ 18-րդ դարի փաստաթուղթը, որը գրել է Պեդրո Մուրիլյո Վելարդեն՝ ճիզվիտ պատմաբանը, որը նկարագրում է Ֆիլիպիններում նրանց միաբանության միսիոներական գործունեությունը, Մանիլայում նման վերաբնակիչների ներկայությունը գրանցում է դեռ 1618 թվականին։ Չնայած Ֆիլիպիններում հայերի թիվը հայտնի չէ, հաշվարկվել է, որ այն շուրջ 114 մարդ է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Department of Foreign Affairs, Philippines (14 June 2014)։ «Secretary del Rosario receives Armenia envoy»։ Վերցված է 13 June 2015
- ↑ Reyes, F. (15 August 2012)։ «PH, Armenia sign agreements to expand bilateral relations»։ Philippine Daily Inquirer։ Վերցված է 13 June 2015
- ↑ «DFA chief, Armenian envoy push efforts to enhance ties of two countries»։ Interaksyon։ 19 March 2015։ Վերցված է 13 June 2015
- ↑ 4,0 4,1 Ministry of Foreign Affairs, Armenia (24 February 2015)։ «Bilateral relations: Philippines»։ Արխիվացված է օրիգինալից 17 April 2015-ին։ Վերցված է 13 June 2015
- ↑ Athyal Jesudas, ed. (2015)։ Religion in Southeast Asia: An Encyclopedia of Faiths and Cultures: An Encyclopedia of Faiths and Cultures։ ABC-CLIO։ էջ 11։ ISBN 1610692500։ Վերցված է 8 February 2016
- ↑ 6,0 6,1 Fazio Megan Iacobini de։ «Why have Gulf-based Filipinos fallen in love with Armenia?»։ www.aljazeera.com։ Վերցված է 2019-04-12
- ↑ Viray Patricia Lourdes (24 April 2018)։ «Filipinos in Armenia urged to avoid political activity»։ The Philippine Star։ Վերցված է 12 April 2019
- ↑ Karapetyan Hakob (31 March 2018)։ «Filipinos in Armenia»։ JAM News։ Վերցված է 12 April 2019
- ↑ «OVERVIEW OF PHILIPPINES (PH) - ARMENIA (AM) BILATERAL RELATIONS»։ Embassy of the Philippines, Moscow, Russia։ Արխիվացված է օրիգինալից 12 April 2019-ին։ Վերցված է 12 April 2019
|